00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է ՀՀ արդարադատության նախարարի հավանական թեկնածուի անունը

© Sputnik / Asatur Yesayants«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2024
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախապես ՔՊ–ական 4 պատգամավորի անունն է շրջանառվել հավանական թեկնածուների թվում, բայց –ն անձամբ հրաժարվել են։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հավանական է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կնշանակվի ՀՀ արդարադատության նախարար, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշվում է, որ ՔՊ խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Հերիքնազ Տիգրանյանը հրաժարվել են տեղափոխվել գործադիր և արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ում արդարադատության նախարարի պաշտոնում Գրիգոր Մինասյանին փոխարինող տարբեր թեկնածուներ են քննարկվում։ Կուսակցության վարչության նիստին շրջանառվել են Արփի Դավոյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արուսյակ Ջուլհակյանի և Հերիքնազ Տիգրանյանի անունները։

«Հերիքնազ Տիգրանյանը և Վլադիմիր Վարդանյանն ի սկզբանե իրենց թիմակիցներին հայտնել են, որ չեն ցանկանում տեղափոխվել գործադիր ու աշխատել արդարադատության նախարարի պաշտոնում, ուստի թիմակիցներին խնդրել են այլևս չդիտարկել իրենց թեկնածությունները»,–գրում է «Ժողովուրդը»։

ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտնել է, որ ԱԺ-ից տեղափոխվելու ծրագիր չունի, իր աշխատանքը շարունակելու է օրենսդիրում։ Հերիքնազ Տիգրանյանը ևս հայտնել էր, որ իր թեկնածությունն առաջադրվել էր արդարադատության նախարարի պաշտոնում, բայց ինքը հրաժարվել է։
Եվ ահա, ՔՊ-ում նախարարի թեկնածուների թիվը սեղմվել է, հիմնական քննարկումը Արփի Դավոյանի և Արուսյակ Ջուլհակյանի շուրջ է տեղի ունենում. Նշվում է, որ հավանական է Ջուլհակյանի նշանակումը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1–ին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական տվեց։ Դրանից օրեր առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ստորագրահավաք է սկսվել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար. ԶԼՄ-ներում նշվում էր, որ պատգամավորները դժգոհ են նախարարի կադրային քաղաքականությունից։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։
Լրահոս
0