00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից լեգիտիմացրեց Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը. քաղաքագետ

© Photo : Screenshot / UN TVՓաշինյանի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից
Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2024
Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից
Բաժանորդագրվել
Սուրենյանցի կարծիքով` Փաշինյանը հստակ ազդակ հղեց, որ Հայաստանը միջազգային կառույցներից պատրաստ է հետ կանչել իր բոլոր բողոքները։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից լեգիտիմացրեց ՀՀ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով վարչապետի ելույթը ՄԱԿ–ի ամբիոնից։
Նշենք, որ սեպտեմբերի 26–ին ՄԱԿ-ի գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարեց, որ եթե խաղաղության պայմանագիրը հակասի ՀՀ Սահմանադրությանը, անհրաժեշտություն կլինի սահմանադրական փոփոխություններ անել։
«Երեկ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ–ի ամբիոնից կես քայլ հետ արեց, երբ ասաց, որ այո՛, կարգավորման գործընթացի ծիրում պատրաստ է քննարկել նաև Սահմանադրության փոփոխության հարցը. սրանով ինքը լեգիտիմացնում է Ադրբեջանի պահանջը»,–ասաց Սուրենյանցը։
Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ողջ քաղաքականությունը 44-օրյա պատերազմից առաջ, ընթացքում և հետո կառուցվել է վտանգավոր պատրանքների վրա: «Այդ մարդը այդպես էլ չհասկացավ, որ միջազգային հարաբերություններում ցանկություններն ու իլյուզիաները որևէ դեր չունեն»,–ասաց նա։
Սուրենյանցն ուշադրություն հրավիրվեց այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի առյուծի բաժինը նվիրել է մի հարցի, որն Ադրբեջանն արդեն մերժել է: Խոսքը խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված կետերի առանձին ստորագրման մասին է։
Սահմանազատման հաջորդ էտապի հետ կապված որոշում չկա. Մհեր Գրիգորյան
«Իրեն թվում է, որ միջազգային հանրության մոտ խեղճացած ասի` մենք այս ձևով համաձայն ենք, Ադրբեջանը համաձայն չէ, պետք է Ադրբեջանի վրա ճնշում լինի, սա պատրանքային մոտեցում է»,–ասաց նա։
Քաղաքագետի խոսքով` Նիկոլ Փաշինյանն արդեն պատրանքը ներկայացնում է որպես իրականություն` Ադրբեջանի անունից նշելով, թե ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։
«Դրան շատ հեշտ է հակադրվելը, որովհետև չենք կարող հիշել մեկ դեպք, որ Ալիևը կամ նրա արտաքին քաղաքական պատասխանատուներից որևէ մեկը նշած լինի, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը` աշխարհագրական կոնկրետ պարամետրերով, ուղղակի նման բան չի եղել»,–ասաց նա։
Վերոնշյալից քաղաքագետի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Փաշինյանը հստակ ազդակ է հղում, որ Հայաստանը միջազգային կառույցներից պատրաստ է հետ կանչել իր բոլոր բողոքները։
Հիշեցնենք, որ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում նաև հայտարարել էր, խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո փաստաթուղթը պետք է քննի երկրի Սահմանադրական դատարանը՝ հիմնական օրենքին դրա համապատասխանության հարցով։ Եվ եթե գործընթացում պարզվի, որ պայմանագիրը հակասում է դրան, ապա խոսքը կարող է գնալ Սահմանադրության փոփոխության մասին։
Խաղաղությունը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա. Փաշինյան
Լրահոս
0