00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոգսաշատ Ռյուտտեն. ՆԱՏՕ-ի նոր ղեկավարը հեծանվով զբոսնելու ժամանակ չի ունենա Բրյուսելում

© AFP 2024 / KENZO TRIBOUILLARDՄարկ Ռյուտտե
Մարկ Ռյուտտե - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2024
Մարկ Ռյուտտե
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 1-ից ՆԱՏՕ-ն գլխավորեց Մարկ Ռյուտտեն։ Նա Հյուսիսատլանտյան դաշինքի արդեն չորրորդ գլխավոր քարտուղարն է Նիդեռլանդներից։
Եթե հարցնեք, թե ինչու է հենց այդ երկիրն այդքան շատ գլխավոր քարտուղարներ մատակարարում, կհակադարձեմ՝ իսկ կարո՞ղ եք բացատրել, թե ինչու հենց Վենեսուելան ամենից շատ հաղթողներ ունի գեղեցկության համաշխարհային մրցույթներում։ Երկու դեպքում էլ բազմաթիվ ու բազմապիսի հիմնավորումներ կարելի է բերել, սակայն ինչ վերաբերում է կոնկրետ Մարկ Ռյուտտեին, իմ ցինիկ գործընկերները՝ լրագրողները, հեգնանքով ասում են. «Ոչ մի գաղտնիք էլ չկա, Ամերիկայի նախագահը մատը դրեց այդ մարդու վրա, ու բոլորը հլու հնազանդ կողմ քվեարկեցին»։
Իրականում, իհարկե, ամեն ինչ այդքան պարզունակ չէ, որովհետև շատերն են գնահատում Ռյուտտեի ունակությունը՝ լեզու գտնելու նույնիսկ ամենաանհաշտների հետ։ Ավելին, նրան ճանաչողները հիշում են, որ դեռ վարչապետության տարիներին նա շատ մարդամոտ էր, գիտեր բոլոր նախարարների երեխաների անունները, քաջատեղյակ էր ենթակաների նախասիրություններին, ինչն օգնում էր կանխատեսել նրանց վարքագիծը ամենատարբեր իրավիճակներում։ Այդ ամենը, վերլուծաբանների կարծիքով, անպայման պետք կգա նրան առաջիկայում, քանզի ՆԱՏՕ-ն մանավանդ վերջին երկու-երեք տարիներին խիստ բազմաշերտ է դարձել։
Կա՞ ապագա. ՄԱԿ-ի ակնհայտ անզորությունը և անգործությունը հակամարտությունների համապատկերում
Ամենաագրեսիվն ու անհաշտը Բալթյան երկրներն են, և դա հասկանալի է։ Չունենալով մեծ հնարավորություններ սեփական պաշտպանությունն ապահովելու համար, նրանք հիմնականում ապավինում են ՆԱՏՕ-ին և ցանկանում են, որ այդ կառույցը հնարավորինս հզոր լինի։ Այսինքն, անթաքույց հասկացնում են այսպես ասած «մեծերին»՝ Գերմանիային, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային. «Մենք սահմանամերձ պետություններ ենք, առաջին հարվածը մեզ վրա ենք ընդունելու, ուրեմն դուք պարտավոր եք մեզ պաշտպանել»։ Երկրորդ շերտը հենց այդ «մեծերն» են, որոնք Եվրոպայում իրենց ուսերին են կրում ռազմական ծախսերի հիմնական բեռը, բայց շարունակ ամոթանք են ստանում Վաշինգտոնից՝ քիչ եք ծախսում, շատ քիչ եք ծախսում, ամերիկացիները հոգնել են ձեզ՝ եվրոպացիներիդ, պահելուց։
Եվ վերջապես, ՆԱՏՕ-ում մի առանձին շերտ են կազմում, այսպես ասած, անհնազանդները՝ Հունգարիան, Սլովակիան և Թուրքիան, որոնք շատ հանգիստ կարող են ընդվզել, չենթարկվել ընդհանուր կանոններին և հայտարարել, որ դեմ են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին կամ այսինչ զենքը չեն մատակարարի Ուկրաինային։ Այնպես որ, բավական ծանր է լինելու Մարկ Ռյուտտեի կյանքը Բրյուսելում։ Վախենամ՝ հեծանիվ քշելու ժամանակ էլ չի մնալու, այնինչ, Ամստերդամում նա ոչ թե ցուցադրական ընտանեկան հեծանվավազքեր էր կազմակերպում, ինչպես անում են որոշ երկրների ղեկավարներ, այլ բառացիորեն ամեն օր աշխատանքի էր գնում և տուն վերադառնում հեծանվով։
