00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զելենսկու «հաղթանակի պլանը». խաղաղության ծրագի՞ր, թե՞ ցանկությունների ցանկ

© AP Photo / Yves HermanՎլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2024
Վլադիմիր Զելենսկի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այսօր հետաքրքիր իրադարձություն է սպասվում՝ վերջապես բոլորը կծանոթանան Զելենսկու «հաղթանակի պլանին», որին բոլորն արդեն վաղուց են ծանոթ։
Երևի կարելի է համաձայնել որոշ մեկնաբանների հետ, որոք փաստում են՝ բավական տարօրինակ ծրագիր է, որովհետև այն կազմել է Ուկրաինայի ղեկավարությունը, բայց խոսքը հիմնականում այն մասին է, թե ինչ պետք է անի Արևմուտքը։ Պետք է այսինչ շատ կոնկրետ ժամանակակից զինատեսակները մատակարարի, պետք է հսկայական ֆինանսական օգնություն տրամադրի Ուկրաինայում զենքի արտադրությունը կազմակերպելու համար, պետք է Ուկրաինային ընդունի ՆԱՏՕ ու Եվրամիություն, պետք է թույլ տա հարվածել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող օբյեկտներին, պետք է սաստկացնի պատժամիջոցները և դիվանագիտական ճնշումը Կրեմլի վրա։
Իսկ երբ այս ամենը կստիպի Մոսկվային ավարտել ռազմական գործողությունները և բանակցություններ սկսել Կիևի հետ, Արևմուտքը պետք է առատորեն ֆինանսավորի Ուկրաինայի փլուզված տնտեսության վերականգնումը։ Նույնիսկ ֆրանսիական «Le Monde»-ն է փաստում. «Սա ոչ թե «հաղթելու պլան» է, այլ պարզապես անհագ ցանկությունների ցանկ»։
Պաշտոնազրկման փորձ. մեծամասնություն չունեցող խորհրդարանի հեռանկարը մեզ էլ է սպասում
Տրամաբանական հարց է ծագում՝ չէ՞ որ Զելենսկին այնուամենայնիվ չէր կարող չկանխատեսել, որ իր առաջարկած ծրագիրը, մեղմ ասած, գրկաբաց չի ընդունվելու Արևմուտքում։ Բազմաթիվ վերլուծաբաններ համոզված են՝ Ուկրաինայի նախագահը լավ էլ նախապատրաստվել է նման սցենարին։ Մեջբերեմ միայն Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյին, որը կետ առ կետ ներկայացրել է, թե ինչ է անելու Վլադիմիր Զելենսկին.
Ներկայացնում ենք ԱՄՆ-ին և ողջ Արևմուտքին մեզ անհրաժեշտ զինատեսակների և փողի հսկայական մի ցուցակ։
Արևմուտքը շատ նուրբ ձևով հասկացնում է մեզ, որ խիստ կասկածում է, թե այդ ամենը թույլ կտա շրջել պատերազմի ընթացքը և վերադառնալ 1991 թվականի սահմաններին։
Ի լուր Ուկրաինայի ժողովրդի և ողջ աշխարհի հայտարարում ենք՝ Արևմուտքը մեզ լքել է, և մենք այլ ելք չունենք, պիտի խաղաղության նոր համաժողով կազմակերպենք՝ Ռուսաստանի մասնակցությամբ։
Բանակցությունների ընթացքում Պուտինը նույն ստամբուլյան պահանջներն է առաջ քաշում։
Հայտարարում ենք, որ պիտի դրանք դնենք հանրաքվեի, ինչի համար հրադադար է անհրաժեշտ։
Ստորագրում ենք հրադադարի մասին համաձայնագիրը։
Ներկայանում ենք որպես խաղաղության ջատագով և նախագահի ընտրություններ ենք անցկացնում՝ ենթադրելով, որ պատերազմից հոգնած ժողովուրդը անպայման կքվեարկի խաղաղության նախագահի օգտին։
