00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպայի սրտում սկսվեց ընտրական թեժ աշունը. արդյոք չեզոք Ավստրիան «միջնաբերդ» կդառնա

Վիեննա - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2024
Բաժանորդագրվել
Սկսվեց գեղեցիկ հոկտեմբերը, որի ընթացքում կարևոր ընտրություններ են սպասվում երկու նախկին խորհրդային հանրապետություններում, Մոլդովայում՝ նախագահական, Վրաստանում՝ խորհրդարանական։
Երկու երկրներն էլ, ինչպես գիտեք, Եվրամիության անդամության թեկնածու են, բայց երկու դեպքում էլ հայտնի չէ, թե որքան ժամանակ նրանք կմնան այդ կարգավիճակում։ Համենայնդեպս, այսօր իրավիճակն այսպիսին է՝ հարցումները ցույց են տալիս, որ Մոլդովայում, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի եվրոպամետ նախագահ Մայա Սանդուն, մոլդովացիների մի զգալի մասն էլ ենթադրաբար «այո» կասի Եվրամիությանը միանալու հարցով հանրաքվեում։
Զելենսկու «հաղթանակի պլանը». խաղաղության ծրագի՞ր, թե՞ ցանկությունների ցանկ
Այնինչ Վրաստանում, նույն հարցումների համաձայն, հավանաբար, կարող է հաջողության հասնել իշխող կուսակցությունը, որի հարաբերություններն Արևմուտքի հետ, մեղմ ասած, միանշանակ չեն։ Բավական է հիշել, որ ընդամենը մի քանի օր առաջ Նյու Յորքում Ջո Բայդենը ճաշի հրավիրեց ՄԱԿ-ի նստաշրջանին մասնակցող շատ պետությունների ղեկավարներին, այդ թվում նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, բայց վերջին պահին հրավերը հետ կանչվեց։ Իհարկե, Վրաստանի վարչապետը, ըստ թբիլիսյան լրատվամիջոցների, սոված չմնաց, հանգիստ ասաց. «Մենք էլ վրացական ավանդույթներով կճաշենք»։ Բայց բոլոր դեպքերում, նախագահ Բայդենի հետ մի կտոր հաց ուտելու հնարավորությունը, ինչպես կասեր Ռուբեն Հախվերդյանը, էլ երբեք չի կրկնվի։ Այն պարզ պատճառով, որ նա շուտով նախագահ չի լինի։
Իսկ եվրոպական աշնանային ընտրությունների սեզոնն անցած կիրակի սկսվեց Ավստրիայում։ Թույլ տվեք այդ ընտրությունների արդյունքներին մի քիչ ավելի մանրամասն անդրադառնալ։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ, ինչպես արդարացիորեն փաստում էր հայտնի կինոնկարի հերոսներից մեկը, «կարևորը մենք ենք ու Ավստրիան»։ Էստեղ մեկ այլ հանգամանք կա։
Տեսեք։ Հայաստանի իշխանությունները սիրում են բոլոր ամբիոններից կրկնել՝ մենք ժողովրդի ընտրյալն ենք, քանզի ստացել ենք ընտրողների ձայների մեծ մասը։ Ավստրիայում էլ ամենաշատ ձայները՝ քվեների մոտ 29 տոկոսը ստացել է ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցությունը։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ այդ քաղաքական ուժի առաջնորդ՝ ներքին գործերի նախկին նախարար Հերբերտ Կիքլն է վարչապետ դառնալու և կառավարություն կազմելու, որն իրագործելու է աջերի ծրագիրը։ Այո, սովորաբար երկրի նախագահը ամենաշատ ձայներ ստացած ուժի ղեկավարին է հանձնարարում կառավարության ձևավորումը, բայց դա ընդամենն ավանդույթ է, որը ոչ մի օրենսդրական ակտում, նաև սահմանադրությունում ամրագրված չէ։ Եվ ի՞նչ է ստացվում՝ ժողովուրդն ամենից շատ ինձ է հավանում, բայց վարչապետ է դառնում Պողոսը։
