00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տուլացի վարպետ, հայ սպա․ Անդրանիկ Մարգարյանի համար անհնար ոչինչ չկա

© Sputnik / Aram GareginyanԱնդրանիկ Մարգարյան
Անդրանիկ Մարգարյան - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2024
Անդրանիկ Մարգարյան
Բաժանորդագրվել
Անդրանիկը 44-օրյա պատերազմից հետո իր գործը սկսեց։ Ավելի ճիշտ՝ ընդլայնեց հոր արհեստանոցը, որտեղ արդեն բավական բարդ սարքավորումներ է թողարկում։ Օգնեցին թե՛ հոր գիտելիքները, թե՛ ռազմատեխնիկական կրթությունը, թե՛ «Ազնավուր» հիմնադրամի դրամաշնորհը։
Պաշտոնաթող սպա Անդրանիկ Մարգարյանը, որը սկսել էր «վարորդի օգնականներ» արտադրել հաշմանդամություն ունեցող անձանց համար, հիմա սկսել է լավաշ թխելու հոսքագծեր և խաղողճզմիչներ արտադրել։
Անդրանիկի մասին արդեն գրել էինք․ հրետանու մայոր է, 44-օրյա պատերազմի ժամանակ մի քանի վնասվածք է ստացել, մեկը՝ ողնաշարի հատվածում, բայց որոշել է ոչ թե «յոլա գնալ», այլ ապրել։ Առավել ևս, որ պատերազմից հետո ծնվեց նրա երրորդ երեխան։
Սկզբում նա սկսեց հետաքրքրվել, թե արդյոք Հայաստանում կան արհեստանոցներ, որտեղ կարող են մեքենայի ոտնակները տեղափոխել ձեռքով կառավարման։ Պարզվեց՝ և՛ կա, և՛ չկա. մեկը նման բան չի արել, բայց ասում է, որ սկզբունքորեն կարող է անել, մյուսն ասում է, որ կարող է, բայց զբաղված է․․․ Արդյունքում Անդրանիկն ինքը սկսեց նման սարքավորումներ պատրաստել։
Նրա առաջին պատվիրատուներից մեկը՝ հաշմանդամություն ունեցող մի կին, և՛ շնորհակալություն հայտնեց, և՛ գանգատվեց. «Ինչո՞ւ ձեր մասին ոչ մի տեղ տեղեկություն չկա։ Շատ երկար եմ փնտրել։ Երբ առաջին մեքենաս էի գնում, ստիպված եղանք Ռուսաստան տանել ձևափոխելու համար: Հիմա մեքենաս փոխեցի, պիտի նորից տանեի, եթե ձեր մասին չլսեի»։
Անդրանիկն ասում է՝ տխուր թեմա է, բայց պետք է ասել, որ հիմա նման սարքեր շատերին են պետք։
«Ողնաշարի կամ ոտքերի վիրավորումով տղերք կան, նաև հաշմանդամություն ունեցողներ կան, որ քաղաքացիական կյանքում են վնասվածքներ ստացել, օրինակ՝ ավտովթարի հետևանքով կամ բնածին արատների պատճառով․․․»,- նշում է նա։
Անդրանիկի սարքավորումները ևս մեկ առավելություն ունեն․ դրանց համար ղեկային կամ արգելակման համակարգերը փոխելու կարիք չկա։ Մեխանիզմը դրանց վրա է ամրացվում, իսկ հետո, օրինակ՝ մեքենան վաճառելիս այն կարելի է ապամոնտաժել։

Հայր ու եղբայրներ

Ի դեպ, Անդրանիկը ստիպված չի եղել գործը զրոյից սկսել, իր փոքրիկ հրաշքները նա ընտանեկան արհեստանոցում է գործում հոր և եղբոր հետ։
«Հայրս Արտաշատի գործարաններից մեկում խառատ ու ֆրեզերագործ էր, իսկ 90-ականներին իր արհեստանոցը բացեց՝ մեքենաների համար մասեր էին հարմարեցնում, այլ պատվերներ էին կատարում։ Աշխատանքը ինձ էլ է ծանոթ, ես Ռուսաստանում հրետանային ինժեներական ինստիտուտում եմ սովորել, ընդունվել եմ Տուլայում, ավարտել՝ Պենզայում: Իսկ ինժեները ինժեներ է, կապ չունի` զինվորական, թե քաղաքացիական»,- ժպտում է Անդրանիկը։

