00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թուրքական տան» հետ կապված պատմությունները կռիվ են գցել թե՛ Ամերիկայում, թե՛ Հայաստանում

© AP Photo / Yuki IwamuraՆյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամս
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամս - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2024
Բաժանորդագրվել
Հետաքրքիր զուգադիպություն. հենց այն ժամանակ, երբ ՀՀ վարչապետը Նյու Յորքի, այսպես կոչված՝ «Թուրքական տանը» զրուցում էր նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, ԱՄՆ-ի դաշնային դատախազությունն այդ նույն տան հետ կապված քրեական մեղադրանք ներկայացրեց Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին։
Այս երկու իրադարձությունն էլ բուռն քննարկման առարկա դարձան Հայաստանում և Ամերիկայում։ Հայաստանցի որոշ քաղաքական գործիչների և մեկնաբանների դժգոհության հիմնական պատճառը սա է՝ ոչ մի վատ բան չկա, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար Ամերիկա ժամանած երկու երկրների ղեկավարները հանդիպել, զրուցել և նույնիսկ նվերներ են փոխանակել, բայց ինչո՞ւ է այդ հանդիպումը կայացել ոչ թե ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ինչը միանգամայն տրամաբանական կլիներ, այլ «Թուրքական տանը», որն այդ պետության, ինչպես ասում են, «փափուկ ուժի» խորհրդանիշն է։
Այսինքն, պնդում են ոմանք, Հայաստանի ղեկավարը փաստորեն ենթարկվել է այդ ուժին՝ համաձայնելով հանդիպել, այսպես ասած, մրցակցի դաշտում։
Պայթող փեյջերների առեղծվածը. ո՞վ կարող է երաշխավորել, որ մի օր չեն պայթի մեր բջջայինները
Ընդդիմախոսներն անհեթեթ են համարում նման մեղադրանքները՝ հիշեցնելով, որ վերջին տարիներին այդ նույն «Թուրքական տանը» Էրդողանի հետ հանդիպել են Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Ճապոնիայի և Իսրայելի վարչապետները և բազմաթիվ այլ ղեկավարներ։
Իրականում «Թուրքական տունն», իհարկե, սոսկ 36-հարկանի երկնաքեր չէ Մանհեթենում՝ հենց ՄԱԿ-ի կենտրոնակայանի անմիջական հարևանությամբ։ Դեռ 1977 թվականին Թուրքիայի Հանրապետությունը 3 միլիոն դոլարով ձեռք բերեց այնտեղ գտնվող 12-հարկանի շենքը, որում տեղակայված էր IBM հայտնի ընկերության վարչական կենտրոնը, և անվանեց այն Թյուրքևի, այսինքն՝ Թուրքական տուն։ Այնտեղ սկսեցին գործել Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսությունը, ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչությունը, Թուրքիայի Կենտրոնական բանկի մասնաճյուղը և Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչությունը։
Բայց հետո Թուրքիայի ղեկավարությունը որոշեց, որ «Թուրքական տունը» պետք է լիովին արտացոլի այդ պետության աճող դերն աշխարհում, և երկու տարի առաջ, երբ ավարտվեց նոր երկնաքերի շինարարությունը, որի վրա ծախսվեց 300 միլիոն դոլար, Ռեջեփ Էրդողանը՝ կտրելով կարմիր ժապավենն, ասաց. «Թուրքիան մի գլուխգործոց է ստեղծել, որն արտացոլում է մեր տերության հզորությունը և մեր տեղը միջազգային ասպարեզում»։ Կարելի է միայն համաձայնել. տեղն իսկապես շատ հաջող է ընտրված՝ ընդամենն անցնում ես փողոցի մյուս մայթը և հայտնվում ես Միավորված ազգերի կազմակերպության մուտքի առջև։