Բա հենց սա է պառլամենտական համակարգի ողջ պերճանքն ու թշվառությունը։ Որովհետև ընտրողների տված քվեների քանակից առավել գնահատվում է տարբեր ուժերի հետ համաձայնության հասնելու ունակությունը, հանուն երկրի ապագայի սերտորեն համագործակցելու կարողությունը, հանդուրժողականությունը և լայնախոհությունը, ինչը, համաձայնեք, այդքան պակասում է մեր հարազատ քաղաքական ուժերին և գործիչներին։ Դու, իհարկե, կարող ես համառորեն առաջ տանել քո սևեռուն գաղափարները, անտեսել քննադատությունը, ամբոխահաճո հայտարարություններ անել, հեգնել ընդդիմախոսներին, նույնիսկ քրեական մեղադրանքներ ներկայացնել նրանց, բայց ախր նման գործելաոճի հետևանքները շատ արագ են ի հայտ գալիս։
Այսօր՝ ավստրիական ընտրություններից հետո աշխարհի առաջատար լրատվամիջոցները լեցուն են տպավորիչ վերնագրերով. «Աջերի հաղթարշավը շարունակվում է», «Ես մի պետություն ընդդիմանում է Ուկրաինային զենքի մատակարարմանը և Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներին», «Արդյոք Եվրոպայում չի հայտնվել մի նոր Օրբան» և այլն։ Բայց դժվար է չհամաձայնել նաև «The Washington Post» թերթի մեկնաբանի հետ, որը շատ հակիրճ ձևակերպում է. «Սա հայրենասիրության մի նոր տեսակ է, երբ մարդիկ պարզապես դեմ են իշխող վերնախավին»։
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամս - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2024
«Թուրքական տան» հետ կապված պատմությունները կռիվ են գցել թե՛ Ամերիկայում, թե՛ Հայաստանում
Իսկապես, ընտրողներին, մեղմ ասած, այնքան էլ դուր չի գալիս Ավստրիայի իշխանությունների բավական լիբերալ վերաբերմունքը ներգաղթյալների նկատմամբ, դրա համար էլ հաճույքով են լսում Կիքլին, երբ նա ասում է. «Պետք է միջնաբերդի վերածենք Ավստրիան և հետ ուղարկենք բոլոր նրանց, ովքեր չեն հարմարվում մեր կացութաձևին»։ Ընտրողները, մանավանդ ֆերմերները, մեծ մտավախություն ունեն, որ Ուկրաինան կողողի Եվրոպան էժան հացահատիկով, դրա համար էլ համամիտ են Կիքլի հետ, երբ նա ասում է. «Չպիտի թույլ տանք, որ Ուկրաինան մտնի Եվրամիություն»։ Ընտրողները խիստ անհանգստացած են, որ ձմռանը մինչև երկինք կհասնեն վառելիքի սակագները, դրա համար էլ աջակցում են Կիքլին, որն ասում է. «Չպետք է հետևենք այլ երկրների օրինակին, որոնք հրաժարվել են ռուսական գազից ու ձմռան շեմին հայտնվել են կոտրած տաշտակի առջև»։
Այսինքն, կարելի է անվերջ շարունակել այն թեման, որին մեր վարչապետն անդրադարձավ մի քանի օր առաջ Երևանում տեղի ունեցած սփյուռքահայերի հավաքում՝ արդյոք մեզ օգուտ է տվել հայրենասիրությունը, հայրենասիրության ինչ մոդել պիտի ընտրի ժողովուրդը, միևնույն է՝ հասարակ մարդու համար հայրենասիրության մոդելը միշտ նույնն է՝ ապրել ապահով ու լավ պաշտպանված երկրում, որտեղ կարող ես իրացնել բոլոր հնարավորություններդ, և ունենալ իմաստուն ղեկավարություն, որն ունակ է հաջողությամբ իրականացնել հայրենիքիդ առաջ ծառացած բոլոր խնդիրները։ Այդքանը։
Լրահոս
0