00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամենամեծ խնդիրն այն է, որ մեր երեխաներին մտցնում են քառակուսիների մեջ. ԿԳՄՍ նախարար

© Sputnik / Asatur YesayantsԺաննա Անդրեասյան
Ժաննա Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2024
Բաժանորդագրվել
Ժաննա Անդրեասյանի խոսքով` ցանկացած ժամանակաշրջանի ցանկացած դասագրքի տեքստի հետ հնարավոր է չհամաձայնել։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ երեխաներին մտցնում են քառակուսիների մեջ, մինչդեռ այսօրվա խնդիրները պահանջում են ոչ ստանդարտ մոտեցումներ, ստեղծագործական ուծումներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով դասագրքերի բովանդակությանը։
«Բռնակցվել» տերմինը կփոխվի. ԿԳՄՍՆ–ն` Հայոց պատմության դասագրքի սկանդալի մասին
Լրագրողներից մեկը մեջբերեց դասագրքերից մի հատված և հետաքրքրվեց` արդյոք ՀՀ իշխանությունն այսպե՞ս է բարձրացնում երկրում կրթության որակը.
«Շունը վազեց, ելավ ծառը, ծառը զարմացավ,
Շունը բույն հյուսեց ծառին, ծառը զարմացավ,
Շունը ձվեր ածեց ու թուխս նստեց, ձագերը հանեց,
Ձագերը թռան գնացին, ծառն ու շունը մնացին»։
Ի պատասխան նախարարն արձագանքեց` նշելով` որպեսզի որևէ առաջադրանքի հիմնավորվածությունն ու իմաստը հասկանալի լինի, պետք է հասկանալ, թե որ թեմայի մեջ է այն ներկայացված, դրանից հետո ի՞նչ առաջադրանքներ է այն պարունակում, ի՞նչ վերջնարդյունքներ ունի։
«Ես կուզենայի, որ մենք օրվա լայքերի հետևից չգնանք։ Եթե դուք պատրաստվում եք դասագրքի նյութը կարդալ` որպես պարզ ընթերցանություն, ապա դա ձեզ որևէ կերպ չի օգնելու, որպեսզի գնահատեք այս կամ այն նյութի մանկավարժական արժեքը։ Հիմա պետք է հասկանալ, թե տվյալ նյութը որտեղ է օգտագործված, ինչ նպատակով և կրթական կոնկրետ չափորոշչի որ հմտությունների, կարողությունների, գիտելիքների հետ է կապված»,– ընդգծեց Անդրեասյանը։
Ըստ նրա` ցանկացած ժամանակաշրջանի ցանկացած դասագրքի տեքստի հետ հնարավոր է չհամաձայնել։
«Եթե խոսք է գնում երեխայի երևակայության մասին, թե նա կարող է այլ բաներ երևակայել, ապա այդ դեպքում նա չպետք է կարդա բազմաթիվ գրքեր, չդիտի Սահակյանցի մուլտերը։ Եթե ձեր կարծիքով մարդու երևակայությունը պետք է լինի որոշակի քառակուսու մեջ և որոշակի կանոններով, ու բոլորը պետք է անեն այն գործողությունները, որոնք ինքնակնհայտ են, դուք այդ երեխայի մեջ ո՛չ ստեղծագործականություն կզարգացնեք, ո՛չ երևակայություն կզարգացնենք, ո՛չ էլ մտածելու կարողություն»,– հայտարարեց նախարարը։
Հակամարտությունը նախորդում է «հիշողության պատերազմը». «Հայոց պատմության» դասագրքի մասին
Նրա խոսքով` դասագրքերի տեքստերը մանկավարժները պետք է գնահատեն, իսկ նրանք գնահատել են, ու եթե տվյալ տեքստը հնարավորություն է տալիս, որ երեխան այդ շրջանակից դուրս մտածի, ուրեմն առաջադրված խնդիրը լուծված է։
Լրահոս
0