https://arm.sputniknews.ru/20241119/khvorhrdatvutjuny-aahvov-harkelvov-kkhvochyndvotvi-pmdz-zargacumy-ahazangum-e-masnagety-83152689.html
Խորհրդատվությունը ԱԱՀ–ով հարկելով` կխոչընդոտվի ՓՄՁ զարգացումը. ահազանգում է մասնագետը
Խորհրդատվությունը ԱԱՀ–ով հարկելով` կխոչընդոտվի ՓՄՁ զարգացումը. ահազանգում է մասնագետը
Sputnik Արմենիա
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի խոսքով` շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկի կրճատման նպատակը հարկման հավասարության և արդարության սկզբունքների... 19.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-19T13:31+0400
2024-11-19T13:31+0400
2024-11-19T13:32+0400
հայաստան
հարկեր
բիզնես
շրջանառության հարկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/19/26214579_0:3:1601:903_1920x0_80_0_0_cae649cd2319417f461e79514e2bdf82.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում կառավարման խորհրդատվության ոլորտը ԱԱՀ համակարգ բերելով` կխոչընդոտվի ՓՄՁ զարգացումը։ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այս հայտարարությունն արեց Կառավարման խորհրդատվության հայաստանյան ինստիտուտի գործադիր տնօրեն Սիլվա Մեսրոպյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ 2025 թ. հուլիսի 1–ից ԱԱՀ համակարգ կտեղափոխվեն իրավաբանական, հաշվապահական, կառավարման հարցերով խորհրդատվություն, շենքերի մասնագիտացված շինարարություն, անշարժ գույքի հետ գործառնություններ` վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքներով իրականացնող, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գովազդային գործունեություն, շուկայի իրավիճակի հետազոտություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն իրականացնող տնտեսվարողները։Մեսրոպյանը հիշեցրեց, որ կառավարման խորհրդատվության ոլորտի մասնագետների գերակշիռ մասը` մոտ 70 տոկոսն աշխատում է շրջհարկով։Մեսրոպյանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին խնդրեց հիմնավորել` ինչու են ընտրվել հենց այս ոլորտները։Պողոսյանն ասաց, որ ի սկզբանե հարկման հատուկ` միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի համակարգերը նախատեսված են եղել պարզունակ բիզնես տեսակների համար։«Հիմա ես չգնահատեմ, դուք գնահատեք, այս ինտելեկտուալ ծառայությունները մենք համարում ենք պարզունակ գործունեության տեսակնե՞ր, որոնց համար ուզում ենք հարկման հատուկ միջավայր, ցածր հարկային բեռ, մեղմ վարչարարություն, թե՞ համարում ենք, որ նրանք իրենց մրցակիցների հետ հավասար հարկման միջավայրում պետք է լինեն։ Կամ, օրինակ, մոտիվացիաները վերացնենք արհեստականորեն բաժանվելու և շրջանառության հարկման համակարգից օգտվելու համար»,– հայտարարեց փոխնախարարը։Նա մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները` նշելով, որ շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկի կրճատման նպատակն է հարկման հավասարության և արդարության սկզբունքների ամրապնդումը։Նա նշեց` օրինակ` շենքերի, շինարարության հատվածում շրջանառության հարկը 2023 թ. 2.4 անգամ ցածր է եղել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից, որն անընդունելի է։Բացի այդ, Պողոսյանի խոսքով, օրենսդրական այս փոփոխությունները դեռ չեն վերաբերի հատուկ հարկման համակարգում գտնվող շատ ոլորտների` անասնաբուժական, սոցիալական խնամքի ծառայություններ, գիտական հետազոտությունների ու մշակումների ոլորտ։Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը հանրային քննարկման փուլում արդեն իսկ արժանացել էր գործարարների և ոլորտի մասնագետների բուռն քննադատությանը։ Նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում շրջանառության հարկը կրկնակի կբարձրանա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, թե շրջանառության հարկի համակարգը արտոնյալ լինելու փոխարեն խանգարում է տնտեսության աճին՝ գործարարները զսպում են իրենց բիզնեսի աճը՝ նախանշված շեմը չգերազանցելու ու հարկային արտոնությունից չզրկվելու համար։Կրակուպատիժ է մեր ոլորտների գլխին. միկրոձեռնարկատերերը դժգոհ են նոր փոփոխություններից
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/19/26214579_85:0:1505:1065_1920x0_80_0_0_ce9c449726bbe5b4f619b2e181fb6927.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հարկեր, բիզնես, շրջանառության հարկ
