00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղությունը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա. Փաշինյան

© Photo : Screenshot / UN TVՆիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում ելույթի ժամանակ
Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում ելույթի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2024
Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում ելույթի ժամանակ
Բաժանորդագրվել
Ըստ Փաշինյանի` Խաղաղության պայմանագրի ստորագրումը կհանգեցնի երկու երկրների կառավարությունների և ժողովուրդների ընդհանուր մթնոլորտի և ընկալման փոփոխության։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլ նաև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա, ՄԱԿ-ի վեհաժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կա մի քանի պատճառ դրան` նախ որովհետև օգոստոսի 30–ին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման կանոնակարգը։ Սա նշանակում է, որ Ադրբեջանն ու Հայստանը դե յուրե հաստատում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու ԽՍՀՄ ժամանակ գոյություն ունեցած սահմանների անխախտելության սկզբունքը, ինչը հիմնարար գործոն է խաղաղության հաստատման համար։ Հիմա արդեն դե յուրե հաստատված է, որ երկու երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն։ Մնում է անել հաջորդ քայլը և ստորագրել համաձայնագիրը»,-ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրել է՝ նշված պայմանագրի առնվազն 80 տոկոսը համաձայնեցված է։
«Այժմ այս պատմական հնարավորությունից օգտվելու և փակուղի մտնելու վտանգից խուսափելու համար Հայաստանն առաջարկում է վերցնել այն, ինչ արդեն համաձայնեցվել է համաձայնագրի նախագծում, ստորագրել այն, ունենալ խաղաղության համաձայնագիր այնուհետև շարունակել մնացած հարցերի շուրջ բանակցությունները։ Մենք պատրաստ ենք դա անել հենց հիմա»,-շեշտեց ՀՀ վարչապետը։
Խաղաղության պայմանագրի ստորագրումը, համաձայնեցված հոդվածներով զգալիորեն կհեշտացնի չհամաձայնեցված հարցերի լուծումը, կարծում է Փաշինյանը։
«Արդեն համաձայնեցված մասերը դրա համար գործիքներ են ստեղծում։ Դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվելիք դիվանագիտական հարաբերություններն են։ Երկրորդը` խաղաղության համաձայնագրի իրականացումը վերահսկող համատեղ հանձնաժողովը։ Այս ամենը կհանգեցնի մեր կառավարությունների և ժողովուրդների ընդհանուր մթնոլորտի և ընկալման փոփոխության, որը կնպաստի մնացած խնդիրների լուծմանը»,-հայտարարեց վարչապետը։
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանը հունիսին խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների 10-րդ փաթեթը ստացել է Ադրբեջանից, իսկ Երևանը պատրաստել է խաղաղության պայմանագրի առաջարկների պատասխան փաթեթ։ Միաժամանակ, Երևանը հաստատել է նաև ադրբեջանական կողմի հայտարարությունը, որ փոխադարձ համաձայնությամբ խաղաղ պայմանագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցությունների մասին կետը։
Լրահոս
0