00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խորհրդանիշների օրը Փաշինյանը վարկաբերում էր մեր պետական խորհրդանիշները. Մինասյան

© Sputnik / Aram NersesyanԱրծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով` գործող իշխանությունն առաջ է մղում մաքուր ադրբեջանաթուրքական թեզեր։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ պետական խորհրդանիշների օրը հետաքրքիր զուգադիպությամբ մի դեպքում Ադրբեջանը փորձ էր անում Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական դրոշ բարձրացնել,մյուս դեպքում էլ Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարկաբեկում էր երկրի պետական խորհրդանիշները։ Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
ՀՀ-ի վիճակը պատկերված է զինանշանի վրա․ մասնագետը հորդորում է հերալդիկայի խորհուրդ ստեղծել
Մեկնաբանելով հունիսի 15-ին ադրբեջանական կողմից դրոշ բարձրացնելու փորձը` Մինասյանն ասաց` միանշանակ անընդունելի է։
«Փառք ու պատիվ մեր սահմանապահ ուժերին, որոնք փորձում էին կանխել դա։ Բայց այս բոլոր հարցերի պատասխանները պետք է փնտրել այն հիմնական օրակարգի մեջ, որն առաջ է մղում ՀՀ գործող իշխանությունն իր քաղաքական, դիվանագիտական, միջազգային հարթության մեջ»,– շեշտեց դաշնակցական պատգամավորը։
Նա նշեց, որ բոլոր այն թեզերը, որոնք առաջ է մղում այս իշխանությունը` Արցախի կարգավիճակից մինչև խաղաղասիրական հայտարարություններ, մաքուր ադրբեջանաթուրքական են։
«Քեզ սպանում են, դու ասում ես` խաղաղություն, քեզ գնդակահարում են, դու ասում ես` խաղաղություն, մտնում են քո տարածք, ասում ես` խաղաղություն։ Մինչև ե՞րբ»,– ասաց Մինասյանը։
Նա շեշտեց, որիրենց կոչն Ադրբեջանին պատերազմ հայտարարելը չէ, այլ առնվազն միջազգային, դիվանագիտական մակարդակում հասնելը նրան, որ զսպվի Ադրբեջանի այս անհագ ցանկությունը։
Արծվիկ Մինասյանը վստահ է, որ այդ ամենի պատճառը գործող իշխանությունների հանձնվողական, խոնարհվող, պարտվողական վարքագիծն է։
Նշենք, որ հունիսի 15-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` ՀՀ զինանշանը մեր ապագայի հետ կապ չունի։ Ըստ նրա` զինանշանին պատկերված Հայաստանի 4 թագավորությունների զինանշանները, Նոյյան տապանը, Արարատ լեռը 1991 թ. հիմնված պետության հետ կապ չունեն։ Նույնը, ըստ Փաշինյանի, վերաբերում է զինանշանին պատկերված առյուծին, որը Հայաստանի բնական պայմաններում այլևս չի ապրում։ Անդրադառնալով ՀՀ օրհներգին` Փաշինյանն ասաց` իր համար անընդունելի է, որ մեր հիմնը ավարտվում է, այսպես ասած, զոհվելով։
Լրահոս
0