00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
50 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռազմական և երկակի նշանակություն ունեցող ապրանքների ցանկը հաստատվեց. որոշում

© Sputnik«Ագարակ» անցակետը
«Ագարակ» անցակետը - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2024
Բաժանորդագրվել
Նախատեսված է, որ օրենսդրական այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հուլիսի 1–ին։ Նախագծերը ներկայացվեցին ԱԺ քննարկմանը։
նԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատեց ռազմական և երկակի նշանակություն ունեցող ապրանքների ցանկը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրեց «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության, ինչպես նաև մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը։
Աշխատանքային պայմանագրերը կթվայնացվեն, էլեկտրոնային ստորագրությունը պարտադիր կդառնա
Նա նշեց, որ պարզելու համար` իրենց ապրանքները պատկանո՞ւմ են արդյոք ռազմական կամ երկակի նշանակության խմբին, տնտեսվարողները պատվիրում են փորձաքննություն հավատարմագրված կազմակերպություններում։
Հայրապետյանի խոսքով` փորձաքննությունների արդյունքում պարզվում է, որ այդ ապրանքների մեծ մասը երկակի նշանակության կամ ռազմավարական չեն, սակայն ստիպված իրականացվում է մաքսային հայտարարագրում, որն էլ իր հերթին ենթադրում է ֆինանսական ու վարչարարական ծախսեր։
«Մասնավորապես, եթե ընկերությունները ցանկանում են մեկ օրվա ընթացքում փորձաքննություն իրականացնել, վճարումները կարող են հասնել ընդհուպ մինչև 60 հազար դրամի։ ՊԵԿ–ը պարբերաբար հրապարակում է համապատասխան ցանկ, թե որոնք են այդ ապրանքները։ Այժմ ցանկանում ենք օրենսդրորեն սահմանել այդ ցանկը»,– ընդգծեց նախարարը։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ավելացրեց, որ 2024 թ. ապրիլից մինչև սեպտեմբեր իրենք ստացել են 5 449 հայտ 30 786 ապրանքների մասով։ Դրանցից ռազմականի դեպքում` 14 տոկոս, երկակիի դեպքում` 30 տոկոսն է ՊԵԿ–ն ուղարկել հավելյալ փորձաքննության։
«Մնացած դեպքերում մենք բիզնեսին ազատել ենք այդ երկու–երեք աշխատանքային օրից և 12 կամ 60 հազար դրամ գանձվող գումարը վճարելուց։ Արդյունքում ապրիլից մինչև սեպտեմբեր տնտեսվարող սուբյեկտներն ընդհանուր առմամբ խնայել են 82 մլն դրամ լրացուցիչ ծախս»,– նշեց նա։
Տնտեսությունն ու երկիրը մրցում են, թե որն ավելի արագ կփլուզվի. ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ
Բադասյանն ասաց, որ հրապարակել են 57 319 ռազմական, 12 882 երկակի նշանակություն չհանդիսացող ապրանքների ցանկ, որտեղ տեղ գտած ապրանքացանկի մասով լրացուցիչ ժամանակ և ֆինանսական ռեսուրս ծախսելու կարքի այլևս չի լինի, և տնտեսվարողները կկարողանան անցնել մաքսազերծման հաջորդ փուլերին։
Նախատեսված է, որ օրենսդրական այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հուլիսի 1–ին։ Նախագծերը ներկայացվեցին ԱԺ քննարկմանը։
Լրահոս
0