00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան պատերազմ. ընդամենը 1 փուլ թյուրքալեզու պետությունների բանակ ստեղծելու ճանապարհին

© AP PhotoԹուրք զինծառայողներ
Թուրք զինծառայողներ - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Թուրք զինծառայողներ
Բաժանորդագրվել
Արցախյան պատերազմ. ընդամենը մեկ փուլ թուրքալեզու պետությունների միասնական բանակի ստեղծման ճանապարհին
​Եկեք անկեղծ լինենք։ Երբ մի քանի շաբաթ առաջ Ստամբուլում կայացած թյուրքալեզու պետությունների հավաքում հնչեցվեց միասնական քաղաքացիական պաշտպանության համակարգի ստեղծման գաղափարը, շատերը դա զուտ խորհրդանշական հայտարարություն համարեցին, մինչդեռ բազմաթիվ վերլուծաբաններ ահազանգեցին՝ ախր սա «Թուրքական ՆԱՏՕ»-ի կամ Մեծ Թուրանի միասնական բանակի հիմնադրման մեկնարկն է։
​Ինչո՞ւ հենց հիմա։ Որովհետև միասնական բանակի գաղափարի, այսպես ասենք՝ մինի տարբերակը միս ու արյուն է ստացել Արցախյան 44–օրյա պատերազմի ժամանակ, երբ փաստորեն միավորվեցին Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը։ Այո′, հենց միավորվեցին, քանզի խոսքը արդեն ոչ թե պարբերաբար անցկացվող համատեղ զորավարժությունների մասին էր, այլ այն մասին, որ երկու երկրները միավորեցին իրենց ռազմական հնարավորությունները հայերի դեմ կռվելու համար։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբը ղեկավարում էր թուրք բարձրաստիճան զինվորականը, ադրբեջանական ավիացիայի հրամանատարությունը նույնպես ստանձնել էր թուրքը, պլյուս՝ 200 թուրք սպա գործում էր ադրբեջանական բանակի բոլոր ստորաբաժանումներում, նշում է արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Ոստիկանության և Թրամփի կողմնակիցների բախումը Կապիտոլիումի գրոհի ժամանակ (6 դեկտեմբերի, 2021թ)․ Վաշինգտոն - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2022
Ամերիկացիների համար առաջինը պետության շահն է, մեզ համար՝ կուսակցական և անձնական շահերը
​Երկրորդ հանգամանքը։ Դեռ 20 տարի առաջ թուրքական բանակը հիմնականում համալրված չէր ամենաժամանակակից զենքով՝ տանկերով, հրթիռներով, ռազմական ինքնաթիռներով։ Չուներ նաև դրանց մշակման և պատրաստման ավանդույթներ, ինչը որոշ չափով դրական դեր խաղաց՝ այդ երկիրը զրոյից սկսեց ամեն ինչ և, կաշկանդված չլինելով հին մտածելակերպով ու ստանդարտներով, ձեռնամուխ եղավ հենց այնպիսի զինատեսակների արտադրությանը, որոնք ամենամեծ պահանջարկն ունեն և առավելագույն արդյունավետությունն են ապահովում ռազմական գործողությունների ժամանակ։ Այո′, խոսքն առաջին հերթին անօդաչու թռչող սարքերի մասին է։
Թուրքական զավթողականությունը նախկին ԽՍՀՄ տարածքում դատարկ սպառնալիք չէ. արևելագետ
