00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Օրենքով գողը» փորձել է հարցեր լուծել. նրան և ևս 4 անձի մեղադրանք է ներկայացվել

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2024
Բաժանորդագրվել
Հինգ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. «Օրենքով գողը» և նրա մտերիմ քրեական հեղինակությունը սպառնալիքի միջոցով պարտքեր են վերադարձրել և մի քանի մասնավոր հարցեր լուծել։ 5 անձի մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ «օրենքով գող» Հ.Խ.-ն, համագործակցելով քրեական հեղինակություն Պ.Ս.-ի հետ, 2023թ․ դեկտեմբերի 25-ին փորձել է վերադարձնել խոշոր պարտք։ Նրան դիմած կինը հայտնել է, որ նախկին ընկերը իրենից խլել է 10.000.000 ՀՀ դրամը, բնակարանի վաճառքից ստացված 39.000 ԱՄՆ դոլար գումար և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:
Հ.Խ.-ն, օգտագործելով իր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, ձեռնամուխ է եղել իրեն դիմած կնոջ օգտին խնդիրը լուծելուն, ապա կնոջը հայտնել, որ նրա նախկին ընկերը տրված գումարները վերադարձնելու համար չունի բավարար ֆինանսական միջոցներ։ Այդ կերպ նա հարցը համարել է լուծված:
Արմավիրցի 38-ամյա «օրենքով գողը» գումարի դիմաց պարտքեր է վերադարձրել
Մեկ այլ դեպքով Հ.Խ.–ն սպառնալիքով փորձել է վերադարձնել 10.000 ԱՄՆ դոլար պարտքը։ Նրան խոստացել են վերադարձնել 4000 ԱՄՆ դոլար գումարը, սակայն պարտքատերերին հարցի լուծման այդ տարբերակը չի գոհացրել և նրանք հրաժարվել են «օրենքով գողի» միջամտությունից։
Հ.Խ.–ն զբաղվել է նաև տարբեր վիճաբանությունների ու ծեծկռտուքի հանգամանքները պարզելով ու դրանց մասնակիցների միջև առաջացած տարաձայնությունները հարթելով:
Այս և մի քանի այլ դեպքերով Հ.Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, համակցված կիրառվել է տնային կալանք, գրավ՝ 5.000.000 ՀՀ դրամ, և բացակայելու արգելք:
Պ.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց համակցված կիրառվել է վարչական հսկողությունը, գրավ՝ 15.000.000 ՀՀ դրամ և բացակայելու արգելք:
Վերջիններիս դիմած երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք, իսկ մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք:
Հայաստանում 9 «օրենքով գող» քրեական հետապնդման է ենթարկվում. Վարդապետյան
Հինգ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակից, քննությամբ դեռևս չպարզված անդամների մասով նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0