https://arm.sputniknews.ru/20241020/44orjaji-zinhashmandam-andraniky-dzevapvokhel-e-meqenan-u-harmarecrel-dzerqvov-varelun-81999983.html
44–օրյայի զինհաշմանդամ Անդրանիկը ձևափոխել է մեքենան ու հարմարեցրել ձեռքով վարելուն
44–օրյայի զինհաշմանդամ Անդրանիկը ձևափոխել է մեքենան ու հարմարեցրել ձեռքով վարելուն
Sputnik Արմենիա
Սեփական կարիքների համար ձևափոխված մեքենան որոշ ժամանակ անց բիզնես նախագիծ է դարձել, հիմա Անդրանիկն ու հայրը մեքենաներ են ձևափոխում ու հարմարեցնում... 20.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-20T13:34+0400
2024-10-20T13:34+0400
2024-10-20T13:34+0400
պատերազմ
արցախ
ավտոմեքենա
զինհաշմանդամ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/12/82000857_0:83:1600:983_1920x0_80_0_0_092952a2a9f33db910c9cefb3b56f763.jpg
Անհնար ոչինչ չկա, երբ կա կամք ու ցանկություն․ այս հարցում վստահ է 34-ամյա Անդրանիկ Մարգարյանը։ Նախկին զինվորական է, սպա, ծառայում էր Ջրականում, որտեղ էլ հրազենային ծանր վիրավորում ստացավ 2020թ․ հոկտեմբերի 3-ին։«Որ հարցնում են՝ ինչի համար ես զղջում, ասում եմ` եթե պետք է վիրավորվեի, գոնե մի քիչ ուշ լիներ, որ հասցնեի ավելի երկար կռվել»,- ասում է Անդրանիկը։Տղամարդը հրաշքով է փրկվել, 7 փամփուշտներից մեկը մինչև հիմա մարմնում է՝ թոքում, ճակատագրականը, սակայն, ողնուղեղը վնասած փամփուշտն էր։ Կյանքը լիովին փոխվեց։Պատերազմից մի քանի ամիս անց ծնվեց նաև 3-րդ երեխան։ Ինքն էլ նոր մասնագիտություն սովորեց, հաշվապահի աշխատանքի առաջարկ ստացավ։ Բազմազավակ հայրիկի գլխավոր խնդիրներից մեկն էլ իր և ընտանիքի տեղափոխման հարցի ինքնուրույն կազմակերպումն էր՝ մանկապարտեզ, դպրոց, պարապմունքներ, հանգստյան օրերին՝ ընտանիքով քաղաքից դուրս։Տուն օջախից հեռու․ արցախցիների փրկության առաջին կայանը՝ 1 տարի անցԱյսպես Անդրանիկը հասկացավ, որ կրկին մեքենա վարելու ժամանակն է։ Օգնության եկավ առաջին մասնագիտությունը՝ ինժեներիան։ Հայրն էլ երկար տարիների խառատ է։ Հայր ու որդի միավորեցին իրենց գիտելիքներն ու հմտությունները, ձևափոխեցին մեքենան ու հարմարեցրին ձեռքով վարելուն։ Ընդ որում` այնպես ձևափոխեցին, որ այն կարող է հաշմանդամություն չունեցողն էլ վարել։Փորձը ստացված էր, ուստի Անդրանիկին սկսեցին նաև ընկերներն ու ծանոթները դիմել, անգամ նրանք, ովքեր մինչ հաշմանդամությունը մեքենա վարելու փորձ չեն ունեցել։ Անդրանիկը խոստովանում է՝ իրեն լավ է զգում, որ ինչ-որ առումով ինքն օրինակ է դարձրել, մոտիվացրել բազմաթիվ տղաների։«Ձևափոխած մեքենան նախ ինքս եմ վարում, փորձարկում։ Ամեն մեկի համար սարքում ենք անհատական բռնակ, ձեռքի հենարան և այլն, այնպես, որ իրեն հարմար լինի»։Ի վերջո, բանը հասավ նրան, որ բիզնես նախագիծ ծնվեց՝ արտադրել տարբեր հոսքագծեր, օրինակ՝ լավաշ թխելու համար, նաև մեքենաները ձևափոխել հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցողների համար։ Թեպետ Անդրանիկն այս հարցում «բիզնես» բառը վերապահումով է օգտագործում, ասում է՝ այստեղ գլխավորը գումար աշխատելը չէ, որովհետև սեփական փորձով գիտի կախվածության մեջ չլինելու կարևորությունն ու անհրաժեշտությունը։«Խոխա»` արցախյան բարբառն ու շունչը պահելու համար. էլ ինչ ծրագրեր է իրականացնում կենտրոնը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1585/58/15855895_411:130:1006:725_100x100_80_0_0_442e081f9161f2ad71020e5a428a7f3b.jpg
