00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարո՞ղ է ոչ միջուկային երկիրն ատոմային ռումբ ստեղծել. պատասխանը հակիրճ է` այո՛, բայց…

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցՋրածնային ռումբ
Ջրածնային ռումբ - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2024
Ջրածնային ռումբ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ուկրաինան կարող է ընդամենը մի քանի ամսում ատոմային ռումբ ստեղծել. համաշխարհային ԶԼՄ–ներից մեկում օրերս հայտնված այս պնդումը սենսացիայի տպավորություն թողեց։ Իրականում, ինչպես նշում են մասնագետները, սենսացիայի մասին հազիվ թե կարելի է խոսել։ Պատմությունն էսպիսին է։ Հոկտեմբերին, երբ Դոնալդ Թրամփը դեռ նախագահ չէր ընտրվել, Ուկրաինայի նախագահը հանդիպել էր նրան Ամերիկայում, ինչից հետո լրագրողներին պատմել էր. «Ես նրան ասացի՝ կա՛մ Ուկրաինան միջուկային զենք կունենա՝ պաշտպանվելու համար, կա՛մ պետք է որևէ դաշինքի մեջ մտնենք։ Այսօրվա դրությամբ կա միայն մի արդյունավետ դաշինք՝ դա ՆԱՏՕ-ն է»։
Ընդամենը մի քանի օրից բրիտանական թերթը հրապարակեց Ուկրաինայի Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի բաժնի վարիչ Ալեքսեյ Եժակի վերլուծական զեկույցը, որը պատրաստվել է պաշտպանության նախարարության պատվերով և հրապարակվել բաց աղբյուրներում։
Զեկույցի հեղինակը պնդում է, որ Ուկրաինան տեսականորեն կարող է, օգտագործելով իր ատոմակայաններում մնացած պլուտոնիումը, շատ կարճ ժամկետում ստեղծել համեմատաբար պարզ մարտագլխիկ. մոտավորապես այնպիսին, ինչպիսին ամերիկացիները 1945 թվականին նետել են Նագասակի ճապոնական քաղաքի վրա։ Մեջբերեմ այդ զեկույցից. «Պարզագույն ատոմային ռումբի պատրաստումը բարդ խնդիր չէր լինի 80 տարի անց այն օրից, երբ նման ռումբ ստեղծեց Միացյալ Նահանգները՝ Մանհեթենյան հայտնի նախագծի շրջանակում։ Նոր ռումբը իր հզորությամբ, իհարկե, կզիջի ամերիկյան այսպես կոչված «Հաստլիկին», բայց բավարար կլինի ռուսաստանյան ավիաբազա կամ մեկ այն ռազմական օբյեկտ ոչնչացնելու համար»։
Երևի մոտավորապես հասկանում եք, թե ինչ է տեղի ունեցել. Զելենսկին Թրամփին հասկացրել է՝ մենք մեր երկիրը փրկելու ընդամենը երկու տարբերակ ունենք՝ կա′մ մտնում ենք ՆԱՏՕ, կա′մ դառնում ենք միջուկային պետություն։ Մի բան պարզ չէ՝ ատոմային ռումբի ստեղծման հնարավորության մասին զեկույցը պատրաստվել է Զելենսկու ևԹրամփի հանդիպումից առա՞ջ, ևՈւկրաինայի նախագահը դրա վրա է հիմնվե՞լ Թրամփի հետ զրուցելիս, թե՞ հակառակը՝ սկզբում հնչել է Զելենսկու պնդումը, իսկ այնուհետեւ պաշտպանության նախարարությունը հանձնարարել է Ազգային ինստիտուտին հիմնավորել, որ ղեկավարի ասածը միանգամայն իրական հիմք ունի։ Սակայն, համաձայնե′ք, դա սկզբունքային հարց չէ։ Ամենակարևորը սա է՝ իրո՞ք Ուկրաինան կարող է ատոմային ռումբ ստեղծել։
Սա այն հարցերից է, որոնց սովորաբար պատասխանում են երկու կարճ բառով. «Այո′, բայց…»։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Ուկրաինան դասում է այսպես կոչված «սահմանային» պետությունների շարքին, որոնք տեսականորեն կարող են ունենալ միջուկային զենք, բայց չունեն։ Նման երկրները շատ են, ընդ որում, բացարձակ կապ չունի, թե տնտեսությունն ու գիտությունն այնտեղ որքան են զարգացած։ Այսինքն` ատոմային զենք ստեղծելու նախապայմաններն այդ պետություններում առկա են, բայց դրա համար անհրաժեշտ են մեծ ջանքեր, մեծ միջոցներ և մեծ ժամանակ։
Փորձագետ Անդրեյ Օժարովսկին, օրինակ, ասում է. «Խոսքը ոչ միայն Ուկրաինայի, այլև ընդհանրապես «սահմանային» պետությունների, այդ թվում Ճապոնիայի, Շվեդիայի և Հարավային Կորեայի մասին է։ Լրատվամիջոցներում էսպիսի գնահատականի եմ հանդիպել՝ նման երկրներում ատոմային ռումբ ստեղծելու համար կպահանջվի մոտ 5 տարի։ Ես այդ գնահատականին համաձայն եմ»։
Գաղտնիք չէ, որ նման «սահմանային» երկրներից է նաև Հայաստանը, որտեղ ատոմային ռումբի ստեղծման հնարավորության հարցը միշտ էլ քննարկվել է, բայց գերազանցապես բակային մակարդակով, նարդի կամ բլոտ խաղալիս։ Չնայած հիշում եմ, որ տարիներ առաջ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մի անգամ սենսացիոն հայտարարություն արեց, թե Հայաստանն արդեն ունի ատոմային ռումբ, բայց այդ պնդումը բազմիցս հերքել են Հայաստանի իշխանությունները։ Ու նաև էսպիսի բան է եղել։ Երեք տարի առաջ՝ 2021 թվականի ձմռանը, մեր Ազգային ժողովի հանձնաժողովներից մեկում տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանին շատ կոնկրետ հարց ուղղվեց. «Կարելի՞ է արդյոք Հայկական ատոմակայանում շահագործումից հետո մնացած ռադիոակտիվ թափոններն օգտագործել ռազմական նպատակներով»։
Պատասխանն այսպիսին էր. «Ձեր հարցի պատասխանը տեսականորեն միշտ «այո» է: Այդուհանդերձ, ես չեմ կարող խոսել տվյալ նախաձեռնության տեխնոլոգիական իրականացման մասին, քանի որ այդ ոլորտի փորձագետ չեմ: Մենք դեռևս քիմիայի դասերից գիտենք, որ պլուտոնիումը ատոմային ռումբի ստեղծման հիմնական տարրն է ևգոյանում է ուրանի այրման ժամանակ, սակայն ինչպես այն կստանանք և դրա համար ինչ տեխնոլոգիական հնարքներ է անհրաժեշտ օգտագործել, չեմ կարող ասել»։ Նա ավելացրեց, որ երկիրը, որն իր առջև դնում է նման հավակնոտ նպատակներ, պետք է համապատասխան ենթակառուցվածքներ և խոշոր գիտական կենտրոններ ունենա։
Մի խոսքով`ինչպես տեսնում եք, բոլոր «սահմանային» պետություններում, այդ թվում Ուկրաինայում և Հայաստանում, այն հարցի պատասխանը, թե արդյոք հնարավո՞ր է ատոմային ռումբ ստեղծել, նույնն է` այո′, բայց…։
Լրահոս
0