Հաց ու գինի

Արտադրամասը կարճ ժամանակում վերածվեց մինի գործարանի և ստացավ «AM Lathe Technology» անվանումը։ Հայրն ու երկու որդիները մոդելներ գծեցին և սկսեցին լավաշի հոսքագծեր, խաղողճզմիչներ և անասունների կերերի հատիկավորման (գրանուլավորման) գծեր արտադրել։
«Իհարկե, կան նաև ներմուծված մոդելներ, բայց դրանց հետ մրցակցելն էլ միանգամայն իրատեսական է։ Գուցե դրանց նախնական գինը ցածր է, բայց շահագործումն ավելի թանկ է։ Իսկ մենք մեկ տարվա երաշխիքային սպասարկում ենք տալիս և հետագայում ցանկացած խնդրի դեպքում վերանորոգում ենք մատչելի գնով»,- ընդգծում է Անդրանիկը։
Գործին ստեղծագործաբար են մոտեցել (այդ բառի ամենալավ, տեխնիկական իմաստով)․ ներքևից վառարանը գազ է ստանում, վերևում էլեկտրական «տեներ» են դրված, ուստի լավաշն ավելի արագ է թխվում երկու կողմից։ Բացի այդ, կարելի է կարգավորել գլանների արագությունը, որոնց վրա շարժվում է լավաշը։
«Եթե կարմիր լավաշ եք ուզում, դանդաղ եք դնում, որ ավելի երկար մնա վառարանում։ Եթե սպիտակ եք ուզում, արագ ռեժիմ եք դնում»,-ասում է մեր զրուցակիցը։
Անդրանիկի ընտանիքն այնքան հսկայական ջանք է դնում իր գործում, որ նրանց արածը կարելի է լիարժեք արտադրություն անվանել։ Այստեղ են կտրվում ու զոդվում մետաղաթերթերը, այստեղ են պատրաստում ատամնանիվները, գլանները, միացման սեպերը։ Բայց ինչպե՞ս է Անդրանիկը մասնակցում այդ բարդ աշխատանքին։
Հայկական ուսումնական արբանյակի նոր մոդելի համար սկսել են տեղական էլեկտրոնիկա փնտրել
«Մարդը այդպիսի արարած է՝ ամեն ինչին կարողանում է հարմարվել և ամեն ինչ կարող է հարմարեցնել իրեն։ Այնպես որ զարգանալու ենք։ Հնարավորության դեպքում թվանշային ծրագրային կառավարմամբ նոր հաստոցներ կգնենք»,- ասում է նա։
Ընտանեկան մինի գործարանն առաջին աջակցությունը ստացել է անցյալ տարի Շառլ Ազնավուրի հիմնադրամից, որը պարբերաբար ծրագրեր է իրականացնում Հայաստանում։
«Մենք դրամաշնորհային հայտ էինք ներկայացրել, հաստատեցին, դա մեզ օգնեց առաջին քայլերն անել։ Նիկոլա Ազնավուրը (Շառլ Ազնավուրի որդին և հիմնադրամի ղեկավարը. խմբ.) դեռ մեր արտադրությունը չի տեսել, բայց եթե ուզի, սիրով ցույց կտանք»,- ասում է Անդրանիկը։
Նա նաև պատրաստ է իր փորձը փոխանցել մյուսներին, օրինակ՝ դպրոցականներին։ Դպրոցների համար այսպիսի արհեստանոցը իսկական գտածո է և՛ աշխատանքի դասերի, և՛ ինժեներական լաբորատորիաների համար (Հայաստանում արդեն ավելի քան 700 դպրոցներում «ArMath» ինժեներական լաբորատորիաներ են գործում)։
«Բաց եմ ցանկացած նման առաջարկի համար»,- ասում է Անդրանիկը։
Իրենց մշակումները «AMLathe Technology» ապրանքանիշի ներքո նա ներկայացրել է վերջերս Երևանում կայացած «PanArmenian Expo 2024» ամենամյա ցուցահանդեսում։
© Sputnik / Aram GareginyanԱնդրանիկ Մարգարյան
Отставной майор артиллерии, со-основатель компании AM Lathe Technology Андраник Маргарян - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2024
Անդրանիկ Մարգարյան
Լրահոս
0