00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփի 2-րդ գալստյան հետ կապված մտահոգությունները, կամ ոմանք պատրաստվում են Մեծ միջադեպին

© AP Photo / Evan VucciԴոնալդ Թրամփը
Դոնալդ Թրամփը - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2024
Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
2020 թվականի վերջին, երբ Դոնալդ Թրամփն արդեն պարտվել էր Ջո Բայդենին և իր վերջին օրերն էր անցկացնում Սպիտակ տանը, Նենսի Փելոսին և այլ հայտնի դեմոկրատներ գաղտնի հանդիպում կազմակերպեցին զինվորականների հետ և հորդորեցին նրանց հանկարծ չկատարեն Թրամփի որևէ հրաման, որը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի։ Հիմա արդեն դժվար է ասել, թե որքանով է հավաստի որոշ աղբյուրների տարածած այս տեղեկությունը, բայց հո գաղտնի՞ք չէ, որ Թրամփը անկանխատեսելի գործիչ է, և դեմոկրատները միշտ բացահայտ պնդել են՝ այս մարդուց ամեն ինչ կարելի է սպասել։
Իհարկե վախերը խիստ չափազանցված են։ Ամերիկյան մեդիայում մինչև հիմա էլ շրջանառվում է մի հսկա ցուցակ, որտեղ ներառված են այն հայտնի մարդկանց անունները, որոնք իբր մտադիր են հեռանալ Ամերիկայից Թրամփի ընտրվելուց հետո։ Ով ասես` չկա այդ ցանկում՝ Հիլարի Քլինթոն, Բիլ Գեյթս, Քիմ Քարդաշյան, Ջորջ Քլունի, Շեր, Մադոննա, Լեդի Գագա, Էմինեմ, Ռոբերտ դե Նիրո, Օփրա, Ջորջ Սորոս, Շերոն Սթոն, Շոն Փեն և այլն։
Ճիշտ է, «Նյուսուիք» հանդեսը պարզել է, որ այդ մարդկանց գերակշիռ մասը ընդհանրապես երբեք չի էլ ակնարկել Ամերիկայից հեռանալու մտադրության մասին, մի քանիսն էլ չեն բացառել նման հնարավորությունը, բայց նախ, դա եղել է Թրամփի առաջին հաղթանակից հետո՝ 2016 թվականին, և երկրորդ՝ իրականում նրանք երբեք էլ չեն լքել երկիրը։ Կա, իհարկե, նաև հայտնի երգիչ Բրյուս Սփրինգսթինի օրինակը, որը 2020 թվականին Սիդնեյում ասել էր. «Շատ եմ սիրում Ավստրալիան, և եթե Թրամփը հաղթի Բայդենին, սպասեք ինձ հաջորդ ինքնաթիռով»։ Բայց ախր, Թրամփը 2020-ին պարտվեց։
Այնուամենայնիվ, որոշ վերլուծաբաններ պնդում են, որ, այսպես ասենք, Թրամփի երկրորդ գալստյան հետ կապված մտահոգություններն այնքան էլ անհիմն չեն։ Ալբերտ Էյնշտեյնը ժամանակին զգուշացնում էր միջուկային պատերազմի վտանգի մասին, իսկ հայտնի փիլիսոփա Նաոմ Խոմսկին համոզված է, որ գլոբալ ջերմացումն ավելի վտանգավոր է, քան միջուկային զենքը։ Այս երկու ուղղությամբ էլ Դոնալդ Թրամփն իր առաջին պաշտոնավարման ընթացքում խիստ մտահոգիչ քայլեր ձեռնարկեց՝ դուրս բերեց ԱՄՆ-ը կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից ու նաև չեղյալ հայտարարեց միջուկային գործարքը Իրանի հետ։
