00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրհներգի շուրջ ծավալված նոր կրքեր. ով և ինչու է ուզում փոխել ՀՀ խորհրդանիշներից մեկը

© Sputnik / Asatur YesayantsДень независимости Армении (21 сентября 2018). Еревaн
День независимости Армении (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի օրհներգը փոխելու թեմայով բուռն քննարկումները պարբերաբար «պայթեցնում» են հայ հասարակությանը։ Հիմա էլ՝ հետպատերազմական ճգնաժամային շրջանում, շատերը բոլոր դժբախտությունների պատճառը տեսնում են հենց այդ պետական խորհրդանիշի մեջ։

Արցախում հրադադար հաստատելու եռակողմ հայտարարության ստորագրման և հայկական կողմի համար ծանր պատերազմի արդյունքների ֆոնին հանրության շրջանում կրկին ու այս անգամ բուռն կրքեր են բորբոքվել Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկի՝ «Մեր հայրենիք» օրհներգի փոխելու շուրջ։ Ճիշտ է, բանավեճերն առայժմ ոչ թե պաշտոնական մակարդակով են ընթանում, այլ միայն մամուլում ու սոցիալական ցանցերում։

Активисты фонда Спеши к добру в толстовках от ARUT MSCW с принтом Recognize Artsakh и надписью Цавт Танем - Sputnik Արմենիա
«Ցավդ տանեմ» շապիկներ․ մոսկվայաբնակ դիզայներն Արցախին աջակցելու համար հավաքածու է թողարկել

Հիմնական առիթը դարձավ TV9 առցանց ալիքով ցուցադրված հարցազրույցը երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանի հետ, որն օրհներգն անվանեց «պետության հանդեպ հանցագործություն»։

Նրա խոսքով՝ մեր օրհներգը հենց առաջին նոտայից իջնում է ու դրանով իսկ անկում և կործանում խորհրդանշում։ Իսկ պետք է ճիշտ հակառակը լինի՝ երաժշտությունը պետք է «վեր բարձրացնի»։

Նշենք, որ բանավեճերն այն մասին, թե Հայաստանի Հանրապետության օրհներգն իբր անկումային տրամադրություններ է ներարկում, սկսվել են դեռ 2006թ․-ից։ Դրանից բացի, ակտիվ քննարկումների ու քննադատությունների առարկա է նաև այսպես կոչված «ոչ հայկական բովանդակությունը»։

Հայտնի է, որ հիմքում բանաստեղծ և գրող Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգն» է (1859)։ Ստեղծագործության հերոսուհին ողբում է իր բազմաչարչար հայրենիքի ճակատագիրը և եղբորն ուղարկում մահացու մարտի՝ հանուն հայրենիքի ազատության․․․

Հայ օգտատերերը չափազանց զգայուն են այս թեմայի նկատմամբ, ուստի նորից սկսել են տարածել օրհներգի քննադատների առանցքային թեզը` երաժշտությունն ու բառերը «վատ ուղերձ» են պարունակում, որն այսպես թե այնպես ազդեցություն է թողնում ինչպես յուրաքանչյուր քաղաքացու գիտակցության, այնպես էլ ընդհանուր առմամբ ժողովրդի ու պետության ճակատագրի վրա։

Герб партии Дашнакцутюн - Sputnik Արմենիա
Նոր պատերազմի վախ ու տնտեսական անկում․ Հայաստանում արտագաղթի հերթական ալիք կսկսվի՞

«Պարտված հայրենիքի երաժշտությունը, որն ապատիա է տարածում, չպետք է ներկայացնի երկիրը, առավել ևս հնչի բանակում»,- հաճախ այսպիսի կարծիք են հայտնում վիրտուալ հանրության ներկայացուցիչները։

Օգտատերերը որպես այլընտրանք առաջարկում են «Սարդարապատ» ստեղծագործությունը («Զանգեր հնչեք»)

Պետության խորհրդանիշներից մեկի շուրջ բանավեճերի վերսկսման կապակցությամբ որոշեցինք իմանալ հեղինակավոր կոմպոզիտոր և հասարակական գործիչ Ռոբերտ Ամիրխանյանի կարծիքը։ Մաեստորն պետական օրհներգն անվանեց խայտառակություն։ Նրա խոսքով՝ ո՛չ երաժշտությունը, ո՛չ բառերը որևէ առնչություն չունեն Հայաստանի հետ։

