00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետական խորհրդանիշների հարցում պետք է զգուշավոր լինել. Մելքոնյանը` ՔՊ–ի առաջարկի մասին

© Photo / official site of the President of RAԱշոտ Մելքոնյան
Աշոտ Մելքոնյան - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2024
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորներ առաջարկում են «խմբագրել» ՀՀ օրհներգը։ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասում է` ինչու է պետք չանել դա։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Պետական խորհրդանիշների հարցում պետք է զգուշավոր լինել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը` մեկնաբանելով ՀՀ պետական հիմնը փոխելու վերաբերյալ ՔՊ–ի օրենսդրական նախաձեռնությունը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորներ` Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը, հանդես են եկել «Հայաստանի օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ։ Օրինագծի հեղինակները մասնավորապես առաջարկում են օրհներգի վերջին քառատողը տեղափոխել առաջին քառատողից հետո, որպեսզի օրհներգն ավարտվի ոչ թե ներկայիս «բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի» բառերով, այլ «թող միշտ պանծա Հայաստան», կամ, ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ` «համապատասխան տրամաբանությամբ և ուղերձով»:
Աշոտ Մելքոնյանը Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» ստեղծագործության հիման վրա ստեղծված ՀՀ օրհներգի հերթական խմբագրման տարբերակին ընդհանուր առմամբ դեմ չէ։ Բայց որպես պատմաբան` կողմ է ավանդույթների պահպանմանը։
ՀՀ-ի վիճակը պատկերված է զինանշանի վրա․ մասնագետը հորդորում է հերալդիկայի խորհուրդ ստեղծել
«Հիմա շատ է խոսվում, որ «Մեր հայրենիքը» երաժշտական տոնայնության առումով դեպի անկում է տանում, գեղեցիկ չէ, հիմնի նման չէ, կամ որ զինանշանը ճիշտ խորհրդանիշներից չէ բաղկացած։ Ժամանակին նույնիսկ Սիմոն Վրացյանն է խոստովանել, որ Առաջին հանրապետության խորհրդարանում այն ժամանակավորապես է ընդունվել, և պատգամավորներն էլ ասում էին` մեր զինանշանը կարծես գազանանոց լինի, պետք է ժամանակի ընթացքում փոխել։ Բայց երբ այդ դրոշով, զինանշանով արդեն պատմություն է կերտվել, եթե ամեն մի իշխանություն պիտի գա ու ազգային սիմվոլների հարցում փորձի իր «ներդրումը» անել, ազգայինից ոչինչ չի մնա. ավանդույթը ամբողջությամբ կխախտվի»,– նշում է պատմաբանը։
Ի դեպ

ՀՀ օրհներգի փոփոխության անհրաժեշտության մասին ԱԺ նախագահն իր տելեգրամյան ալիքում գրառում էր կատարել դեռ տարեկզբին։

«Ինձ համար ակնհայտ է, որ ՀՀ օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի։ Այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի և մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է»,– գրել էր Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահը չէր շրջանցել նաև զինանշան փոխելու հարցը` գրելով. «Առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված»։

Ավելի վաղ ՀՀ զինանշանը քննադատել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պետական խորհրդանիշների դեմ բերվող փաստարկներին Աշոտ Մելքոնյանը հակադարձում է այլ երկրների օրինակով։
«Գնացեք, Ճապոնիայի հիմնը լսեք։ Չեք հասկանա, թե դա ինչ երաժշտություն է։ Հիմնի ընդհանրաապես նման չէ։ Բայց իրենք դրան կարևորություն չեն տալիս։ Կամ երկրներ կան, որոնց դրոշներն այնքան պարզունակ են, ոչինչ չասող, բայց մարդիկ դրանց ձեռք չեն տալիս, որովհետև դա իրենց պատմության հետ է կապված»,– նշում է Մելքոնյանը` հավելելով, որ իշխանությունները պետք է ազգային ավանդույթի նկատմամբ վերապահ լինեն։
Մեր զրուցակիցն արձանագրում է, որ 1918-20թթ–ին մեր նախնիները եռագույն դրոշի ներքո են պաշտպանել հայրենիքն ու հաղթանակներ տոնել։ Հայ մարզիկներն էլ այռ այսօր այդ հիմնի հնչյունների ներքո են կանգնում պատվո պատվանդանին` ի տես և ի լուր աշխարհի տոնելով իրենց մարզական հաղթանակը։
Խորհրդանիշների օրը Փաշինյանը վարկաբերում էր մեր պետական խորհրդանիշները. Մինասյան
«Հուզվել, արտասվել են, երբ այդ եռագունը իրենց ուսերին կանգնել են պատվանդանի ամենաբարձր աստիճանի վրա։ Ինձ երբ որ հարցնում են` դուք ի՞նչ կարծիքի եք դրոշն ու հիմնը փոխելու մասին, ես ասում եմ` այդ դրոշը ձեռքիս ու հիմնը շուրթերիս ես կանգնել եմ Արարատի գագաթին` 5165 մ բարձրության վրա։ Հիմա ես ո՞նց այդ ամբողջը ջնջեմ։ Չի կարելի պատմությունը, եղածը ջնջել։ Պետք է ստեղծել նորը` չհակադրելով դա նախորդին, այլ փորձելով դրանց մեջ օրգանական կապ գտնել»,– ասում է Աշոտ Մելքոնյանը։
Նշենք, որ ՔՊ–ական պատգամավորների հեղինակած նախագիծը նոյեմբերի 4-ից հետո է դրվել շրջանառության մեջ։ Այն դեռ ընդգրկված չէ ԱԺ–ի ութերորդ գումարման նստաշրջանի օրակարգում։
Օրհներգի շուրջ ծավալված նոր կրքեր. ով և ինչու է ուզում փոխել ՀՀ խորհրդանիշներից մեկը
Լրահոս
0