https://arm.sputniknews.ru/20241006/ajstegh-razmageriner-en-taghvats-germanacineri-sarqats-kapan-qajaran-tshanaparhy-der-gvortsum-e-81470977.html
Այստեղ ռազմագերիներ են թաղված. գերմանացիների սարքած Կապան-Քաջարան ճանապարհը դեռ գործում է
Այստեղ ռազմագերիներ են թաղված. գերմանացիների սարքած Կապան-Քաջարան ճանապարհը դեռ գործում է
Sputnik Արմենիա
Հանրապետության տարածքում ռազմագերիների 10-ից ավելի ճամբարներ են եղել, այդ թվում հեռավոր բնակավայր Կապանում։ 06.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-06T15:01+0400
2024-10-06T15:01+0400
2024-10-06T15:08+0400
ռազմագերի
գերմանիա
խսհմ
կապան
հայաստան
հայրենական մեծ պատերազմ
գերեզման
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/04/81469965_0:0:1921:1080_1920x0_80_0_0_1905ce843b34f747b4572a863c84d439.jpg
Սյունիքի մարզի Կապան քաղաքում գերմանացի ռազմագերիների գերեզմաններ կան։ Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի տարիներին նացիստները հասել են Խորհրդային Հայաստան, բայց միայն որպես ռազմագերի։ Նրանց շարքերում ոչ միայն գերմանացիներ էին, այլև իտալացիներ, հունգարացիներ, ռումինացիներ, ավստրիացիներ, բուլղարացիներ, ֆիններ և այլ ազգերի ներկայացուցիչներ։Հայրենական պատերազմի ընթացքում տարբեր տվյալներով՝ խորհրդային բանակը մոտ 2,5 միլիոն զինվոր է գերեվարել։ՀՀ ԱԱԾ հաշվառման և արխիվային ֆոնդերի վարչությունից Sputnik Արմենիային տրամադրած տվյալների համաձայն՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կարմիր բանակի կողմից գերեվարվել և շինարարական աշխատանքներ կատարելու համար ԽՍՀՄ ՆԳՆ Հայաստանի թիվ 115 ճամբար են բերվել մոտ 20 ազգության 16 160 ռազմագերիներ:Որոշ տվյալների համաձայն՝ գերմանացի ռազմագերիները Հայաստանում մոտ կես միլիարդ ռուբլի արժողությամբ աշխատանքներ են կատարել։ Հանրապետության տարածքում ռազմագերիների 10-ից ավելի փոքր ճամբարներ են եղել Երևան, Գյումրի (Լենինական), Աբովյան, Վանաձոր (Կիրովական), Սպիտակ, Սևան, Արթիկ և Արարատ քաղաքների ռազմագերիների ճամբարներում: Ռազմագերիների ճամբար է եղել նաև հեռավոր Կապանում։Կապանում ռազմագերիները հիմնականում աշխատել են անտառտնտեսություններում, փայտի սղոցարաններում, հանքերում, նաև շինարարական աշխատանքներ են կառուցել։ Հայտնի է, որ նրանք են կառուցել քաղաքի կենտրոնում՝ Դավիթ Բեկի արձանի հարևանությամբ գտնվող կամուրջը և նաև Կապան-Քաջարան հին ճանապարհը։ Թեպետ 70 տարի անց ճանապարհն արդեն մաշված է, բայց դեռ գործածելի է։Կապանի Երկրագիտական թանգարանի գիտաշխատող Դավիթ Հակոբյանը տեղացիներից հավաքել է ռազմագերիների մասին լսած տեղեկությունները։Կապանում նրանք մնացել են մոտ 6-7 տարի։ Եղել են մարդիկ, ովքեր մնացել են, ամուսնացել, ընտանիք կազմել, ոմանք էլ Կապանում են մահացել։Ըստ որոշ տվյալների՝ նախկին ԽՍՀՄ տարածքում 1722 ռազմական գերեզմանատներ կան, որոնցում մոտ 230 հազար գերմանացի ռազմագերիներ են թաղված։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ Հայաստանում մահացել են 1300-1500 ռազմագերիներ։Այսօր Հայաստանի տարբեր բնակավայրերում ռազմագերիների գերեզմաններ կան, դրանցից մեկն էլ Կապանում է։ «Здесь покоятся воннопленные- жертвы Второй мировой войны»․- գրված է գերեզմանոցի հուշարձանին։Գերմանիայում գործող հատուկ հիմնադրամը ֆինանսավորում է այդ հուշարձանների պահպանումը։ Ամեն տարի նոյեմբերի երրորդ կիրակի օրը նշվում է համագերմանական ազգային վշտի օր։
գերմանիա
խսհմ
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/04/81469965_237:0:1677:1080_1920x0_80_0_0_f39afe6ef0bd126e9775a4bf8d919939.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
