00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կրճատել են մոլիբդենի վերամշակումը և ավելի շատ հումք են արտահանում

© SputnikՄոլիբդեն
Մոլիբդեն - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2024
Մոլիբդեն
Բաժանորդագրվել
Հայաստանի մետալուրգիական գործարանները անհավասար պայմաններում են հայտնվել արտասահմանյանների համեմատ, անգամ այն դեպքում, երբ տեղական հումք են գնում։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում վերջին տարիներին կրճատվել է արդյունաբերության ամենախոշոր ոլորտներից մեկի` ֆերոմոլիբդենի արտադրությունը։ Եթե 2022–ին, ըստ մաքսային վիճակագրության, այն կազմել է գրեթե 9 հազար տոննա, ապա 2023-ին` 7,8 հազարից պակաս։
Փոխարենը ավելի շատ է արտահանվում մոլիբդենի խտանյութ, որը ֆերոմոլիբդենից մեկ աստիճան ցածր վերամշակված ապրանք է։ 5-10 տարի առաջ դրա տարեկան արտահանումը չէր գերազանցում 1-2 հազար տոննան, բայց վերջին 1-2 տարում հասել է 10-11 հազար տոննայի։
Պատճառներից մեկն այն է, որ Եվրամիությունում (որը Հայաստանի համար ֆերոմոլիբդենի վաճառքի թիվ մեկ շուկան է) 2022-ից մեր հանրապետության համար դադարեցվել են մաքսային արտոնությունները, քանի որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ով Հայաստանը դադարել է համարվել աղքատ երկիր։ Ըստ այդմ` ֆերոմոլիբդենից սկսել են գանձել 2,8% մաքսատուրք։

«Կարող է թվալ, թե սա մեծ թիվ չէ, բայց աշխարհում մետաղաձուլական գործարանների մարժան շատ փոքր է, մրցակցությունը` սուր։ Այդ մրցակցությունում ԵՄ–ն, բնականաբար, պաշտպանում է իր արտադրողներին, մանավանդ գազի գների բարձրացման պայմաններում։ Մյուս կողմից ՀՀ–ում տեղական վերամշակողներին որևէ նախապատվություն չի տրվում անգամ տեղական հումք գնելիս», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ–ի տնօրեն Լևոն Գրիգորյանը (ընկերությունը շահագործում է Հայաստանում ֆերոմոլիբդենի գործարաններից մեկը և «Armenian Molybdenum Production» ընկերության իրավահաջորդն է)։

Արտադրության կրճատման հետևանքով տեղի են ունեցել նաև աշխատակիցների կրճատումներ, ինչը, ընկերության տնօրենի խոսքով, բնականաբար, ունեցել է սոցիալ–տնտեսական բացասական ազդեցություն։
Հարկ է նշել, որ մոլիբդենի խտանյութից (որը, կրկնենք, հումքային ապրանք է) ինչպես նախկինում, այնպես էլ հիմա որևէ տուրք չի գանձվում։ Այսպիսով ԵՄ երկրները (ինչպես նաև աշխարհի գրեթե բոլոր երկրները)
իրենց դռները բացում են հումքի համար, բայց կիսափակ են պահում վերամշակված արտադրանքի համար։
Գրիգորյանը նշեց, որ այսօր Հայաստանի մետալուրգիական գործարանները վերազինման կարիք ունեն, ինչի արդյունքում թե՛ կբարձրացնեն իրենց արդյունավետությունը, թե՛ կկրճատեն շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը։ Այս ամենի համար ընկերությունը պատրաստ է պետական մարմինների հետ մշակել հատուկ ռազմավարություն, որի արդյունքում կավելացնի արտադրանքը և վճարվող հարկերը` պահպանելով նաև առկա աշխատատեղերը։
Լրահոս
0