https://arm.sputniknews.ru/20240927/mnum-e-anel-hajvord-qajly-ev-stvoragrel-khaghaghutjan-hamadzajnagiry-pashinjany-mak-um-81134750.html
Խաղաղությունը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա. Փաշինյան
Խաղաղությունը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա. Փաշինյան
Sputnik Արմենիա
Ըստ Փաշինյանի` Խաղաղության պայմանագրի ստորագրումը կհանգեցնի երկու երկրների կառավարությունների և ժողովուրդների ընդհանուր մթնոլորտի և ընկալման փոփոխության։ 27.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-27T00:36+0400
2024-09-27T00:36+0400
2024-09-27T11:50+0400
նիկոլ փաշինյան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1b/81134382_0:0:1600:900_1920x0_80_0_0_b4bbc1cf4f40d72318b241012d871023.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլ նաև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա, ՄԱԿ-ի վեհաժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա հիշեցրել է՝ նշված պայմանագրի առնվազն 80 տոկոսը համաձայնեցված է։ «Այժմ այս պատմական հնարավորությունից օգտվելու և փակուղի մտնելու վտանգից խուսափելու համար Հայաստանն առաջարկում է վերցնել այն, ինչ արդեն համաձայնեցվել է համաձայնագրի նախագծում, ստորագրել այն, ունենալ խաղաղության համաձայնագիր այնուհետև շարունակել մնացած հարցերի շուրջ բանակցությունները։ Մենք պատրաստ ենք դա անել հենց հիմա»,-շեշտեց ՀՀ վարչապետը։Խաղաղության պայմանագրի ստորագրումը, համաձայնեցված հոդվածներով զգալիորեն կհեշտացնի չհամաձայնեցված հարցերի լուծումը, կարծում է Փաշինյանը։ «Արդեն համաձայնեցված մասերը դրա համար գործիքներ են ստեղծում։ Դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվելիք դիվանագիտական հարաբերություններն են։ Երկրորդը` խաղաղության համաձայնագրի իրականացումը վերահսկող համատեղ հանձնաժողովը։ Այս ամենը կհանգեցնի մեր կառավարությունների և ժողովուրդների ընդհանուր մթնոլորտի և ընկալման փոփոխության, որը կնպաստի մնացած խնդիրների լուծմանը»,-հայտարարեց վարչապետը։Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանը հունիսին խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների 10-րդ փաթեթը ստացել է Ադրբեջանից, իսկ Երևանը պատրաստել է խաղաղության պայմանագրի առաջարկների պատասխան փաթեթ։ Միաժամանակ, Երևանը հաստատել է նաև ադրբեջանական կողմի հայտարարությունը, որ փոխադարձ համաձայնությամբ խաղաղ պայմանագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցությունների մասին կետը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1b/81134382_221:0:1421:900_1920x0_80_0_0_0f8562b2fd010d188d1061d3fad4d768.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղության պայմանագիր
նիկոլ փաշինյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղության պայմանագիր
Խաղաղությունը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա. Փաշինյան
00:36 27.09.2024 (Թարմացված է: 11:50 27.09.2024) Ըստ Փաշինյանի` Խաղաղության պայմանագրի ստորագրումը կհանգեցնի երկու երկրների կառավարությունների և ժողովուրդների ընդհանուր մթնոլորտի և ընկալման փոփոխության։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլ նաև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա, ՄԱԿ-ի վեհաժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կա մի քանի պատճառ դրան` նախ որովհետև օգոստոսի 30–ին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման կանոնակարգը։ Սա նշանակում է, որ Ադրբեջանն ու Հայստանը դե յուրե հաստատում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու ԽՍՀՄ ժամանակ գոյություն ունեցած սահմանների անխախտելության սկզբունքը, ինչը հիմնարար գործոն է խաղաղության հաստատման համար։ Հիմա արդեն դե յուրե հաստատված է, որ երկու երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն։ Մնում է անել հաջորդ քայլը և ստորագրել համաձայնագիրը»,-ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրել է՝ նշված պայմանագրի առնվազն 80 տոկոսը համաձայնեցված է։
«Այժմ այս պատմական հնարավորությունից օգտվելու և փակուղի մտնելու վտանգից խուսափելու համար Հայաստանն առաջարկում է վերցնել այն, ինչ արդեն համաձայնեցվել է համաձայնագրի նախագծում, ստորագրել այն, ունենալ խաղաղության համաձայնագիր այնուհետև շարունակել մնացած հարցերի շուրջ բանակցությունները։ Մենք պատրաստ ենք դա անել հենց հիմա»,-շեշտեց ՀՀ վարչապետը։
Խաղաղության պայմանագրի ստորագրումը, համաձայնեցված հոդվածներով զգալիորեն կհեշտացնի չհամաձայնեցված հարցերի լուծումը, կարծում է Փաշինյանը։
«Արդեն համաձայնեցված մասերը դրա համար գործիքներ են ստեղծում։ Դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվելիք դիվանագիտական հարաբերություններն են։ Երկրորդը` խաղաղության համաձայնագրի իրականացումը վերահսկող համատեղ հանձնաժողովը։ Այս ամենը կհանգեցնի մեր կառավարությունների և ժողովուրդների ընդհանուր մթնոլորտի և ընկալման փոփոխության, որը կնպաստի մնացած խնդիրների լուծմանը»,-հայտարարեց վարչապետը։
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանը հունիսին խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների 10-րդ փաթեթը ստացել է Ադրբեջանից, իսկ Երևանը պատրաստել է խաղաղության պայմանագրի առաջարկների պատասխան փաթեթ։ Միաժամանակ, Երևանը հաստատել է նաև ադրբեջանական կողմի հայտարարությունը, որ փոխադարձ համաձայնությամբ խաղաղ պայմանագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցությունների մասին կետը։