00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թյուրքական այբուբենը» Թուրքիայի էքսպանսիայի համար նոր գործիք չէ. Նադեին-Ռաևսկի

© SputnikՎիկտոր Նադեին-Ռաևսկի
Վիկտոր Նադեին-Ռաևսկի - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2024
Բաժանորդագրվել
ԽՍՀՄփլուզումից հետո ընկած ժամանակահատվածում Թուրքիան հսկայական աշխատանք է կատարել հետխորհրդային տարածքի թյուրքալեզու երկրներում իր ազդեցությունը տարածելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահն ավելի ու ավելի է փորձում իր ազդեցության գոտի ներքաշել հետխորհրդային տարածքի թյուրքալեզու պետություններին։ Ազդեցության բոլոր մյուս գործիքներին այժմ ավելացվել է այբուբենը: Այս տարվա սեպտեմբերին հայտարարելով լատինական այբուբենի վրա հիմնված «համաթյուրքական այբուբենի» ստեղծման մասին՝ Էրդողանն այժմ ցանկանում է այն պարտադրել Կենտրոնական Ասիայի երկրներին։ Ելույթ ունենալով Բիշքեկում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում՝ Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ Թուրքիան, Ադրբեջանը և օկուպացված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը» պատրաստ են անցնել «թյուրքական այբուբենի» և կոչ է արել Կենտրոնական Ասիայի երկրներին հետևել նրանց օրինակին:
Թուրքիայում Ռուսաստանի տասը շրջաններ անվանել են «թյուրքական հանրապետություններ»
Ինչպես հայտնի է, Կենտրոնական Ասիայի երկու երկրներ՝ Ղազախստանն ու Ղրղզստանը, օգտագործում են Կիրիլյան այբուբենը (կիրիլիցան)։ Թուրքմենստանը և Ուզբեկստանը լատինական այբուբենի են անցել դեռևս անցյալ դարի 90-ականներին: Ի դեպ, դրանից հետո կիրիլիցայից հրաժարվեցին նաև Ադրբեջանում։
«Այբուբենի հարցը թուրք պաշտոնյաների կողմից նոր նարատիվ չէ։ Այն սովորական թուրքական շփոթ է՝ դրանով բոլորին ենթարկեցնելու և ամեն ինչ պանթյուրքիստական տարբերակով տանելու համար։ Բայց ես կարծում եմ, որ կիրիլիցայից լատինական այբուբենի հնարավոր անցումը կնշանակեր հատել Կենտրոնական Ասիայի թյուրքական ժողովուրդների գրեթե ամբողջ մշակութային, գրական շերտը», - Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Ի վերջո, սա նաև այդ երկրների տարանջատումն է Ռուսաստանից, ավանդական տնտեսական, մշակութային, քաղաքական կապերից։ Նադեին-Ռաևսկին ցավով է արձանագրում, որ հետխորհրդային տարածքում հենց Ռուսաստանն է որոշ չափով «սանձազերծել» թուրքական էքսպանսիան։ Վերջին 30 տարիներին թուրքերը հետխորհրդային տարածքի թյուրքալեզու երկրներում շատ ուժեղ թյուրքամետ խավ են դաստիարակել։
Մոսկվայում առժամանակ հատուկ նշանակություն չէին տալիս թուրքական նախաձեռնություններին ու նախագծերին՝ համարելով, որ Ռուսաստանի տնտեսական կապերը նախկին ԽՍՀՄ երկրների հետ կգերազանցեն մնացած բոլոր գործոնները։ Արդյունքում, Թուրքիան մոտ 200 կրթարան բացեց հետխորհրդային տարածքում՝ տասնյակ հազարավոր երիտասարդների դաստիարակելով թյուրքամետ և հակառուսական ոգով։
Արցախյան պատերազմ. ընդամենը 1 փուլ թյուրքալեզու պետությունների բանակ ստեղծելու ճանապարհին
Բացի այդ, Թուրքիան այս տարիների ընթացքում իրականացրեց շուրջ 26 հազար կրթաթոշակային ծրագիր Ղազախստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում և Կենտրոնական Ասիայի այլ թուրքալեզու երկրներում բնակվող թուրքերի համար: Այդ ծրագրերի շահառուները վերապատրաստվել են թուրքական բուհերում, այնուհետև մտել իշխանություն, բիզնես։ Եվ հասկանալի է, որ նրանք Ռուսաստանի հետ ոչ թե ինչ-որ ընդհանուր գաղափարակիրներ են, այլ ընդհակառակը՝ ունեն թուրքամետ կողմնորոշում։
Դրա հետ մեկտեղ, Նադեին-Ռաևսկին կարծում է, որ քանի դեռ Էրդողանն իշխանության է, Թուրքիայի նկատմամբ իր քաղաքականությունը Ռուսաստանը չի վերանայի և չի գնա ներկա կուրսի ինչ-որ խստացման:
«Թուրքիային և Ռուսաստանին կապել և կապում են ծավալուն տնտեսական, էներգետիկ նախագծեր՝ դա և' գազային հանգույցն է, և' ատոմակայանը, և' բազմաթիվ այլ ծրագրեր։ Թուրքերը փող հաշվել գիտեն և երբեք ոչինչ չեն անում ի վնաս իրենց։ Դա ազգային հատկանիշ է, որը միշտ պետք է հաշվի առնել։ Թվում է, թե Մոսկվան դրա վրա էլ խաղադրույք է կատարել՝ ընդլայնելով Անկարայի հետ համագործակցությունը», - ասաց արևելագետը։
Նա կարևորեց նաև երկու երկրների ղեկավարների անձնական հարաբերությունները։ Պուտինի և Էրդողանի միջև կա որոշակի վստահություն. Թուրքիայի առաջնորդն ընդհանուր առմամբ պահպանում է Ռուսաստանի հետ մերձեցման ուղեգիծը՝ չպաշտպանելով Մոսկվայի դեմ Արևմուտքի պատժամիջոցները։
ԱՄՆ–ի ճանկերում հայտնված Հայաստանը. երկրին մղում են դեպի «թյուրքական միջանցք»
Սակայն պետք է հասկանալ, որ Էրդողանը հավերժ չէ՝ նրա առողջությունը, մեղմ ասած, բավականին խախուտ է։ Դրանից բացի, նա երկրի ներսում ուժեղ մրցակից ունի՝ ի դեմս քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության, որը կողմնորոշված է դեպի Արևմուտք։ Թուրքական բանակում դժգոհությունն Էրդողանից շատ մեծ է։ Եվ նույնիսկ թուրքական ռազմական բուհերի շրջանավարտների երդման արարողությունները, որոնցում նրանք հավատարմության երդում են տալիս ոչ թե Էրդողանին, այլ Քեմալ Աթաթուրքի գաղափարներին (և դրանով շատ են խոցում գործող իշխանությանը), հուշում են, թե որքան ակնհայտ է ներքին հակասության չափը։ Փորձագետը կարծում է, որ գալով իշխանության՝ Էրդողանի հակառակորդները ռուսամետ չեն մնա։
Լրահոս
0