​Հիմա արդեն, հաշվի առնելով Արցախյան պատերազմի փորձը, աշխարհի առաջատար ռազմական մասնագետները փաստում են՝ անօդաչուները լիովին փոխեցին պատերազմի բնույթը։ Դրանց օգնությամբ հնարավոր է ոչ միայն կործանարար հարվածներ հասցնել՝ պատճառելով անդառնալի կորուստներ, այլև ստեղծել, այսպես ասած, չմիջամտելու պատրանք։ Երկուսն էլ մենք տեսանք 2020 թվականի պատերազմի ժամանակ՝ մի կողմից հայկական ուժերը մեծապես տուժեցին հենց թուրքական անօդաչու սարքերից, մյուս կողմից մեր պնդումները, թե կռվում էինք ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի դեմ կամ նույնիսկ հիմնականում Թուրքիայի դեմ, մեղմ ասած, ըմբռնումով չեն ընդունում ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ առանձին պետությունների իշխանությունները։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2022
2022 թվական. վերածննդի՞, թե՞ հուսո տարի
​Երրորդ հանգամանքը, որը կարող է նպաստել թյուրքալեզու երկրների միասնական բանակի ստեղծմանը։ Արդեն հստակ ուրվագծվում է այն ճկուն ռազմավարությունը, որը վերջին տարիներին որդեգրել է Անկարան՝ նախ սերտ մշակութային կապեր հաստատել թուրքալեզու պետությունների հետ, ստեղծել ընդհանուր արժեքների քարոզչությամբ լրջորեն զբաղվող հաստատությունների խիտ ցանց, ինչից հետո հիմնավորել, որ այդ արժեքներն ու կապերը պաշտպանելու համար անպայման անհրաժեշտ է ընդհանուր ռազմական կառույցներ ունենալ։
​Տեսեք` Թուրքիայի իշխանությունները միշտ աշխատել են հեռու մնալ այսպես կոչված «գունավոր հեղափոխություններից», փորձել են համոզել բոլորին, որ երբեք չեն միջամտելու այլ պետությունների ներքին գործերին։ Փոխարենը, ինչպես փաստում են արևմտյան լրատվամիջոցները, տարբեր երկրներում և հատկապես Կենտրոնական Ասիայում բացվել են տասնյակ թուրքական դպրոցներ, իրագործվում են բազմաթիվ ու բազմապիսի մարդասիրական ծրագրեր, որոնց շնորհիվ նոր աշխատատեղեր են ստեղծվում։ Նյու Յորքի ամենակենտրոնում՝ Մանհեթենում, վեր է խոյանում «Թուրքական տունը»՝ 170-մետրանոց երկնաքերը, որտեղ դիվանագիտական ներկայացուցչություններից բացի, գործում է նաև Ամերիկայի գլխավոր թուրքական մշակութային կենտրոնը` կարծես խորհրդանշելով, որ մշակութային արժեքների տարածումը Անկարայի դիվանագիտական գործունեության անքակտելի մասն է։
Արցախյան թնջուկ, կամ ինչ իմաստ ունի անընդհատ վիճաբանել անցյալի շուրջ, երբ ապագան անորոշ է
​Իհարկե, միասնական թուրքական բանակի ստեղծման ջատագովները, որոնք հիմա ոգևորված ասում են` տեսա՞ք, թե ղարաբաղյան պատերազմում ինչ հոյակապ արդյունք տվեց երկու երկրների ջանքերի համադրումը, նաև քաջ գիտակցում են, որ «Թուրքական ՆԱՏՕ»-ի ստեղծումը այնքան էլ դյուրին գործ չէ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության մասնակիցներից մի քանիսը ՀԱՊԿ-ի անդամ են։ Միգուցե նաև այդ պատճառով է Անկարան ամեն առիթով շեշտում. «Ո՛չ, մենք բոլորովին էլ մտադիր չենք Մեծ Թուրանի միասնական բանակ ստեղծել»։
​Բայց ախր այս հնարքն էլ վաղուց, շատ վաղուց է հայտնի՝ դեռ մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում չինացի հայտնի ռազմագետ Սուն Ցզին ասել է. «Եթե դու ունակ ես ինչ-որ բան անելու, ցույց մի՛ տուր հակառակորդին, որ ունակ ես։ Եթե ինչ-որ մտադրություն ունես, անպայման համոզիր հակառակորդին թե նման մտադրություն չունես»։
«Մեծ Թուրանի» գաղափարը խեղդվեց Ղազախստանում. միջազգայնագետը` ԱՄՆ-Թուրքիա սիրախաղի մասին
Լրահոս
0