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1585/58/15855895_411:130:1006:725_100x100_80_0_0_442e081f9161f2ad71020e5a428a7f3b.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/12/82000857_90:0:1510:1065_1920x0_80_0_0_9e85842b7008604f4962545181033263.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1585/58/15855895_411:130:1006:725_100x100_80_0_0_442e081f9161f2ad71020e5a428a7f3b.jpg
պատերազմ, արցախ, ավտոմեքենա, զինհաշմանդամ, հայաստան
պատերազմ, արցախ, ավտոմեքենա, զինհաշմանդամ, հայաստան
44–օրյայի զինհաշմանդամ Անդրանիկը ձևափոխել է մեքենան ու հարմարեցրել ձեռքով վարելուն
Սեփական կարիքների համար ձևափոխված մեքենան որոշ ժամանակ անց բիզնես նախագիծ է դարձել, հիմա Անդրանիկն ու հայրը մեքենաներ են ձևափոխում ու հարմարեցնում հենաշարժողական խնդիրներ ունեցողներին։
Անհնար ոչինչ չկա, երբ կա կամք ու ցանկություն․ այս հարցում վստահ է 34-ամյա Անդրանիկ Մարգարյանը։ Նախկին զինվորական է, սպա, ծառայում էր Ջրականում, որտեղ էլ հրազենային ծանր վիրավորում ստացավ 2020թ․ հոկտեմբերի 3-ին։
«Որ հարցնում են՝ ինչի համար ես զղջում, ասում եմ` եթե պետք է վիրավորվեի, գոնե մի քիչ ուշ լիներ, որ հասցնեի ավելի երկար կռվել»,- ասում է Անդրանիկը։
Տղամարդը հրաշքով է փրկվել, 7 փամփուշտներից մեկը մինչև հիմա մարմնում է՝ թոքում, ճակատագրականը, սակայն, ողնուղեղը վնասած փամփուշտն էր։ Կյանքը լիովին փոխվեց։
Պատերազմից մի քանի ամիս անց ծնվեց նաև 3-րդ երեխան։ Ինքն էլ նոր մասնագիտություն սովորեց, հաշվապահի աշխատանքի առաջարկ ստացավ։
«Ես Արտաշատում եմ ապրում, աշխատանքս Երևանում է, վերականգնողական բուժումս` նույնպես, այսինքն՝ ամեն օր գնալ-գալու հարց կա։ Մի օր եղբայրս էր տանում, մի օր՝ հայրս, ավելի հաճախ տաքսիներով էի գնում։ Մի տաքսիստը հասկանում էր, վիճակի մեջ մտնում, օգնում անվասայլակը տեղավորել մեքենայի մեջ, մյուսը տրտնջում էր»,- պատմում է Անդրանիկը։
Բազմազավակ հայրիկի գլխավոր խնդիրներից մեկն էլ իր և ընտանիքի տեղափոխման հարցի ինքնուրույն կազմակերպումն էր՝ մանկապարտեզ, դպրոց, պարապմունքներ, հանգստյան օրերին՝ ընտանիքով քաղաքից դուրս։
Այսպես Անդրանիկը հասկացավ, որ կրկին մեքենա վարելու ժամանակն է։ Օգնության եկավ առաջին մասնագիտությունը՝ ինժեներիան։ Հայրն էլ երկար տարիների խառատ է։ Հայր ու որդի միավորեցին իրենց գիտելիքներն ու հմտությունները, ձևափոխեցին մեքենան ու հարմարեցրին ձեռքով վարելուն։ Ընդ որում` այնպես ձևափոխեցին, որ այն կարող է հաշմանդամություն չունեցողն էլ վարել։
Փորձը ստացված էր, ուստի Անդրանիկին սկսեցին նաև ընկերներն ու ծանոթները դիմել, անգամ նրանք, ովքեր մինչ հաշմանդամությունը մեքենա վարելու փորձ չեն ունեցել։ Անդրանիկը խոստովանում է՝ իրեն լավ է զգում, որ ինչ-որ առումով ինքն օրինակ է դարձրել, մոտիվացրել բազմաթիվ տղաների։
«Ձևափոխած մեքենան նախ ինքս եմ վարում, փորձարկում։ Ամեն մեկի համար սարքում ենք անհատական բռնակ, ձեռքի հենարան և այլն, այնպես, որ իրեն հարմար լինի»։
Ի վերջո, բանը հասավ նրան, որ բիզնես նախագիծ ծնվեց՝ արտադրել տարբեր հոսքագծեր, օրինակ՝ լավաշ թխելու համար, նաև մեքենաները ձևափոխել հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցողների համար։ Թեպետ Անդրանիկն այս հարցում «բիզնես» բառը վերապահումով է օգտագործում, ասում է՝ այստեղ գլխավորը գումար աշխատելը չէ, որովհետև սեփական փորձով գիտի կախվածության մեջ չլինելու կարևորությունն ու անհրաժեշտությունը։