00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՏՀ նախարարը հայտնել է ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի հատվածում փոփոխությունների մասին

© Sputnik / StringerՎալենտին Տատարիցկի
Վալենտին Տատարիցկի - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2024
Վալենտին Տատարիցկի
Բաժանորդագրվել
Առցանց հարթակներն օգտագործում է ծառայություններից օգտվողների 80% և արտադրանքի գնորդների 95%-ը, նշել է Տատարիցկին:
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ երկրներում սպառողները պետք է վստահ լինեն, որ իրավական դաշտն ապահովում է ինտերնետ-հարթակներում իրացվող ապրանքների անվտանգությունը: Այս մասին Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վալենտին Տատարիցկին։
Նախարարի խոսքով, արդեն այս տարի, ապրանքների անվտանգության ապահովման նպատակով, ԵՏՀ հարթակում կհայտարարվի պիլոտային ծրագրի մեկնարկը, որի շրջանակներում ամբողջ արտադրանքը կդասակարգվի խմբերի, կսահմանվի լիազոր մարմինը, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն հաստատված ստանդարտներին ապրանքների և ծառայությունների համապատասխանության գնահատման փաստաթղթերում:
«Մենք տեսնում ենք, թե ինչքան խնդիրներ են առաջանում անորակ օծանելիքի վաճառքի հետ կապված, ինչ ալերգիկ դրսևորումների է այն հանգեցնում, որքան խնդիրներ է առաջացնում անորակ ավտոպահեստամասերի մատակարարումը, որը հասցնում են աղետի։ Դրա մասին պետք է հոգ տանի պետությունը։ Ամենակարևորը, որին մենք պետք է հասնենք՝ մեր սպառողը, օրինակ՝ ես ինքս, պետք է վստահ լինենք, որ իրավական բազան ապահովում է ապրանքների անվտանգությունը, այդ թվում նաև նրանց, որոնք իրացվում են ինտերնետ-հարթակներում»,-ընդգծել Է պաշտոնյան։
Հաշվի առնելով հարցերի լայն շրջանակը, որոնց վրա պետք է կենտրոնանալ, այսօրվա նիստին հրավիրված էին ինչպես պետական կարգավորողների ներկայացուցիչները, այնպես էլ ձեռնարկատերերը: Մասնավորապես, մաքսային ծառայությունների ներկայացուցիչները ներկայացրել են խնդրի լուծման ուղիների իրենց տեսլականը, որը նախատեսում է ապրանքների անվտանգության պահանջներին համապատասխանության վերաբերյալ փաստաթղթերի առանձին ռեեստրի ստեղծում: Իրենց հերթին, բիզնեսի ներկայացուցիչները հայտնել են այն մոտեցումների մասին, որոնք իրենք արդեն իրականացնում են ինտերնետ-հարթակների միջոցով իրացվող արտադրանքի անվտանգության ապահովման տեսանկյունից, ինչպես նաև՝ ինչպես են հետագայում տեսնում կարգավորող կառույցների հետ փոխգործակցությունը: Հնչեցվել է նաև վիճակագրություն՝ ծառայություններից օգտվողների 80%-ը և արտադրանքի սպառողների 95% - ն օգտվում են ինտերնետ-առևտրի ծառայություններից:
Ինչպես նշել է Տատարիցկին, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ապրանքների անվտանգության վերաբերյալ տեղեկատվությունը հայտարարագրվելու է հիմնականում ծանուցման սկզբունքով: Սա մեղմ մոտեցում է, որը թույլ կտա իսկապես բավականին խորանալ այս ոլորտում՝ ինտերնետային հարթակներում արտադրանքի անվտանգության հաստատման տեսանկյունից։
Առևտրաշրջանառությունն աճել է 6 անգամ. Ռեշետնիկովը՝ ԵԱՏՄ-ի շնորհիվ ՀՀ-ի ՀՆԱ-ի աճի մասին
«Այն մոտեցումները, որոնք մենք հետագայում կձևակերպենք, անպայման պետք է հենվեն պիլոտային նախագծի վրա, որը ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ մենք կգործարկենք։ Որովհետև միայն գործնական կիրառման շրջանակներում կարելի է տեսնել թույլ, ուժեղ կողմերը կամ որևէ թերություններ», - նշել է նախարարը։
Նա նաև հավելել է, որ պիլոտային նախագծի նախապատրաստման ժամանակ հաշվի է առնվել նաև ԲՐԻԿՍ երկրների համապատասխան փորձը:
Տատարիցկին հույս է հայտնել, որ արդեն այս տարի ԵՏՀ հարթակում կհայտարարվի պիլոտային ծրագրի մեկնարկի մասին, չնայած այն բանին, որ նախագիծը, բիզնեսի և կարգավորող կառույցների բոլոր հնարավոր ուղղությունների ներգրավման և դրանով զբաղվելու լիազոր մարմինների որոշման հարցում ոչ բավարար համակարգվածության պատճառով, Միության որոշ երկրներում առայժմ բավարար չափով առաջընթաց չունի:
Լրահոս
0