Համաձայնեք՝ ինչ-որ ծանոթ, շատ ծանոթ բան կա այս ամենում։ Սկզբում անզիջում կեցվածք, ամպագորգոռ հայտարարություններ, որոնք նպաստում են պատերազմական գործողությունների վերսկսմանը, հետո ռազմական պարտություն, տարածքների կորուստ և, վերջապես՝ խաղաղության ջատագովի կեցվածք, որն, ըստ երևույթին, անչափ դուր է գալիս տասնյակ հազարավոր ընտրողներին, որոնք պատրաստակամությամբ քվեարկում են խաղաղության ջատագովի և նրա ղեկավարած ուժի օգտին։ Այնպես որ, Ուկրաինայի նախագահի սպասելիքները լիովին կարելի է արդարացված համարել՝ եթե այս սցենարը հաջողությամբ աշխատել է նախկին խորհրդային հանրապետություններից առնվազն մեկում, ինչո՞ւ պիտի Ուկրաինայում չաշխատի և չհանգեցնի նախագահի վերընտրությանը՝ արդեն որպես խաղաղության ջերմ կողմնակցի։
Լավ, բայց եթե ընդհանրապես վերանանք այն ծրագրից, որը Վաշինգտոն է տարել Վլադիմիր Զելենսկին, կա՞ արդյոք գոնե մոտավոր պատկերացում այն մասին, թե ինչպես է հանգուցալուծվելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, որն առանց չափազանցության մտահոգում է ողջ մարդկությանը, բնականաբար, նաև մեզ՝ հայաստանցիներիս։ Չեխ վերլուծաբան Օսկար Կրեյչին չորս սցենար է նկարագրել։
Տարբերակ Ա։ Հակամարտության կողմերից մեկը հաղթանակ է տանում։ Այս դեպքում ամենամեծ բարդությունն այն է, որ կարելի է անվերջ վիճել այն մասին, թե ինչ է նշանակում լիակատար հաղթանակ. կողմերից մեկի համար իրավիճակը ռազմաճակատում անհույս է դառնում, պատերազմից զզված զինվորականները հրաժարվում են կռվել, իշխանական վերնախավն այլևս չի սատարում բարձրագույն ղեկավարներին և զինվորականներին, բնակչությունը չի թաքցնում իր դժգոհությունն իշխանություններից և դուրս է գալիս փողոց։ Համաձայնե′ք, նման ենթադրությունները կարելի է անվերջ շարունակել։
Տարբերակ Բ։ Ռազմական գործողությունների դադարեցում և հրադադարի հաստատում։ Սա կարող է կատարվել բազմաթիվ պատճառներով՝ կողմերը հասկանում են, որ կորցրած մարդկային և նյութական ռեսուրսները համարժեք չեն այն արդյունքներին, որոնք ձեռք կբերվեն հաղթանակի դեպքում. մեծ տերությունների՝ Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի աճող ճնշումը կողմերի վրա, որի հետևանքով հակամարտության ճակատագիրը գեներալներից կփոխանցվի դիվանագետներին, և այլն։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2024
«Նախկինների» «կայուն մեծամասնությունը» կապահովի ներկաների երկարակեցությունը
Տարբերակ Գ։ Արևմուտքն ու Ռուսաստանը համաձայնության են գալիս Եվրոպայում անվտանգության նոր համապարփակ հայեցակարգի շուրջ. մշակվում են Եվրոպայի արևելքում կայուն խաղաղության երաշխիքները, ճշտվում են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև սահմանները, հանվում են պատժամիջոցները, քննարկվում են արևմտյան կառույցներում Ուկրաինայի ընդգրկվելու պայմանները, հաշվի են առնվում դերակատար պետությունների շահերը։ Եվ ի դեպ, այս ամենը կարող է հրաշալի նախադեպ դառնալ նոր աշխարհակարգի ստեղծման համար։
Եվ վերջապես՝ տարբերակ Դ։ Ռազմական գործողությունների էսկալացիա, որը հանգեցնում է միջուկային պատերազմի։ Չէ′, եկեք այս մեկը չքննարկենք և վերադառնանք նախորդ տարբերակին, որը շատ ավելի շահեկան է։ Հո դե՞մ չեք։
Լրահոս
0