00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե 1 անգամ էլ ձյուն գա, բերքը լրիվ կկորչի․ Վարդենիսում կարտոֆիլը դաշտերում է մնացել

© Sputnik / Aram NersesyanԴաշտում մնացած ցրտահարված կարտոֆիլը
Դաշտում մնացած ցրտահարված կարտոֆիլը - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2024
Բաժանորդագրվել
Գրեթե բոլոր գյուղացիները վարկեր են վերցրել, և եթե չկարողանան բերքը վաճառել, եկամուտ ստանալ, խնդիրների առաջ են կանգնելու։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Եղանակն այս տարի էլ հարված հասցրեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանին։ Հոկտեմբերին օրեր շարունակ անձրև էր տեղում՝ թույլ չտալով բերքը հավաքել, դրան էլ հաջորդեցին ձյունն ու 0-ից ցածր ջերմաստիճանը։ Արդյունքում բերքի մի մասը ցրտահարվեց։ Նման պատկեր է տարածաշրջանի բոլոր գյուղերում, որոնցից շատերում գյուղացիները ստիպված են հող մշակել թշնամու նշանառության տակ։
© Sputnik / Aram NersesyanԿարտոֆիլի բերքահավաք Կութում
Урожай картофеля на полях ферм Варденисского района - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2024
Կարտոֆիլի բերքահավաք Կութում
Կարտոֆիլ մշակող խոշոր ֆերմերներից է Հակոբ Ավետյանը։ Նա շուրջ 60 հա հողատարածքներ ունի, որոնց մի մասը Սոթք գյուղում է։ Թեպետ բերքահավաքը դեռ չի ավարտվել, բայց մի քանի հեկտարը քանդելուց հետո պատկերն արդեն պարզ է՝ ամեն հեկտարից միջինը 25-30 տոննան ցրտահարված է, պիտանի չէ անգամ անասնակերի համար։ Դաշտերում թողնված տոննաներով կարտոֆիլից բացի, ըստ ֆերմերի, դեռ կարտոֆիլը սորտավորելիս էլ մեծ քանակի դեն է նետվում, որովհետև հավաքելու ընթացքում բոլոր ցրտահարված կարտոֆիլները չէ, որ տեսնում են ու թողնում դաշտում։ Ինչքա՞ն է վնասը գումարային տեսքով․ ֆերմերը վերջնական հաշվարկ դեռ չունի, նախնական գնահատում է 100-120 միլիոն դրամ։
© Sputnik / Aram NersesyanՀակոբ Ավետյան
Фермер Варденисского района Акоп Аветян - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2024
Հակոբ Ավետյան
«Եթե ֆերմերները տակ տվեցին, էլ հաջորդ տարի չեն կարողանա մշակել, որովհետև բոլորը բանկերում վարկեր ունեն։ Առանց էն էլ տակ են տալիս։ Միջինը 100-120 դրամով վաճառելով ինքնարժեքն էլ չի հանում »,- ասում է Ավետյանը։
© Sputnik / Aram NersesyanԴաշտում թողած ցրտահարված կարտոֆիլը
Урожай картофеля на полях ферм Варденисского района - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2024
Դաշտում թողած ցրտահարված կարտոֆիլը
Նույն իրավիճակն է նաև սահմանամերձ Կութում. այստեղ էլ 1 հեկտարից միջինը 15 տոննան է ցրտահարված։ Գյուղի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանի խոսքով՝ այս տարի առանց այն էլ մի քանի հեկտարով նվազել էին կարտոֆիլի դաշտերը՝ մոտ 15 հա է ընդհանուր տարածքը, քանի որ տանջանքը շատ է, եկամուտը՝ ոչ համարժեք։ Դրան զուգահեռ ջրի խնդիր էլ կա՝ եթե տեսնում են` անձրևները շատ են, ռիսկ են անում, ցանում, բայց այս տարի էլ չափից դուրս շատ էին անձրևները։ Ասում են՝ վարձու աշխատանքն էլ է թանկացել, հիմա աշխատողներին օրական վճարում են 8000-10000 դրամ (2003-2004թթ․ 1000-1500 դրամ էր)։
© Sputnik / Aram NersesyanԳրիգորի Ավագյան
Глава администрации села Кут Григорий Авагян - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2024
Գրիգորի Ավագյան
«Ֆինանսի հետ էլ է կապված․ եթե այս տարի տակ են տալիս, էլ հաջորդ տարի ռիսկ չեն անում, չեն ցանում»,- ասում է վարչական ղեկավարը։
Կարտոֆիլի գինը ֆերմերի հաշվարկով կհասնի 400 դրամի, մարզպետարանում այլ կանխատեսում ունեն
Ֆերմեր Ստեփան Սարգսյանը ծնունդով Վարդենիսից է, աշխատում է Սոթքի ոսկու հանքում, բայց ինչպես ինքն է ասում՝ հող սիրող մարդ է, դրա համար էլ տարիներ առաջ Կութում հող գնեց, որ կարտոֆիլ մշակի։ Ձեռքով ցույց է տալիս հակառակորդի դիրքերը, ասում է՝ այնտեղ կանգնած են, բայց իրենց չի հետաքրքրում, իրենք իրենց հողն են մշակում, միայն թե եղանակն իր սև գործն արեց։
© Sputnik / Aram NersesyanՍտեփան Սարգսյան
Фермер Варденисского района Степан Саркисян - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2024
Ստեփան Սարգսյան
«Սաղին ա էս հարվածը` ով կարտոշկա ա ցանել։ Մինչև -8 էր, հողը լրիվ սառել էր։ Ինչ հողի երեսին տենում եք, մի էդքան էլ տակն ա, խոնավ ա հողը, չի լինում հանել»,- ասում է Սարգսյանը։
Ֆերմերները կանխատեսում են՝ կարտոֆիլի լուրջ թանկացում կլինի, քանի որ միայն Վարդենիսի տարածաշրջանը հանրապետության կարտոֆիլի մի մեծ մաս է ապահովում՝ և՛ երկրի ներսում է վաճառվում, և՛ արտահանվում։ Բայց անգամ այս դեպքում, եթե գնորդներն առավելագույնը մի քանի հազար դրամ են տուժելու՝ ավելի թանկ վճարելով կարտոֆիլի համար, ապա ֆերմերների, կարտոֆիլի մշակությամբ զբաղվող գյուղացիների վնասներն ահռելի են։
© Sputnik / Aram NersesyanԿարտոֆիլի բերքահավաք
Урожай картофеля на полях ферм Варденисского района - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2024
Կարտոֆիլի բերքահավաք
Գյուղացիները հույս ունեն, որ եղանակը բարեհաճ կգտնվի, արևոտ օրերը կշարունակվեն, որ հասցնեն բերքահավաքն ավարտին հասցնել։ Ասում են՝ եթե մի անգամ էլ ձյուն գա, բերքը կարելի է ամբողջովին կորցրած համարել, քանի որ նոյեմբերին Վարդենիսում եկած ձյունը այլևս չի հալվում։ Նաև հույս ունեն, որ պետությունը գյուղացու կողքին կկանգնի՝ վնասները գոնե մասնակի փոխհատուցելով։
© Sputnik / Aram Nersesyan