Այնպես որ, կարելի է առնվազն հասկանալ դավադրության տեսությունների կողմնակիցներին, որոնք պնդում են՝ հո պատահակա՞ն չի, որ հենց վաղը՝ նոյեմբերի 15-ին, ամերիկյան հեռուստաալիքներից մեկը սկսելու է ցուցադրել «Silo», այսինքն՝ «Ապաստարան» սերիալի երկրորդ սեզոնը։ Եթե առաջին մասը տեսել եք, ուրեմն գիտեք, որ խոսքը ստորերկրյա հսկա բունկերի մասին է, որը 10 հազար մարդու է տեղավորում։ Ոչ ոք արդեն չի հիշում, թե ինչու է հայտնվել այնտեղ, բայց բոլորը հաստատ համոզված են, որ վերև չի կարելի բարձրանալ, որովհետև այնտեղ ապրելն այլևս անհնար է։ Սա, իհարկե, կինո է, բայց տասնյակ մեծահարուստներ վաղուց արդեն սկսել են ապաստարաններ կառուցել՝ սպասելով, այսպես կոչված, Մեծ միջադեպին։
Մի առիթով արդեն պատմել եմ, թե ինչպես է Մարկ Ցուկերբերգը հսկա ապաստարան կառուցում Հավայան կղզիներում։ Բայց նա միակը չէ։ Հենց այդ նահանգում մի կղզի է գնել նաև «Oracle» ընկերության հիմնադիր Լարրի Էլիսոնը, որը նույնպես ակտիվորեն պատրաստվում է աշխարհի վերջին։ Իսկ ամերիկացի հեղինակ Դուգլաս Ռաշկոֆը վերջերս նույնիսկ գիրք է հրատարակել այն մասին, թե ինչպես են մեծահարուստները մտադիր գոյատևել ապոկալիպսիսից հետո։ Թույլ տվեք ներկայացնել մի հատված այդ գրքից։ «Տարիներ առաջ ինձ հրավիրեցին ապագայի մասին դասախոսություն կարդալու, բայց երբ եկա, պարզվեց, որ դահլիճում ընդամենը հինգ հոգի կար։
Բայց ինչ մարդիկ էին՝ դրամատների ու բարձր տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների գերհարուստ ղեկավարներ։ Սկսեցին ինձ հարցեր տալ։ Սկզբում դրանք կանխատեսելի էին՝ ապագան բիտքոյնի՞նն է, թե՞ էթերեումինը, ո՞ր տարածքն է ավելի ապահով՝ Ալյասկա՞ն, թե՞ Նոր Զելանդիան, ի՞նչն է ավելի վտանգավոր՝ գլոբալ ջերմացո՞ւմը, թե՞ կենսաբանական զենքը։ Հետո հարցերը բարդացան՝ ապաստարանում մնալու ո՞ր ժամկետն է ամենից իրականը, արդյոք անհրաժե՞շտ է օդի սեփական աղբյուր ունենա՞լ, թե՞ կարելի է մաքրել և օգտագործել դրսի օդը։ Եվ վերջապես, բրոքերային ընկերության ղեկավարներից մեկն ինձ ուղղեց երևի թե ամենադժվար հարցը՝ «Մեծ միջադեպից հետո ես ինչպե՞ս կարող եմ ստիպել թիկնապահներիս ենթարկվել ինձ»։
Համաձայնե՛ք, չափազանց բարդ հարց է, որովհետև սովորական պայմաններում գործում են փողը և օրենքը։ Եթե Մեծ միջադեպից հետո փողը զրո դառնա, իսկ օրենքները չգործեն, դուք ինչպե՞ս եք հասնելու այն բանին, որ զինված թիկնապահը շարունակի հնազանդվել ձեզ։ Ավելի լավ է մեկնեք շուրջերկրյա ճամփորդության։ Այո-այո՛, որոշ ընկերություններ արդեն առաջարկում են՝ եթե չեք ուզում Դոնալդ Թրամփի օրոք ապրել Ամերիկայում, կարող եք մեծ նավով ճանապարհորդություն կատարել, որը կտևի 4 տարի՝ մինչև նախագահի հաջորդ ընտրությունները։ Այդ ընթացքում հնարավորություն կունենաք այցելելու 60 երկիր։ Նվազագույն արժեքը՝ 140 հազար դոլար։ Ինչպե՞ս թե շատ է։ Ասում են, Հայաստանի առաջին տիկնոջը սպասարկող նոր մեքենան դրանից ավելի թանկ է։
Աշխարհի ամենահզոր երկրի կառավարությունը կվերահսկի աշխարհի ամենահարուստ մարդը
Լրահոս
0