Բայց հենց «Թուրքական տան» շինարարությունն էլ այս օրերին դարձել է այն սկանդալի պատճառը, որը ծավալվում է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի շուրջ։ Հինգշաբթի օրը CNN-ը և ամերիկյան մյուս առաջատար լրատվամիջոցները հաղորդեցին՝ Էրիկ Ադամսի նկատմամբ քրեական գործ է հարուցված, ինչն աննախադեպ է. ԱՄՆ-ի նորագույն պատմության ընթացքում դեռ երբեք քրեական հետապնդում չէր նախաձեռնվել այդ երկրի խոշորագույն քաղաքի ղեկավարի հանդեպ։
Առայժմ պաշտոնապես ոչինչ չի հաղորդվել մեղադրանքի էության մասին, բայց տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում «The New York Post» օրաթերթը, պնդում են՝ քաղաքապետը կասկածվում է կոռուպցիայի մեջ, քանզի 2021 թվականին լինելով Բրոնքսի թաղապետ, ենթադրաբար բարեխոսել է թուրքական շինարարական ընկերության օգտին՝ արագացնելով «Թուրքական տան» գործարկումը։ Փոխարենը Ադամսն այդ ընկերությունից ֆինանսական աջակցություն է ստացել Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում իր քարոզարշավի համար։ Քաղաքապետը հակադարձում է՝ ոչ մի անօրինական բան չեմ արել։
Այս պատմությունը սկսվել է ամիսներ առաջ, երբ Ադամսը դեռ նոր էր ընտրվել Նյու Յորքի քաղաքապետ։ Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, այսպիսի սցենար ներկայացրին։ Մոտենում էր Թուրքիայի Հանրապետության 100-ամյա տարեդարձը, և թուրքերը շատ էին ուզում, որ մինչ այդ անպայման ավարտվի «Թուրքական տան» շինարարությունը Նյու Յորքում։ Անկարան շտապեցնում էր։ Բայց հրշեջ ծառայությունն անընդհատ պահանջում էր լրացուցիչ հակահրդեհային միջոցներ ձեռնարկել, իսկ դա հետաձգելու էր երկնաքերի գործարկումը։ Եվ թուրքական շինարարական ընկերության ղեկավարները ենթադրաբար դիմեցին Ադամսին՝ խնդրելով նրան բարեխոսել հրշեջ ծառայությունում՝ ակնարկելով, որ, ինչպես ժողովուրդն է ասում, «լավության տակ չեն մնա», այսինքն, կնպաստեն Ադամսի ընտրարշավին։
Հիմա տեսեք։ Ադամսը չի հերքում, որ այցելել է հրշեջ ծառայություն՝ փաստելով, որ դրանում ոչ մի արտառոց, առավել ևս դատապարտելի բան չկա։ Թուրքական ընկերության մոտ 15 աշխատակիցներ նույնպես չեն հերքում, որ փոխանցումներ են կատարել Ադամսի նախընտրական հիմնադրամի հաշվին։ Բայց դրանում էլ ոչ մի արտառոց ու դատապարտելի բան չկա։ Դե արի ու ապացուցիր, որ սա կաշառքի տեսակներից մեկն է, երբ պաշտոնյան ինչ-որ բան է անում ինչ-որ մեկի օգտին՝ այդ ինչ-որ մեկից ինչ-որ բան ստանալու ակնկալիքով։
Նորթոն Առաջին - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2024
Նորթոն Առաջին. Ամերիկայի «կայսրը», որին սիրում և հարգում էին բոլորը
Մեզ մոտ՝ Հայաստանում, օրինակ, շատ նորմալ ու սովորական երևույթ է համարվում, երբ, ասենք, խորհրդարանի խոսնակի եղբորը պատկանող ընկերությունը պետական յուղոտ պատվեր է ստանում, կամ երբ պաշտոնյայի գույքի հայտարարագրում գրված է՝ մեքենան կամ տունը նվեր եմ ստացել։ Բա ինչո՞ւ են հայաստանցի երեխաները ավելի ու ավելի հաճախ խոստովանում՝ ուզում եմ ոչ թե տիեզերագնաց, այլ պաշտոնյա դառնալ։ Որովհետև կարող ես շատ հանգիստ հայտարարագրում գրել՝ նվեր եմ ստացել, և իրավապահների մտքով էլ չի անցնի հարցնել՝ իսկ ինչու են պաշտոնյային տուն նվիրել։
Ինչևէ, «Թուրքական տան» հետ կապված խոսակցությունները Հայաստանում արդեն մարում են, այնինչ, այդ նույն տան հետ կապված խմորն Ամերիկայում դեռ շատ ջուր կքաշի։
ՀԳ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Էրիկ Ադամսը կասկածվում է նաև Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարությունչանելու դիմաց Թուրքիայից կաշառք վերցնելու մեջ։
Լրահոս
0