00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չնայած ոստիկանությունը սիրում է բռունցք, բայց... Նախկին ոստիկանապետը` կին նախարարի մասին

© Sputnik / Asatur YesayantsՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը
ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2024
ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ալիկ Սարգսյանը խոսել է նոր նախարարի և այդ ոլորտը ղեկավարելու համար պահանջվող կարևոր որակների մասին։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Նորանշանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խստաբարո կին է երևում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսօր ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակված Արփինե Սարգսյանին այսպես բնութագրեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։
Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը կնշանակվի ներքին գործերի նախարար։Ավելի ուշ ՀՀ նախագահը ստորագրեց նրա նշանակման մասին հրամանագիրը։
«Ընդհանարապես չեմ ճանաչում նրան, բայց դատելով ելույթներից` նորմալ իրավաբան է։ Թե նախարար իրեն ոնց կդրսևորի, չեմ կարող ասել։ Մի նախապայման կա` ոստիկանապետը պիտի լինի մարդ, որը համակարգին լավ ծանոթ է, համակարգում աճած–մեծացած է, հասկանում է հանցագործ աշխարհի հոգեբանությունը»,–ասաց Սարգսյանը։
Ընդգծեց` նախարարի և ոստիկանապետի գործը հանցավորության դեմ պայքարն է։ Կարևոր են կանխարգելիչ գործողությունները, որ այսօրվա նեգատիվը վերանա։
Պատասխանելով հարցին, որ համակարգում հիմնականում տղամարդիկ են, ինչպե՞ս կընդունեն կին ղեկավարի նշանակումը` նախկին պաշտոնյան նշեց, որ սկզբից կլինեն պատերի տակ խոսակցություններ, քննադատություններ, բայց հետո եթե նա օբյեկտիվ լինի, մարդիկ հասկանան, որ գնահատվում է իրենց աշխատանքը, վերաբերմունքը կփոխվի։
«Ինքը պիտի կարողանա ոստիկանության նկատմամբ վերաբերմունքն ու հավատը փոխի։ Ես կնոջը երբեք չեմ թերագնահատել, և չնայած այդ ծառայությունը սիրում է բռունցք, սիրում է տղամարդու խոսք, բայց, կարծում եմ` կինն էլ կարող է այս ամենը համակարգել, ուզում եմ թերահավատ չլինել»,–իր խոսքն ավարտեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք` կառավարության նոյեմբերի 15–ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր համբերության բաժակը լցվել է և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 18-ին ֆեյսբուքյան էջում գրեց, որ հրաժարական է տալիս` առանց խոսելու խորքային պատճառների մասին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ազատման դիմումներ են գրել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Հավելենք, որ Արփինե Սարգսյանը 2022–ի հունվարի 21–ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2023 թվականի հունվարի 9–ին` ՆԳ փոխնախարար։ Նա համարվում է արևմտամետ թևի ներկայացուցիչ և սերտ կապեր ունի ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան հետ։
Մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ հենց նրա վրա են հենվել արևմտյան գործընկերները՝ ակտիվորեն ֆինանսավորելով և խորհրդատվություն տալով Հայաստանի իրավապահ համակարգին։
Լրահոս
0