00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Շահրամանյանն ու լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը առերեսվել են. ԶԼՄ

© Sputnik / Aram NersesyanՍամվել Շահրամանյան
Սամվել Շահրամանյան - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2024
Բաժանորդագրվել
Արցախի նախագահի պաշտոնում եղած ժամանակ Շահրամանյանը Գալստյանին նշանակել էր իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետության բռնազավթումից հետո շուրջ 7 ամիս Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանի գործով օրերս առերեսում է տեղի ունեցել նրա և Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի միջև։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նշենք, որ Գալստյանը մեղադրվում է Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու մեջ, իսկ Շահրամանյանը վկայի կարգավիճակ ունի։
«Մեր տեղեկություններով` Շահրամանյանի ցուցմունքներով չի հաստատվում մեղադրանքը»,– գրում է պարբերականը։
Նշվում է, որ Սարգիս Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, սակայն նա չի ընդունում մեղադրանքը:
«Թեպետ նախապես ինքնախոստովանական ցուցմունք է տվել Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու մասին, սակայն որոշ ժամանակ անց հետ է վերցրել ցուցմունքը՝ ասելով, թե ճնշման տակ է նման բան ասել։ Արդեն երկու ամիս է՝ հարազատներին թույլատրում են տեսակցել կալանքի տակ գտնվող Գալստյանին»,– հայտնում է թերթը։
ՊԲ–ն մինչև վերջին օրը ենթարկվել է ՀՀ ՊՆ–ին․ Արցախի նախագահը պատասխանել է Փաշինյանին
Արցախի նախագահի պաշտոնում եղած ժամանակ Շահրամանյանը Գալստյանին նշանակել էր իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Նախորդ տարի սեպտեմբերին ողջ արցախահայությունը Հայաստան տեղափոխվեց, մնացին հատուկենտ հայեր, այդ թվում՝ Սարգիս Գալստյանը և նրա կինը:
© Photo : ScreenshotՍարգիս Գալստյանը կնոջ հետ
Саркис Галстян с супругой в Степанакерте - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2024
Սարգիս Գալստյանը կնոջ հետ
Արցախի հայաթափումից հետո, երբ Գալստյանը դեռ Արցախում էր, լուրեր էին շրջանառվում, որ նա նշանակվել է Արցախի պարետ և ադրբեջանցիների հետ է համագործակցում։
2024 թվականի մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ամուսինները տեղափոխվեցին Հայաստան, որտեղ հասնելուն պես իրավապահները ձերբակալեցին նրանց, բայց կնոջն ազատ արձակեցին, իսկ ամուսնուն մեղադրանք առաջադրեցին Ադրբեջանի օգտին լրտեսության համար։
Լրահոս
0