https://arm.sputniknews.ru/20230815/armavirci-38-amja-orenqvov-gvoghy-gumari-dimac-partqer-e-veradardzrel-64458039.html
Արմավիրցի 38-ամյա «օրենքով գողը» գումարի դիմաց պարտքեր է վերադարձրել
Արմավիրցի 38-ամյա «օրենքով գողը» գումարի դիմաց պարտքեր է վերադարձրել
Sputnik Արմենիա
Տղամարդը նաև կարողացել է անօրինական ճանապարհով 4 բեռնատար խաղողի մնացորդ ստանալ կոնյակի գործարանի աշխատակիցներից։ 15.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-15T16:29+0400
2023-08-15T16:29+0400
2023-08-15T16:29+0400
քրեական ենթամշակույթ
հհ քննչական կոմիտե
պարտք
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_0:0:1001:563_1920x0_80_0_0_c2fdf93ec4b36696cd9dd8900fb6cbbd.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Արմավիր գյուղի 38-ամյա բնակիչ, «օրենքով գող» Ա.Ք.–ին մեղադրանք է ներկայացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու և ապօրինի թմրաշրջանառության համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Պարզվել է, որ նա անօրինական օգուտ ստանալու նպատակով ստանձնել է իրեն դիմած անձանց (2 դրվագով) 10 000 և 45.000 ԱՄՆ դոլարի չափով գումարային պարտքերը վերադարձնելու վեճի լուծումը՝ դրա դիմաց ստանալով մի դեպքում 100․000, մյուս դեպքում՝ 350․000 դրամ գումար:Դրանից հետո նա հանդիպել է կոնյակի գործարանի երկու աշխատակիցների հետ, ինչի արդյունքում ստացել է մոտ 4 բեռնատար խաղողի մնացորդ:Ա.Ք.ն նաև ապօրինի ձեռք է բերել և առանց իրացնելու նպատակի իր տանն ապօրինի պահել է զգալի չափերով՝ 3.55 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Այն հայտնաբերվել է բնակարանի խուզարկությամբ:Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա.Ք.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) 1-ին մասով, 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն) 1-ին մասով:Նախաքննությունն ավարտվել է։ Կազմվել է մեղադրական եզրակացություն և վարույթի նյութերի հետ միասին ուղարկվել հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_56:0:943:665_1920x0_80_0_0_c522b911cb2116c63ca337ae66840bad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քրեական ենթամշակույթ, հհ քննչական կոմիտե, պարտք
քրեական ենթամշակույթ, հհ քննչական կոմիտե, պարտք
Արմավիրցի 38-ամյա «օրենքով գողը» գումարի դիմաց պարտքեր է վերադարձրել
Տղամարդը նաև կարողացել է անօրինական ճանապարհով 4 բեռնատար խաղողի մնացորդ ստանալ կոնյակի գործարանի աշխատակիցներից։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Արմավիր գյուղի 38-ամյա բնակիչ, «օրենքով գող» Ա.Ք.–ին մեղադրանք է ներկայացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու և ապօրինի թմրաշրջանառության համար։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ նա անօրինական օգուտ ստանալու նպատակով ստանձնել է իրեն դիմած անձանց (2 դրվագով) 10 000 և 45.000 ԱՄՆ դոլարի չափով գումարային պարտքերը վերադարձնելու վեճի լուծումը՝ դրա դիմաց ստանալով մի դեպքում 100․000, մյուս դեպքում՝ 350․000 դրամ գումար:
«Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Ա.Ք.-ն, կոնյակի գործարանի մասնաճյուղի վերամշակված որոշակի քանակով խաղողի մնացորդին ապօրինի տիրանալու նպատակով, իր մտերիմ անձին հրահանգել է գաղտնի ճշտել ու իրեն տեղեկատվություն տրամադրել՝ վերամշակված խաղողի մնացորդը գործարանի մասնաճյուղից դուրս հանելու վերաբերյալ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դրանից հետո նա հանդիպել է կոնյակի գործարանի երկու աշխատակիցների հետ, ինչի արդյունքում ստացել է մոտ 4 բեռնատար խաղողի մնացորդ:
Ա.Ք.ն նաև ապօրինի ձեռք է բերել և առանց իրացնելու նպատակի իր տանն ապօրինի պահել է զգալի չափերով՝ 3.55 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Այն հայտնաբերվել է բնակարանի խուզարկությամբ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա.Ք.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) 1-ին մասով, 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն) 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է։ Կազմվել է մեղադրական եզրակացություն և վարույթի նյութերի հետ միասին ուղարկվել հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար։