00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Советское кино в период холодной войны
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кино, сделанное в странах соцлагеря
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աբրահամ Ռուսոն իր առևանգման գործով անցնող անձի դեմ 5,7 մլն ռուբլու հայց է ներկայացրել

© Sputnik / Andranik GhazaryanԱբրահամ Ռուսո
Աբրահամ Ռուսո - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2024
Աբրահամ Ռուսո
Բաժանորդագրվել
Պաշտպանն ասել է, որ պահանջվող գումարում ներառված են և՛ հարակից ծախսերը, և՛ բարոյական փոխհատուցումը։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Երգիչ Աբրահամ Ռուսոն 5,7 միլիոն ռուբլու հայց է ներկայացրել Մոսկվայի դատարան ընդդեմ Վլադիմիր Շեստոպալովի, որը կալանավորվել էր երգչի առևանգման գործի շրջանակում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսոյի փաստաբան Անդրեյ Ալեշկինին։
Պաշտպանի խոսքով՝ այդ գումարում ներառված է և՛ բարոյական փոխհատուցումը, և՛ հարակից ծախսերը (այդ թվում՝ դատական նիստում ներկայացուցիչ ունենալու համար), և՛ իրավաբանական խորհրդատվությունը:
Շեստոպալովին սեպտեմբերի սկզբին ձերբակալել էին Մոսկվայում։ Նա գրեթե վեց տարի դաշնային հետախուզման մեջ էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անձի առևանգում՝ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ այդպիսի բռնություն գործադրելու սպառնալիքով): Մոսկվայի դատարանը հոկտեմբերի վերջին կարճեց Շեստոպալովի նկատմամբ գործը քրեական հետապնդման վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:
Երգչի առևանգման գործով ավելի վաղ դատապարտվել էին նաև Զաուր Մարդանովը, Էլյար Դամիրովը և Վլադիմիր Գուսակովը: Բայց բոլորն արդեն ազատվել են պատժից քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը լրանալու կապակցությամբ։
Հետաքննությունը կարծում է, որ 2006-ին գործարար Թելման Իսմայիլովը որոշել է սպանել երգչին, քանի որ նա հրաժարվել է Իսմայիլովի հովանավորչությունից։ Գործարարն իր անձնական թիկնապահին հանձնարարել է գտնել մեկին, ով կկատարի այդ հանցագործությունը։
Դատարանում հաստատվել է, որ Իսմայիլովը 2004 թվականի հունվարին Ռուսոյին կանչել է Մոսկվայի «Պրահա» ռեստորան, որտեղ այլ անձանց հետ ծեծել է նրան, իսկ հետո ուղարկել իր առանձնատուն: Այնտեղ Իսմայիլովի մարդիկ Ռուսոյին ստիպել են չեղարկել բոլոր համերգները և պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել գործարարի պայմաններով էստրադային գործունեություն ծավալելու համար։
Լրահոս
0