Politico առցանց լրատվամիջոցը էսպիսի համեմատություն է անում. «Ավելի քան տասը տարի առաջ, երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար դարձավ Յենս Ստոլտենբերգը, հայրը նրան ասաց. «Չեմ նախանձում քեզ, տղա′ ջան, որովհետև Բրյուսելում քեզ տաղտկալի ու ձանձրալի աշխատանք է սպասում»։ Մարկ Ռյուտտեին տնեցիները հազիվ թե նման բան ասեն, նրան շատ ծանր աշխատանք է սպասում»,- կանխատեսում է Politico-ն՝ մանրամասնելով, որ հիմնական խնդիրները երեքն են։
Որքան էլ անսովոր հնչի, առաջին մարտահրավերը կապված է ՆԱՏՕ-ի երկրներից մեկում տեղի ունենալիք ընտրությունների հետ։ Այո′, շատ ճիշտ եք, խոսքն այն մասին է, թե մոտ մեկ ամսից ով կհաղթի Միացյալ Նահանգներում։ Բա որ կրկին նախագահ դառնա Դոնալդ Թրա՞մփը։ Ճիշտ է, երբ Ռյուտտեն դեռ Նիդեռլանդների վարչապետն էր, Թրամփը նրան մի անգամ «բարեկամ» է անվանել, բայց մյուս կողմից, նախկին նախագահը երբեք չի էլ թաքցրել իր բացասական վերաբերմունքը ՆԱՏՕ-ի նկատմամբ՝ հասկացնելով, որ անվտանգության ապահովումը Եվրոպայում գերազանցապես եվրոպացիների գործն է, այնինչ, ԱՄՆ-ը հսկայական գումարներ է հատկացնում այդ նպատակով։ Ընդ որում՝ այն դեպքում, երբ Ամերիկայի հիմնական հակառակորդը Չինաստանն է, իսկ Մերձավոր Արևելքն օրըստօրե ավելի ու ավելի մեծ գլխացավանք է դառնում, մանավանդ Իսրայելին հասցված իրանական հարվածներից հետո։
Վիեննա - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2024
Եվրոպայի սրտում սկսվեց ընտրական թեժ աշունը. արդյոք չեզոք Ավստրիան «միջնաբերդ» կդառնա
ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ խնդիրը Ռուսաստանի չդադարող առաջխաղացումն է Ուկրաինայում։ Նախկին գլխավոր քարտուղարը մի քանի ամիս առաջ հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի, որ պատերազմը կարող է տևել տասը տարուց ավելի։ Առայժմ պարզ չէ՝ արդյոք դաշինքի նոր ղեկավարը կիսո՞ւմ է իր նախորդի կարծիքը, բայց բոլոր դեպքերում ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն առաջիկայում զգալիորեն ավելացնելու է ռազմական ծախսերը, թեկուզ այն նպատակով, որ ամուր դիրքեր ունենա հնարավոր բանակցությունների ժամանակ։ Հենց սա էլ լինելու է Ռյուտտեի երրորդ մեծ հոգսը՝ հասնել այն բանին, որ ՆԱՏՕ-ի անխտիր բոլոր 32 անդամները խստորեն պահպանեն համաձայնեցված պայմանը և պաշտպանական նպատակներին ամեն տարի ուղղեն համախառն ներքին արդյունքի առնվազն 2 տոկոսը։ Պայման, որը մինչև վերջերս չէր կատարում նաև Նիդեռլանդների կառավարությունը Մարկ Ռյուտտեի ղեկավարությամբ։
Ինչևէ, առաջիկա տարիներին ՆԱՏՕ-ն գլխավորելու է մի մարդ, որը ժամանակին ասել է. «Մենք երբեք չպիտի բողոքենք, որ պարահրապարակում մեզ վատ պարող է բաժին ընկել, պիտի պարենք թե′ լավ, թե′ վատ պարողների հետ»։ Համաձայնե′ք, շատ առողջ միտք է։
Լրահոս
0