հայաստան, հարկեր, բիզնես, շրջանառության հարկ
Խորհրդատվությունը ԱԱՀ–ով հարկելով` կխոչընդոտվի ՓՄՁ զարգացումը. ահազանգում է մասնագետը
13:31 19.11.2024 (Թարմացված է: 13:32 19.11.2024) ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի խոսքով` շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկի կրճատման նպատակը հարկման հավասարության և արդարության սկզբունքների ամրապնդումն է։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում կառավարման խորհրդատվության ոլորտը ԱԱՀ համակարգ բերելով` կխոչընդոտվի ՓՄՁ զարգացումը։ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այս հայտարարությունն արեց Կառավարման խորհրդատվության հայաստանյան ինստիտուտի գործադիր տնօրեն Սիլվա Մեսրոպյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ 2025 թ. հուլիսի 1–ից ԱԱՀ համակարգ կտեղափոխվեն իրավաբանական, հաշվապահական, կառավարման հարցերով խորհրդատվություն, շենքերի մասնագիտացված շինարարություն, անշարժ գույքի հետ գործառնություններ` վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքներով իրականացնող, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գովազդային գործունեություն, շուկայի իրավիճակի հետազոտություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն իրականացնող տնտեսվարողները։
Մեսրոպյանը հիշեցրեց, որ կառավարման խորհրդատվության ոլորտի մասնագետների գերակշիռ մասը` մոտ 70 տոկոսն աշխատում է շրջհարկով։
«Խորհրդատուներին տանելով ԱԱՀ դաշտ` մի կողմից դուք ստիպում եք խորհրդատվական ծառայությունների գների բարձրացման, մյուս կողմից նպաստում եք, որ բիզնես միջավայրի զարգացումը խորհրդատուների կողմից կրճատվի, քանի որ գների բարձրացումը բերելու է այս ծառայությունների անհասանելիության։ Բացի այդ, դուք բարդացնում եք փաստաթղթավորումը»,– ընդգծեց նա։
Մեսրոպյանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին խնդրեց հիմնավորել` ինչու են ընտրվել հենց այս ոլորտները։
Պողոսյանն ասաց, որ ի սկզբանե հարկման հատուկ` միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի համակարգերը նախատեսված են եղել պարզունակ բիզնես տեսակների համար։
«Հիմա ես չգնահատեմ, դուք գնահատեք, այս ինտելեկտուալ ծառայությունները մենք համարում ենք պարզունակ գործունեության տեսակնե՞ր, որոնց համար ուզում ենք հարկման հատուկ միջավայր, ցածր հարկային բեռ, մեղմ վարչարարություն, թե՞ համարում ենք, որ նրանք իրենց մրցակիցների հետ հավասար հարկման միջավայրում պետք է լինեն։ Կամ, օրինակ, մոտիվացիաները վերացնենք արհեստականորեն բաժանվելու և շրջանառության հարկման համակարգից օգտվելու համար»,– հայտարարեց փոխնախարարը։
Նա մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները` նշելով, որ շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկի կրճատման նպատակն է հարկման հավասարության և արդարության սկզբունքների ամրապնդումը։
«Օրինակ` մասնագիտական աշխատող բուժաշխատողը կամ ուսուցիչն իր աշխատավարձից վճարում է 20 տոկոս հարկ, իսկ անհատ ձեռնարկատերը կա՛մ հարկ չի վճարում, կա՛մ վճարում է ընդամենը 5 տոկոս շրջանառության հարկ»,– ասաց Պողոսյանը։
Նա նշեց` օրինակ` շենքերի, շինարարության հատվածում շրջանառության հարկը 2023 թ. 2.4 անգամ ցածր է եղել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից, որն անընդունելի է։
Բացի այդ, Պողոսյանի խոսքով, օրենսդրական այս փոփոխությունները դեռ չեն վերաբերի հատուկ հարկման համակարգում գտնվող շատ ոլորտների` անասնաբուժական, սոցիալական խնամքի ծառայություններ, գիտական հետազոտությունների ու մշակումների ոլորտ։
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը մայիսի 2-ի նիստում
հավանություն տվեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը հանրային քննարկման փուլում արդեն իսկ արժանացել էր գործարարների և ոլորտի մասնագետների բուռն քննադատությանը։ Նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում շրջանառության հարկը կրկնակի կբարձրանա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, թե շրջանառության հարկի համակարգը արտոնյալ լինելու փոխարեն խանգարում է տնտեսության աճին՝ գործարարները զսպում են իրենց բիզնեսի աճը՝ նախանշված շեմը չգերազանցելու ու հարկային արտոնությունից չզրկվելու համար։