00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միքայել սրբազանն իմ մասին էլ է խոսել, բայց դադարեցրեք վիրավորանքները. Բագրատ սրբազան

© SputnikԲագրատ սրբազանը հանրահավաքին
Բագրատ սրբազանը հանրահավաքին - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2024
Բագրատ սրբազանը հանրահավաքին
Բաժանորդագրվել
Բագրատ արքեպիսկոպոսը շեշտում է` բոլոր նախագահների ժամանակ եղել է ընդդիմադիր դիրքերում։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հորդորում է քաղաքացիներին դադարեցնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հասցեին հնչող վիրավորանքներն ու անհարգալից վերաբերմունքը։ Այս մասին սրբազանն ասաց Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկող հանրահավաքից առաջ լրագրողներին տված ճեպազրույցում։
Նշենք, որ հոկտեմբերի 3-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունների հեռացմանը միտված Բագրատ սրբազանի գլխավորած շարժման որոշակի անհաջողության հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն ու ուրվականն է։ Միքայել սրբազանը վստահեցրել էր, որ այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ սրբազանը և, որ այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին ու հեռանան քաղաքական ասպարեզից։ Նրա պնդմամբ` դա է պահանջում հայրենիքի փրկությունը։
«Չափազանց մեծ հարգանք ունեմ Միքայել սրբազանի նկատմամբ, ինչպես միշտ ասել եմ՝ նա իմ ուսուցիչն է, բայց ես կարող եմ իր որոշ ասածներին համաձայն լինել, որոշին էլ` ոչ։ Իմ մասին էլ է որոշակի բաներ ասել, ես բնականաբար համաձայն չեմ, բայց չի նշանակում, որ ամբողջ ուժով պետք է անցնեմ անարգանքի ու վիրավորանքի։ Անկախ նրանից կհամաձայնվեմ սրբազանի ասածներին, թե ոչ, հորդորում եմ դադարեցնել անհարգալից և վիրավորական արտահայտությունները բոլոր առումներով։ Միքայել սրբազանի հասցեին հնչած ցանկացած վիրավորանք ընդունում եմ ուղղված ինձ»,– նշեց Բագրատ սրբազանը։
Անդրադառնալով նախագահների նկատմամբ իր վերաբերմունքին` շեշտեց` բոլոր նախագահների ժամանակ եղել է ընդդիմադիր դիրքերում, քանի որ այդ ժամանակահատվածում ապրել են սխալների տիրույթում, բայց հիմա հայ ժողովուրդն ապրում է ողբերգության մեջ։
«Թշնամին այն ժամանակ մեզ չի ասել` գնացեք ձեր Սահմանադրությունը փոխեք, ծնկաչոք եկեք այստեղ։ Կեղծ ներկա–նախկին ծուղակը ստեղծել են, որ մխրճվենք ու դուրս չգանք այդտեղից»,– ասաց Բագրատ սրբազանը։
Հիշեցնենք, որ նախկին նախագահների վերաբերյալ Շիրակի թեմի առաջնորդի խոսքերը սոցցանցերում քննարկման թեմա էին դարձել։ Դրան անդրադարձել էր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը։ Նա նշել էր, որ ընթացիկ իրավիճակի մասին այդ խոսքերն առնվազն տարօրինակ են հնչում։ Միկոյանը շեշտել էր` պատճառահետևանքային կապերն ակնհայտորեն խեղաթյուրվել են։
Լրահոս
0