00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարտոֆիլի գինը ֆերմերի հաշվարկով կհասնի 400 դրամի, մարզպետարանում այլ կանխատեսում ունեն

© Sputnik / Vitaly An'kov / Անցնել մեդիապահոցԿարտոֆիլի բերքահավաք
Կարտոֆիլի բերքահավաք - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2024
Բաժանորդագրվել
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում կարտոֆիլի բերքի մեծ մասը մնացել է հողի տակ. ցուրտն ու ցեխը թույլ չեն տալիս բերքահավաք իրականացնել։ Գյուղացիները հաշվում են կորուստներն ու հնարավոր թանկացումը։ Մարզպետարանում վստահեցնում են, որ իրավիճակն արտառոց չէ։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի հյուսիսային մարզերում վերջին օրերին տեղացած ձյունն ու ցրտահարությունը վնասել են կարտոֆիլի դեռևս չհավաքված բերքը։
ՀՀ-ն առաջարկում է զրոյական մաքսատուրք ԵԱՏՄ երկրներ կարտոֆիլի սերմնացուի ներմուծման համար
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը, որը շուրջ 62 հա կարտոֆիլի ցանքատարածություն ունի, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ ներկա պահին, իր հաշվարկով, յուրաքանչյուր 1 հեկտարի մեջ բերքի կորուստը 15 տոննա է կազմում։
«62 հա կարտոֆիլից միայն 3 հեկտարն եմ կարողացել քանդել։ Դա նորմալ է եղել։ Բայց այն 59 հեկտարը, որ ամբողջությամբ մնացել է չհանված, հողի մակերեսին մոտ շերտերը ցրտահարվել են»,– ասում է Ավետյանը։
Ցրտահարությունից բացի բերքը վնասել են նաև անոմալ քանակի տեղումներն ու հատկապես վերջին ձյունը։
«Մտել ենք, որ քանդենք, չի լինում, ահավոր ցեխ է։ Ես 26 տարվա ֆերմեր եմ, սենց բան չեմ հիշում, որ եղած լինի։ Միայն իմը չէ, Վարդենիսի տարածաշրջանում բոլոր ֆերմերների բերքն էլ 70-80 տոկոսով մնում է չհավաքված, ու չգիտենք էլ` կկարողանա՞նք այդ կարտոֆիլը քանդենք, հանենք, թե՞ չէ»,– նշում է մեր զրուցակիցը` հավելելով, որ ամեն ինչ կախված է եղանակի բարեհաճությունից, քանի որ նման ծավալի բերքը հավաքելու համար առնվազն 20-25 օր ժամանակ է հարկավոր։
Բայց, անգամ չսպասելով բերքահավաքի ավարտին ու կորուստների վերջնական հաշվարկին, Հակոբ Ավետյանն այսօր արդեն կանխատեսում է կարտոֆիլի բավական լուրջ թանկացում։
«Նախ, ամռանը անձևների պատճառով բերքը շատ թույլ է եղել, հիմա էլ ցրտահարության պատճառով բերքի լուրջ կուրուստ է գրացվել, և սա էլ դեռ վերջը չէ։ Եթե կարողանանք գոնե որոշ չափով բերքը հանել, միևնույն է` 1 հա–ի հաշվով առնվազն 15 տոննայի կորուստ բոլորի մոտ էլ արդեն կա։ Այնպես որ, կարող եմ ասել` կարտոֆիլը կրկնակի թանկանալու է։ Մանրածախ վաճառքի գինը 400 դրամի կհասնի»,– նշում է Ավետյանը։
Այս տարի ընդամենը 500 տոննա կարտոֆիլ է ներմուծվել, այն էլ՝ որպես սերմնացու․ Պապոյան
Հակոբ Ավետյանից հետաքրքրվեցինք` խոշոր ֆերմերների բերքը գոնե ապահովագրվա՞ծ է։ Պատասխանը միանշանակ ոչ էր։ Նախորդ տարիների դառը փորձն ու այդպես էլ չստացած փոխհատուցումները ֆերմերներին դրդել են ընդհանրապես հրաժարվել գյուղապահովագրությունից։ Արդյունքում գյուղացին տուժում է ոչ միայն կորցրած բերքի չափով, այլև չի կարողանում վճարել վարկերի դիմաց` հաճախ կորցնելով նաև բանկում գրավադրված գույքը։
Պետական ու մարզային իշխանությունները տեղյակ են եղանակային վատ պայմանների պատճառով գյուղատնտեսների կորուստների մասին, բայց բերքի վնասը այնքան էլ մտահոգիչ չեն համարում։

«Այնպիսի իրավիճակ չէ, որ մենք անհանգստանանք. քանդման աշխատանքներն իրականացվում են։ Ոչ արևահայաց հատվածներում ցեխը դեռ կա, բայց արևահայաց հատվածներում աշխատանքներն ամբողջ չափով ընթանում են։ Դրանից հետո բերքավաքը կսկսի նաև այն հատվածներում, որտեղ հիմա դեռ ցեխ կա։ Իսկ հողը դեռ չի սառել։ Եթե հողը սառած լիներ, ձյունը չէր հալվի հողի վրա։ Մենք նման արտառոց իրավիճակ չունենք, սովորական արտադրական պրոցես է»,– մեզ հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։

Պետրոսյանի խոսքով՝ ամեն տարի եղանակային վատ պայմանների պատճառով մարզում նման իրավիճակների բախվում են։ Այս տարի էլ, նրա գնահատմամբ, վիճակն արտակարգ չէ։
«Մենք անցած տարի ունեցել ենք կարտոֆիլի շուրջ 132 000 տոննա արտադրություն։ Ճիշտ է, ցանքատարածությունները մարզում մի փոքր կրճատվել են նախորդ տարվա համեմատ, բայց այնպես չէ, որ մենք կարտոֆիլի պակաս ենք ունենալու»,- նշում է Պետրոսյանը` հավելելով, որ բերքի կորուստը այն աստիճանի չի հասնի, որ գյուղացիներին փոխհատուցելու խնդիր առաջանա։
2023թ–ին Հայաստանից կարտոֆիլ չի՞ արտահանվել. նախկին փոխնախարարը` ոլորտի խնդիրների մասին
Ինչ վերաբերում է կարտոֆիլի հնարավոր թանկացմանը, այս հարցում մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը համաձայն է ֆերմերների կանխատեսման հետ, բայց նրա գնահատմամբ` թանկացումը շատ ավելի չնչին կլինի։
«Ֆերմերների համար, իհարկե, ցանկալի է, որ բերքը թանկանա։ Աշխատողը նաև պետք է եկամուտ ստանա։ Բայց կրկնակի թանկացում չի կարող լինել. աննշան, հազիվ 10-20 դրամ` 1 կգ–ի մեջ»,– տեսակետ հայտնեց Մարտին Պետրոսյանը։
Հիշեցնենք` Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի վերջին երկու շաբաթվա կանխատեսումներով` ցածր ջերմաստիճանի պատճառով որոշ մարզերում գրանցվել են ցրտահարություններ, հողի մակերևույթին գրանցվել է մինչև -5 աստիճան։
Լրահոս
0