ռազմագերի, գերմանիա, խսհմ, կապան, հայաստան, հայրենական մեծ պատերազմ, գերեզման, видео, հեղինակներ
ռազմագերի, գերմանիա, խսհմ, կապան, հայաստան, հայրենական մեծ պատերազմ, գերեզման, видео, հեղինակներ
Այստեղ ռազմագերիներ են թաղված. գերմանացիների սարքած Կապան-Քաջարան ճանապարհը դեռ գործում է
15:01 06.10.2024 (Թարմացված է: 15:08 06.10.2024) Հանրապետության տարածքում ռազմագերիների 10-ից ավելի ճամբարներ են եղել, այդ թվում հեռավոր բնակավայր Կապանում։
Սյունիքի մարզի Կապան քաղաքում գերմանացի
ռազմագերիների գերեզմաններ կան։ Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի տարիներին նացիստները հասել են Խորհրդային Հայաստան, բայց միայն որպես ռազմագերի։ Նրանց շարքերում ոչ միայն գերմանացիներ էին, այլև իտալացիներ, հունգարացիներ, ռումինացիներ, ավստրիացիներ, բուլղարացիներ, ֆիններ և այլ ազգերի ներկայացուցիչներ։
Հայրենական պատերազմի ընթացքում տարբեր տվյալներով՝ խորհրդային բանակը մոտ 2,5 միլիոն զինվոր է գերեվարել։
1943 թվականին որոշվեց նրանց տեղափոխել միութենական տարբեր երկրներ, հիմնականում որպես բանվորական ուժ. աշխատում էին շինհրապարակներում, տարբեր գործարաններում, հանքերում, երբեմն անգամ գյուղատնտեսական աշխատանքներում էին ներգրավվում։ Նրանցից մոտ 20 հազարը Խորհրդային Հայաստան տեղափոխվեց։
ՀՀ ԱԱԾ հաշվառման և արխիվային ֆոնդերի վարչությունից Sputnik Արմենիային տրամադրած տվյալների համաձայն՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կարմիր բանակի կողմից գերեվարվել և շինարարական աշխատանքներ կատարելու համար ԽՍՀՄ ՆԳՆ Հայաստանի թիվ 115 ճամբար են բերվել մոտ 20 ազգության 16 160 ռազմագերիներ:
Որոշ տվյալների համաձայն՝ գերմանացի ռազմագերիները Հայաստանում մոտ կես միլիարդ ռուբլի արժողությամբ աշխատանքներ են կատարել։ Հանրապետության տարածքում ռազմագերիների 10-ից ավելի փոքր ճամբարներ են եղել Երևան, Գյումրի (Լենինական), Աբովյան, Վանաձոր (Կիրովական), Սպիտակ, Սևան, Արթիկ և Արարատ քաղաքների ռազմագերիների ճամբարներում: Ռազմագերիների ճամբար է եղել նաև հեռավոր Կապանում։
Կապանում ռազմագերիները հիմնականում աշխատել են անտառտնտեսություններում, փայտի սղոցարաններում, հանքերում, նաև շինարարական աշխատանքներ են կառուցել։ Հայտնի է, որ նրանք են կառուցել քաղաքի կենտրոնում՝ Դավիթ Բեկի արձանի հարևանությամբ գտնվող կամուրջը և նաև Կապան-Քաջարան հին ճանապարհը։ Թեպետ 70 տարի անց ճանապարհն արդեն մաշված է, բայց դեռ գործածելի է։
Կապանի Երկրագիտական թանգարանի գիտաշխատող Դավիթ Հակոբյանը տեղացիներից հավաքել է ռազմագերիների մասին լսած տեղեկությունները։
«Ասում էին, որ շատ կարգապահ էին, հետաքրքիր մարդիկ էին, պարկեշտ, մաքրակենցաղ, նույնիսկ այդ ծանր աշխատանքին գալիս, որ ենթադրում էր համակենտրոնացման ճամբարի պես մի բան, նրանք սափրվում էին»,- պատմում է Դավիթը։
Կապանում նրանք մնացել են մոտ 6-7 տարի։ Եղել են մարդիկ, ովքեր մնացել են, ամուսնացել, ընտանիք կազմել, ոմանք էլ Կապանում են մահացել։
Ըստ որոշ տվյալների՝ նախկին ԽՍՀՄ տարածքում 1722 ռազմական գերեզմանատներ կան, որոնցում մոտ 230 հազար գերմանացի ռազմագերիներ են թաղված։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ Հայաստանում մահացել են 1300-1500 ռազմագերիներ։
Այսօր Հայաստանի տարբեր բնակավայրերում ռազմագերիների գերեզմաններ կան, դրանցից մեկն էլ Կապանում է։ «Здесь покоятся воннопленные- жертвы Второй мировой войны»․- գրված է գերեզմանոցի հուշարձանին։
Գերմանիայում գործող հատուկ հիմնադրամը ֆինանսավորում է այդ հուշարձանների պահպանումը։ Ամեն տարի նոյեմբերի երրորդ կիրակի օրը նշվում է համագերմանական ազգային վշտի օր։