00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական տվեց

© Sputnik / Asatur YesayantsԳրիգոր Մինասյան
Գրիգոր Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2024
Գրիգոր Մինասյան
Բաժանորդագրվել
Նախարարի խոսքով՝ պարզվել էր, որ ինքը խնդիրներ ունի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 20-ից ավելի պատգամավորների հետ:
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ որոշել է ինքն էլ միանալ իր պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին:
Նախարարն ընդգծում է, որ խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունես, իսկ այս դեպքում պարզվեց՝ ինքը խնդիր ուներ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 20-ից ավելի պատգամավորների հետ:
Նա շնորհակալություն է հայտնել իրեն աջակցած բոլոր պատգամավորներին, գործընկերներին ու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Մարդիկ արդարադատության նախարարներից միշտ սպասել են արդարության արագ և անմիջական վերականգնում: Դա նախարարի գործառույթ չէ: Դա վերապահված է իրավապահներին ու դատարաններին: Մենք քաղաքականություն մշակողն ենք և ինստիտուցիոնալ համակարգը բարելավողը: Երկու ուղղությամբ էլ շատ բան է արվել արդեն: Պտուղները կլինեն շուտով, բայց արդեն հաջորդ նախարարների օրոք»,- գրել է Մինասյանը։
Նա նաև ամփոփել է իր կառավարման օրոք համակարգում կատարված բարեփոխումները։
Նախարարը հավելել է՝ կարելի էր ավելի համբերատար լինել, մնալ և պայքարել այս ամենի համար, բայց որոշում է կայացրել վերադառնալ իրեն ավելի հարազատ միջավայր: Շեշտել է՝ արդարադատության ոլորտին կարելի է նպաստել նաև մասնավոր հատվածում:
Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանն արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել էր 2022թ․ դեկտեմբերի 26-ին։ Մինչ այդ հունվարի 12-ից նա զբաղեցնում էր արդադատության փոխնախարարի պաշտոնը, իսկ հոկտեմբերի 5-ից, երբ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հրաժարական ներկայացրեց, միաժամանակ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն էր։
Գրիգոր Մինասյանը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրն է։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ստորագրահավաք է սկսվել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար. ԶԼՄ-ներում նշվում էր, որ պատգամավորները դժգոհ են նախարարի կադրային քաղաքականությունից։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։
Նշենք, որ նախարարին պաշտոնանկ անելու դիմումը Փաշինյանին ներկայացնելու համար բավարար է 24 ստորագրությունը։ Սեպտեմբերի 26-ին դրությամբ 30 ստորագրություն էր հավաքվել:
Լրահոս
0