https://arm.sputniknews.ru/20241023/hajastanum-krtshatel-en-mvolibdeni-veramshakumy-ev-aveli-shat-humq-en-artahanum-82140910.html
Հայաստանում կրճատել են մոլիբդենի վերամշակումը և ավելի շատ հումք են արտահանում
Հայաստանում կրճատել են մոլիբդենի վերամշակումը և ավելի շատ հումք են արտահանում
Sputnik Արմենիա
Հայաստանի մետալուրգիական գործարանները անհավասար պայմաններում են հայտնվել արտասահմանյանների համեմատ, անգամ այն դեպքում, երբ տեղական հումք են գնում։ 23.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-23T08:55+0400
2024-10-23T08:55+0400
2024-10-23T08:55+0400
հայաստան
մոլիբդեն
արտադրություն
աշխատատեղ
լևոն գրիգորյան
եվրամիություն
մաքսատուրք
գործարան
ֆերոմոլիբդեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/11/62941602_0:84:1600:984_1920x0_80_0_0_d7ff15424ca392c2a501fa05c00321d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում վերջին տարիներին կրճատվել է արդյունաբերության ամենախոշոր ոլորտներից մեկի` ֆերոմոլիբդենի արտադրությունը։ Եթե 2022–ին, ըստ մաքսային վիճակագրության, այն կազմել է գրեթե 9 հազար տոննա, ապա 2023-ին` 7,8 հազարից պակաս։Փոխարենը ավելի շատ է արտահանվում մոլիբդենի խտանյութ, որը ֆերոմոլիբդենից մեկ աստիճան ցածր վերամշակված ապրանք է։ 5-10 տարի առաջ դրա տարեկան արտահանումը չէր գերազանցում 1-2 հազար տոննան, բայց վերջին 1-2 տարում հասել է 10-11 հազար տոննայի։Պատճառներից մեկն այն է, որ Եվրամիությունում (որը Հայաստանի համար ֆերոմոլիբդենի վաճառքի թիվ մեկ շուկան է) 2022-ից մեր հանրապետության համար դադարեցվել են մաքսային արտոնությունները, քանի որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ով Հայաստանը դադարել է համարվել աղքատ երկիր։ Ըստ այդմ` ֆերոմոլիբդենից սկսել են գանձել 2,8% մաքսատուրք։Արտադրության կրճատման հետևանքով տեղի են ունեցել նաև աշխատակիցների կրճատումներ, ինչը, ընկերության տնօրենի խոսքով, բնականաբար, ունեցել է սոցիալ–տնտեսական բացասական ազդեցություն։Հարկ է նշել, որ մոլիբդենի խտանյութից (որը, կրկնենք, հումքային ապրանք է) ինչպես նախկինում, այնպես էլ հիմա որևէ տուրք չի գանձվում։ Այսպիսով ԵՄ երկրները (ինչպես նաև աշխարհի գրեթե բոլոր երկրները)իրենց դռները բացում են հումքի համար, բայց կիսափակ են պահում վերամշակված արտադրանքի համար։Գրիգորյանը նշեց, որ այսօր Հայաստանի մետալուրգիական գործարանները վերազինման կարիք ունեն, ինչի արդյունքում թե՛ կբարձրացնեն իրենց արդյունավետությունը, թե՛ կկրճատեն շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը։ Այս ամենի համար ընկերությունը պատրաստ է պետական մարմինների հետ մշակել հատուկ ռազմավարություն, որի արդյունքում կավելացնի արտադրանքը և վճարվող հարկերը` պահպանելով նաև առկա աշխատատեղերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/11/62941602_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4b988f1fd17855da1f61063e95bcd071.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մոլիբդեն, արտադրություն, աշխատատեղ, լևոն գրիգորյան, եվրամիություն, մաքսատուրք, գործարան, ֆերոմոլիբդեն
հայաստան, մոլիբդեն, արտադրություն, աշխատատեղ, լևոն գրիգորյան, եվրամիություն, մաքսատուրք, գործարան, ֆերոմոլիբդեն
Հայաստանում կրճատել են մոլիբդենի վերամշակումը և ավելի շատ հումք են արտահանում
Հայաստանի մետալուրգիական գործարանները անհավասար պայմաններում են հայտնվել արտասահմանյանների համեմատ, անգամ այն դեպքում, երբ տեղական հումք են գնում։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում վերջին տարիներին կրճատվել է արդյունաբերության ամենախոշոր ոլորտներից մեկի` ֆերոմոլիբդենի արտադրությունը։ Եթե 2022–ին, ըստ մաքսային վիճակագրության, այն կազմել է գրեթե 9 հազար տոննա, ապա 2023-ին` 7,8 հազարից պակաս։
Փոխարենը ավելի շատ է արտահանվում մոլիբդենի խտանյութ, որը ֆերոմոլիբդենից մեկ աստիճան ցածր վերամշակված ապրանք է։ 5-10 տարի առաջ դրա տարեկան արտահանումը չէր գերազանցում 1-2 հազար տոննան, բայց վերջին 1-2 տարում հասել է 10-11 հազար տոննայի։
Պատճառներից մեկն այն է, որ Եվրամիությունում (որը
Հայաստանի համար ֆերոմոլիբդենի վաճառքի թիվ մեկ շուկան է) 2022-ից մեր հանրապետության համար դադարեցվել են մաքսային արտոնությունները, քանի որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ով Հայաստանը դադարել է համարվել աղքատ երկիր։ Ըստ այդմ` ֆերոմոլիբդենից սկսել են գանձել 2,8% մաքսատուրք։
«Կարող է թվալ, թե սա մեծ թիվ չէ, բայց աշխարհում մետաղաձուլական գործարանների մարժան շատ փոքր է, մրցակցությունը` սուր։ Այդ մրցակցությունում ԵՄ–ն, բնականաբար, պաշտպանում է իր արտադրողներին, մանավանդ գազի գների բարձրացման պայմաններում։ Մյուս կողմից ՀՀ–ում տեղական վերամշակողներին որևէ նախապատվություն չի տրվում անգամ տեղական հումք գնելիս», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ–ի տնօրեն Լևոն Գրիգորյանը (ընկերությունը շահագործում է Հայաստանում ֆերոմոլիբդենի գործարաններից մեկը և «Armenian Molybdenum Production» ընկերության իրավահաջորդն է)։
Արտադրության կրճատման հետևանքով տեղի են ունեցել նաև աշխատակիցների կրճատումներ, ինչը, ընկերության տնօրենի խոսքով, բնականաբար, ունեցել է սոցիալ–տնտեսական բացասական ազդեցություն։
Հարկ է նշել, որ մոլիբդենի խտանյութից (որը, կրկնենք, հումքային ապրանք է) ինչպես նախկինում, այնպես էլ հիմա որևէ տուրք չի գանձվում։ Այսպիսով ԵՄ երկրները (ինչպես նաև աշխարհի գրեթե բոլոր երկրները)
իրենց դռները բացում են հումքի համար, բայց կիսափակ են պահում վերամշակված արտադրանքի համար։
Գրիգորյանը նշեց, որ այսօր
Հայաստանի մետալուրգիական գործարանները վերազինման կարիք ունեն, ինչի արդյունքում թե՛ կբարձրացնեն իրենց արդյունավետությունը, թե՛ կկրճատեն շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը։ Այս ամենի համար ընկերությունը պատրաստ է պետական մարմինների հետ մշակել հատուկ ռազմավարություն, որի արդյունքում կավելացնի արտադրանքը և վճարվող հարկերը` պահպանելով նաև առկա աշխատատեղերը։