00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ե՞րբ կսկսվի էլեկտրաէներգիայի առևտուրը ԵԱՏՄ–ում. մանրամասներ

© Photo : Unsplash / Matthew HenryԷլեկտրահաղորդման գծեր
Էլեկտրահաղորդման գծեր - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2024
Բաժանորդագրվել
2025–2026 թթ. նախատեսվում են փորձնական, իմիտացիոն սակարկություններ, իսկ իրական սակարկությունները կանցկացվեն 2027 թվականին։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ–ում էլեկտրաէներգիայի միասնական շուկայում առքուվաճառքի սակարկությունները պետք է սկսվեն 2027 թվականի հունվարի 1–ից։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՌԴ էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի առևտրային համակարգի ադմինիստրատոր Ալեքսանդր Կոմիսարովը Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում։
ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի կողմից հաստատված ծրագրի համաձայն՝ առաջիկայում պետք է հաստատվի շուկայական սակարկությունների համար միասնական կանոնների ընդունումը: Այնուհետև, հինգ երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերի օպերատորները պետք է որոշեն, թե իրենց միջազգային գծերի ընդհանուր թողունակության մեջ ինչ մասնաբաժին են պատրաստ հատկացնել ԵԱՏՄ շրջանակում առևտրի համար։ Կոմիսարովի խոսքով` նախնական քննարկումների շրջանակում արդեն իսկ խոսվում է Ռուսաստանի և Ղազախստանի միջև մալուխների 30 % տարողության, այսինքն՝ մոտ 600 մեգավատի մասին։
ԵՏՀ նախարարը հայտնել է ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի հատվածում փոփոխությունների մասին
2025 թ. հունիսի 1–ից կսկսվեն իմիտացիոն (ոչ իրական) սակարկություններ, որոնց ժամանակ կփորձարկեն ընդունված կանոնները։ Նման սակարկությունները կտևեն մեկ տարի։ Հաշվի առնելով կուտակված փորձը՝ 2026 թ. հուլիսին ուժի մեջ պետք է մտնեն սակարկությունների անցկացման եվրասիական նորմատիվները։ 2026 թ. հոկտեմբերից հնարավոր կլինի արդեն ֆյուչերսային գործարքներ կնքել։
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը` առայժմ Հայաստանի համար այդ օրակարգը այնքան էլ արդիական չէ զուտ տեխնիկական պատճառներով. ՀՀ էներգահամակարգը սինխրոնացված է Իրանի, վրացականը՝ ռուսականի հետ։ Ուստի Հայաստանի և Վրաստանի բարձրավոլտ ցանցերի միջև անհրաժեշտ է «կամուրջ»՝ հոսանքի հաստատուն մատակարարման համար։ Երկար ժամանակ դրա կառուցման համար մրցույթ էր նախապատրաստվում, երկու անգամ այն տապալվեց, և համապատասխան կապալառուի որոնումները դեռ շարունակվում են:
«Էներգիայի ցանկացած տարանցիկ մատակարարում պետք է համաձայնեցնել Վրաստանի օպերատորի հետ։ Նրանք պետք է մեզ տեղեկացնեն, թե երբ և որքան էլեկտրաէներգիա կարող է ստանալ իրենց ցանցը տեղափոխման համար։ Մենք պետք է գործընկերների հետ մշակենք հաղորդակցության փորձնական կանոններ, որպեսզի բացառենք այն իրավիճակները, երբ, ասենք, մեզ մոտ պատրաստ է Ռուսաստան մատակարարումների պայմանագիրը, իսկ նշանակված օրը վրացական կողմը, զուտ ծանրաբեռնվածության պատճառով, չի կարող մեզ անհրաժեշտ ծավալով փոխադրում իրականացնել»,– նշել է Վարդանյանը։
Նման կապ պետք է հաստատել երկու երկրների շուկայական էներգահամակարգը սպասարկող կառավարման ավտոմատացված համակարգեր միջև։ Հարցն այն է, որ Հայաստանում այն արդեն ամբողջությամբ ընդունված է և փուլ առ փուլ ներդրվում է, իսկ Վրաստանում՝ դեռ ոչ. կան շուկայական սակարկություններ, բայց նրանց համար չկա էլեկտրոնային պայմանագրերի և հաշվառման միասնական համակարգ։
Թե երբ կհաջողվի ինտեգրել երկու համակարգերը, դժվար է ասել, քանի որ դա կախված է ոչ միայն հայկական կողմից, սակայն ինչպես նշեց Վարդանյանը` պետք է կողմնորոշվել 3–4 տարի ժամանակահատվածով (այսինքն՝ 2027–2028 թթ.)։
Լրահոս
0