00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքապետի որոշումն է. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

© Sputnik / Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյան - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2024
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան վստահեցնում է` դպրոցում տնօրենի պաշտոնում որևէ մեկին նշանակելու գործընթացը որևէ կարծիք լսել չի ենթադրում։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցն արդեն տնօրենի նոր պաշտոնակատար ունի, նա ներկայացվել է դպրոցի ուսուցիչներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության բաժնի պետ Մարգարիտա Խաչատրյանը։
Նշենք, որ երեկվանից լուրեր էին սկսել շրջանառվել դպրոցում տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին։ Դպրոցի ուսուցիչներն այդ մասին սոցցանցերից էին տեղեկացել։ Նրանք դեմ են տնօրենի նոր պաշտոնակատարի թեկնածությանը, քանի որ չեն ճանաչում նրան. նախընտրում են, որ դպրոցի ներսից ու հենց իրենց թեկնածուն լինի` Վերոնիկա Բաբաջանյանը, որը նախկին տնօրենի աղջիկն է։ Բոլորը պնդում էին` պատրաստված է ու արժանի։
«Այս գործընթացը չի ենթադրում, որ պետք է որևէ մեկի կարծիքը լսենք. քաղաքապետի որոշումն է։ Բնականաբար, նշանակված անձը սկսելու է աշխատել ուսուցիչների և ծնողների հետ։ Աշխատանքային գործընթաց է, հանդարտ մթնոլորտում է ընթացել, որևէ քննադատություն չի հնչել։ Այժմ ընդունման–հանձնման նախնական փուլն է, ներկայացված է պաշտոնակատարը, մնացածն էլ` հաջորդիվ»,– նշեց Խաչատրյանը։
Նկատառմանը, որ դպրոցն արդեն տնօրենի պաշտոնակատար ուներ, քաղաքապետարանի պաշտոնակատարը վստահեցրեց` պարտականությունների կատարումը վերապահված էր Լարիսա Մովսիսյանին։ Վերջինս առողջական խնդիրների պատճառով նշանակման հաջորդ օրվանից չի կարողացել աշխատանքի ներկայանալ։
58-ամյա տղամարդը անառակաբարո գործողություն է կատարել 8-ամյա երեխայի նկատմամբ. ՔԿ
Մեղադրանքներին, որ դպրոցում ֆիզիկայի ուսուցչին երեխաների աչքի առաջ ձերբակալելուց հետո Երևանի քաղաքապետարանից որևէ մեկը չի եկել, Խաչատրյանը հակադարձեց` հաջորդ օրն անձամբ ինքն էլ է եկել։
Նշենք, որ տեսակետներ են շրջանառվում, որ պատկան կառույցները դպրոցում տեղի ունեցած այդ դեպքն օգտագործել են, որ ստվերեն դպրոցի հեղինակությունն ու կարողանան ներկայացնել իրենց «հարմար» թեկնածուին։
«Դպրոցում տեղի ունեցածը չէր կարող պատճառ լինել տնօրենի պաշտոնակատարի նշանակման, բայց որոշակի հետևանք կար։ Չեմ նշի, թե ինչու չի նշանակվում այն մասնագետը, որը դպրոցի համար թեկնածու է համարվում ։ Տարբեր պատճառներից ելնելով։ Քրիստինե Դումանյանն է ժամանակավոր պաշտոնակատարը, բայց սա չի նշանակում, որ նա վերջնական տնօրենն է։ Մրցութային գործընթաց է, ինքը և շատ հավակնորդներ կարող են դիմել ու մասնակցել դրան»,– ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք` օրերս մեծ աղմուկ բարձրացավ այս դպրոցի շուրջ։ Հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ–ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, ուսուցիչներից մեկին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ուսուցչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Հոկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ ուսուցիչը կալանավորվել է։
Լրահոս
0