00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աբրահամ Ռուսոն և «չերքիզոնի» արքան. ինչո՞ւ են աստղերը սողում Իսմայիլովի առաջ

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցАвраам Руссо в аэропорту "Шереметьево"
Авраам Руссо в аэропорту Шереметьево - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոն պատմել է, թե ինչպես է կապերը խզել Չերքիզովյան շուկայի նախկին տնօրեն Թելման Իսմայիլովի հետ, որի անվան հետ մի շարք քրեական գործեր են կապված։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Հայկական արմատներով երգիչ Աբրահամ Ռուսոն պատմել է, թե ինչպես է կապերը խզել Չերքիզովյան շուկայի նախկին սեփականատեր, գործարար Թելման Իսմայիլովի հետ (դարձել է հանցավոր խմբավորման հետաքննության մասնակից, որին կասկածում են ութ պատվիրված սպանություն կատարելու մեջ, խմբ.)։

Авраам Руссо с женой Морелой - Sputnik Արմենիա
Նա տղամարդ չէ. Աբրահամ Ռուսոյի կինը պատմել է ճշմարտությունը

Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով` Իոսիֆ Պրիգոժինը և Իսմայիլ Թելմանը ժամանակին օգնել են ռեստորաններում ելույթ ունեցող սիրիացի Աբրահամ Իպջանյանին տեղափոխվել Մոսկվա և դառնալ Աբրահամ Ռուսո անունով աստղ։

Dni.ru-ին տված հարցազրույցում երաժիշտը պատմել է, որ թեթևությամբ է հեռացել Իսմայիլովից։

«Ես վախկոտ չէի և հեռացել եմ Թելմանից դեռ 2003թ-ին, երբ նա իր կարիերայի գագաթնակետին էր հասել` որպես գործարար, չգայթակղվեցի նրա փողերով։ Թեև նա ուժեղ և հզոր մարդ է», — նշել է Ռուսոն։

Սակայն նրա խոսքով` մյուս արտիստները պտտվել են նրա շուրջ, ծնկի իջել նրա առաջ։

«Ամենամեծ էստրադային աստղերը ծնկի էին իջնում Թելմանի առաջ և ասում նրան. «Դու աստված ես։ Դու արքա ես։ Իսկ ես չեմ սողացել նրա առաջ և չեմ քծնել։ Թեև նա կարող էր ջնջել ինձ երկրի երեսից», — ասել է երգիչը։

Ինչ վերաբերում է պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինին, ապա նրա մասին Ռուսոն զգուշությամբ է արտահայտվել. «Ես լավ գիտեմ Իոսիֆին և նրա էությունը, նա իմ ընկերն է, ինչ էլ որ լինի, և նրա արարքները դատելն իմ գործը չէ»։

Իսկ այսօր Ռուսոն չի ցանկանում, որ իրեն և իր անձնական կյանքը քննարկեն, դատապարտեն։ Նա կարծում է, որ չի կարելի մարդկանց ոսկորները լվանալ։

«Ես Սիրիայից եկել եմ Մոսկվա, շատ բաների հասել և ինձ տհաճ է, որ մարդկանց հետաքրքրում է միայն սկանդալային պատմությունը։ Երբ նախագահն էր բաժանվում, ոչ ոք չէր համարձակվում բացել բերանը, որովհետև նրանից բոլորն են վախենում, իսկ ինձ կարելի՞ է վարկաբեկել», — ասել է արտիստը։

Աբրահամ Ռուսոն և Մորելա Ֆերդմանը միասին են եղել 13 տարի։ 2006թ-ին հարձակվել են երգչի վրա, բայց նա հրաշքով փրկվել է։ Վախենալով մտերիմների կյանքի համար` Ռուսոն ընտանիքի հետ մեկնել է Ամերիկա և բնակություն հաստատել Նյու Յորքում։ Նա Ռուսաստան է վերադարձել 2009թ-ին։

Լրահոս
0