00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Սուրեն Սուրենյանց
ԲԴԽ-ի նախագահից և պատգամավորներից հրաժարական խնդրելով, Փաշինյանը խախտել է Սահմանադրության մի շարք հոդվածներ․Սուրենյանց
12:11
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔՊ-ն արդարադատության նախարարի 2 նոր թեկնածու ունի. «Ժողովուրդ»

© Photo : Քաղաքացիական պայմանագիր ՔՊ վարչության նիստ
ՔՊ վարչության նիստ - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2024
ՔՊ վարչության նիստ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն շուրջ մեկ ամիս է՝ չի կարողանում արդարադատության նոր նախարարի գտնել։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ արդարադատության նախարարի 2 նոր թեկնածու ունի, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Օրաթերթի տեղեկություններով՝ նրանք են՝ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։
Նշվում է, որ վերջինս հեղափոխությունից հետո՝ 2018-2021 թվականներին, վարչապետի աշխատակազմի այդ ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել:
Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն շուրջ մեկ ամիս է՝ չի կարողանում արդարադատության նոր նախարարի գտնել թիմի ներսից։
Ինչպես արդեն հայտնել ենք, հոկտեմբերի 9–ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում դեմ են քվեարկել ՔՊ–ական պատգամավոր Արփի Դավոյանի թեկնածությանը։ Մի քանի օր անց հայտնի դարձավ, որ իշխող կուսակցությունը նոր թեկնածուներր է գտել Մինասյանին փոխարինելու համար։
Նշվում է, որ հոկտեմբերի 22–ին կայացած վարչության նիստում արդարադատության նախարարի 4 թեկնածուները ծավալուն ելույթներով են հանդես եկել։
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ելույթներից հետո ինքնաբացարկ են հայտնել, արդյունքում վարչության նիստում քննարկումներն ընթացել են ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունների շուրջ, որը ևս ՔՊ կուսակցության անդամ է։ ՔՊ վարչության անդամներից միայն 3-ն է քվեարկել Արմեն Խաչատրյանի թեկնածության օգտին, իսկ Ալեքսանդր Սիրունյանն առհասարակ քվե չի ստացել։
Հիշեցնենք` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ստորագրահավաք էր սկսվել արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։
Հոկտեմբերի 1-ին Մինասյանը հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից, իսկ հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահը ստորագրեց համապատասխան որոշումը։
Լրահոս
0