Միքայել Նալբանդյանի բանաստեղծության «իտալական բովանդակությունը» պարզ է, իսկ ինչ վերաբերում է երաժշտությանը, այն, ըստ բաց աղբյուրների, գրել է հայ մեծ կոմպոզիտոր Քրիստափոր (Խաչատուր) Կարա-Մուրզան, իսկ հետո մշակել է Բարսեղ Կանաչյանը։

Այնուամենայնիվ, ինչպես պնդում է Ամիրխանյանը, այդ մեղեդին իրականում ոչ թե հայկական ծագում ունի, այլ իտալական։

«Օրհներգի ստեղծման ընթացքում ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերվել։ Այդքան հարուստ մշակութային ժառանգություն ունենալով` մենք, ըստ էության, մեր օրհներգի հիմքը վերցրել ենք օտար մշակույթից։ Չէ՞ որ օրիգինալ ստեղծագործության մեջ իտալուհին եղբորը կոչ է անում ազատագրել երկիրը Ավստրիայից։ Ամոթ է, որ մենք դրա վրա ենք կառուցում մեր պետական խորհրդանիշը»,-ասաց նա։

Այն մասին, թե ինչով կարելի է փոխարինել ներկայիս օրհներգը, մաեստրոն ասում է, որ սկզբի համար պետք է անհապաղ ազատվել գործող տարբերակից, իսկ հետո արդեն լսումներ անցկացնել պրոֆեսիոնալների մասնակցությամբ։ Չարժե այդքան կարևոր խորհրդանիշը տարերայնորեն ընտրել` առաջնորդվելով այսրոպեական քամիներով։

Նրա խոսքով, լսումները պետք է անցկացվեն առողջ մթնոլորտում, առանց քաղաքական ինտրիգների ու թշնամանքի։

«Հիմա դա անհնար է։ Մենք շատ նյարդային ենք, չափազանց վստահ ենք, որ ճիշտ ենք և ուրիշի կարծիք չենք ընդունում։ Բայց որ օրհներգը պետք է փոխել, անվիճելի է»,- եզրափակեց մաեստրոն։

Նախապատմություն

«Մեր հայրենիքը» ՀՀ պետական օրհներգ է ճանաչվել 1991թ․-ի հուլիսի 1-ին։ Մի փոքր այլ տարբերակով այն եղել է նաև Հայաստանի Առաջին հանրապետության օրհներգը 1918-1920թթ․։

Горная дорога в Сюникской области Армении - Sputnik Արմենիա
Մենք ենք, մեր սարերն ու GPS-ը, կամ ով և ինչպես է կիսում հայկական հողերը

2006թ․-ին այն փոխելու փորձ արվեց։ Այն ժամանակ ստեղծված հանձնաժողովը, որը պետք է ընտրեր հաղթողներին՝ նոր օրհներգի տեքստի և երաժշտության հեղինակներին, ընտրեց միայն երաժշտությունը՝ Խորհրդային Հայաստանի օրհներգի մեղեդին, որի հեղինակը Արամ Խաչատրյանն է։ Բառերի մրցույթն այդպես էլ չկայացավ։

2017թ․-ին հռչակավոր շանսոնիե Շառլ Ազնավուրն առաջարկեց «Մեր հայրենիքը» փոխարինել իր «Քեզ համար, Հայաստան» երգով, որը գրվել է 1988թ․-ին՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից մի քանի օր անց։

Ու թեև Շառլ Ազնավուրը Հայաստանում մեծ սեր ու հարգանք է վայելում, նրա առաջարկը հայ հանրության շրջանում արձագանք չգտավ։

Մեկ տարի անց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ստորագրահավաք նախաձեռնեց գործող օրհներգի փոփոխության նպատակով։ Գաղափարի հեղինակներն առաջարկում էին վերադարձնել Խորհրդային Հայաստանի օրհներգը՝ փոփոխված տեքստով։

․․․ Չնայած այս բոլոր նախաձեռնություններին ու առաջարկություններին` ինչպես տեսնում ենք, սայլը տեղից չի շարժվում։

Լրահոս
0