00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգիս Գալստյանը ցուցմունքը տվել է ճնշումների ներքո, նա հրաժարվել է դրանից. փաստաբան

© Photo : ScreenshotՍարգիս Գալստյանը կնոջ հետ
Սարգիս Գալստյանը կնոջ հետ - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2024
Բաժանորդագրվել
Սարգիս Գալստյանի փաստաբանը նշել է, որ ԵԴ չափանիշներով` ՀՀ դատարանները չեն կարող քննել այս գործը։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության բռնազավթումից հետո շուրջ 7 ամիս Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը խոստովանական ցուցմունքը տվել է ԱԱԾ և ՔԿ աշխատակիցների հարկադրանքների ներքո։ Այս մասին «Փաստինֆոյին» հայտնել է Գալստյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նշենք, որ Սարգիս Գալստյանը կնոջ հետ էր մնացել Ստեփանակերտում` որպես պարետ, չնայած այդ ժամանակ արդեն մի քանի տասնյակ հայ էր մնացել Արցախում։ Գալստյանների ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 2024 թվականի մարտի 29-ին` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։ ՀՀ սահմանը հատելուց հետո նրանց ձերբակալել էին, բայց Գալստյանի կնոջն ավելի ուշ ազատ էին արձակել, իսկ անձամբ իրեն մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում լրտեսության համար մեղադրանք էր առաջադրվել և խափանման միջոց էր ընտրվել կալանքը։
«Քրեական վարույթի նախաձեռնման միակ առիթը Սարգիս Գալստյանի հաղորդումն էր և խոստովանական ցուցմունքը, ինչից նա հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ ՔԿ և ԱԱԾ աշխատողները նրան հարկադրել են տալ այդ հաղորդումը և այդ բովանդակությամբ ցուցմունքները։ Առաջարկ է եղել՝ կա՛մ կնոջ հետ միասին կալանավորվել, կա՛մ նման ցուցմունք տալ, և կինը չի կալանավորվի։ Սարգիս Գալստյանն էլ, ինչպես ադեկվատ տղամարդ, համաձայնել է»,– ասել է փաստաբանը։
Կոչուբաևը նշել է, որ գործի ընդդատությունն է սխալ, բայց դա դատարանի սխալը չէ։ Նրա խոսքով` ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության տարածքում, ուղղված է եղել այդ երկրի ինքնիշխանության, տնտեսական և ազգային անվտանգության դեմ, սակայն ենթադրյալ հանցանքների կատարման պահին ՀՀ ԶՈւ-ն վերահսկողություն չի ունեցել Արցախի տարածքի նկատմամբ, իսկ չճանաչված պետությունների վերաբերյալ ԵԴ չափանիշը հստակ է` եթե չճանաչված պետության տարածքում հանցանք է լինում, ապա տարածվում է այն պետության իրավազորությունը, որն ունի արդյունավետ վերահսկողություն, այսինքն՝ քաղաքական, զինվորական և տնտեսական հսկողություն՝ չճանաչված պետության նկատմամբ։ Պաշտպանի պնդմամբ` ելնելով վերոգրյալից, ՀՀ դատարանները չեն կարող քննել այս գործը։
Սամվել Շահրամանյանն ու լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը առերեսվել են. ԶԼՄ
«Ըստ մեղադրանքի՝ Սարգիս Գալստյանը կապ է հաստատել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Թուրան Գանջարիի ու նրա օգնական Սամիրի հետ, ինչը չի բավարարում հատուկ ծառայության աշխատակցի չափանիշներին։ Որևէ ապացույց չկա նաև, թե ինչ տվյալ է ենթադրաբար փոխանցել Սարգիս Գալստյանը Ադրբեջանին, առհասարակ որևէ փաստաթուղթ (առավել ևս՝ պետական գաղտնիք պարունակողՃ որևէ տվյալ չի փոխանցվել»,– նշել է փաստաբանը։
Նա հիշեցրել է, որ քննիչը Հանրային ՀԸ եթերում հայտնել էր, թե Սարգիս Գալստյանը լրտեսություն կամ պետական դավաճանություն է կատարել, սակայն փաստանաբանի պնդմամբ` դա նույնն է, թե ասվի, որ անձը սպանություն կամ կողոպուտ է կատարել։ Վստահեցրել է` լրտեսություն կարող է կատարել օտարերկրյա քաղաքացին կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձը, իսկ պետական դավաճանություն՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը։ Գալստյանն ունի ՀՀ քաղաքացու անձնագիր, հետևաբար չէր կարող լրտեսությամբ զբաղվել։
Մեղադրող կողմը նաև նշում է, որ Սարգիս Գալստյանի խուզարկությամբ հայ–թուրքական բառարան է հայտնաբերվել, մինչդեռ Գալստյանը մասնագիտությամբ թուրքագետ է։ Ինչ վերաբերում է մուտքային և ելքային հեռախոսազանգերին` ադրբեջանական համարներին, ապա փաստաբանը նշել է, որ Գալստյանն ԱԱԾ հակահետախուզության սպա է եղել և ուսումնասիրություններից հետո պարզվել է` Գալստյանի հեռախոսահամարից ելքային զանգեր չեն եղել։
Բաքուն Այդին Զաքիևին դատապարտել է 17,5 տարվա ազատազրկման «ՀՀ-ի օգտին լրտեսության» համար
Կոչուբաևը հայտնել է, որ մուտքային զանգերը եղել են 3-7 վայրկյան և հնարավոր չէ այդ ընթացքում պետական գաղտնիք փոխանցել։ Փաստաբանը հիշեցրել է` այդ օրերին ադրբեջանցիները հայերին զանգում էին, ահաբեկում։ Այս հանգամանքը հարցաքննությամբ հաստատել է նաև Շուշիի ԱԱԾ պետը, որը նշել է նաև, որ զանգերի մասին Գալստյանն իրենց տեղյակ է պահել։
Կոչուբաևի պնդմամբ` այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով պետք է հաստատվի, որ Սարգիս Գալստյանն անմեղ է։
Լրահոս
0