Կարտոֆիլի բերքահավաք

Կարտոֆիլի բերքահավաք - Sputnik Արմենիա
1/8

Կարտոֆիլի բերքահավաք

© Sputnik / Aram Nersesyan

Կարտոֆիլի բերքահավաք

Կարտոֆիլի բերքահավաք - Sputnik Արմենիա
2/8

Կարտոֆիլի բերքահավաք

© Sputnik / Aram Nersesyan

Կարտոֆիլի բերքահավաք Վարդենիսի տարածաշրջանում

Կարտոֆիլի բերքահավաք Վարդենիսի տարածաշրջանում - Sputnik Արմենիա
3/8

Կարտոֆիլի բերքահավաք Վարդենիսի տարածաշրջանում

© Sputnik / Aram Nersesyan

Կարտոֆիլի բերքահավաք Վարդենիսի տարածաշրջանում

Կարտոֆիլի բերքահավաք Վարդենիսի տարածաշրջանում - Sputnik Արմենիա
4/8

Կարտոֆիլի բերքահավաք Վարդենիսի տարածաշրջանում

© Sputnik / Aram Nersesyan

Կարտոֆիլի բերքահավաք Վարդենիսի տարածաշրջանում

Կարտոֆիլի բերքահավաք Վարդենիսի տարածաշրջանում - Sputnik Արմենիա
5/8

Կարտոֆիլի բերքահավաք Վարդենիսի տարածաշրջանում

© Sputnik / Aram Nersesyan

Դաշտում մնացած կարտոֆիլի բերքը

Դաշտում մնացած կարտոֆիլի բերքը - Sputnik Արմենիա
6/8

Դաշտում մնացած կարտոֆիլի բերքը

© Sputnik / Aram Nersesyan

Կարտոֆիլ

Կարտոֆիլ - Sputnik Արմենիա
7/8

Կարտոֆիլ

© Sputnik / Aram Nersesyan

Կարտոֆիլի բերքը

Կարտոֆիլի բերքը - Sputnik Արմենիա
8/8

Կարտոֆիլի բերքը

1/8

Կարտոֆիլի բերքահավաք

2/8

Կարտոֆիլի բերքահավաք

3/8

Կարտոֆիլի բերքահավաք Վարդենիսի տարածաշրջանում

4/8

Կարտոֆիլի բերքահավաք Վարդենիսի տարածաշրջանում

5/8

Կարտոֆիլի բերքահավաք Վարդենիսի տարածաշրջանում

6/8

Դաշտում մնացած կարտոֆիլի բերքը

7/8

Կարտոֆիլ

8/8

Կարտոֆիլի բերքը

Լրահոս
0