00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բռնակցվել» տերմինը կփոխվի. ԿԳՄՍՆ–ն` Հայոց պատմության դասագրքի սկանդալի մասին

© Photo : Unsplash / Kimberly FarmerԴասագիրք
Դասագիրք - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2024
Դասագիրք
Բաժանորդագրվել
Դասագիրքն ուղարկվել է կրկնակի փորձաքննության, քանի որ չի համապատասխանել հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված գնահատման սանդղակին։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածն առաջիկայում կփոփոխվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԴՇՀ պետական հարթակում տեղադրված դասագրքի 6.1 գլուխը վերնագրված է «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»: Sputnik Արմենիան այս թեմայով դիմել էր ԿԳՄՍ նախարարություն։ Գերատեսչությունից սկզբում պարզաբանումներ չէին տվել, խնդրել էին գրավոր հարցում ուղարկել` նշելով, որ եթե դասագիրքն արդեն ԴՇՀ հարթակում է, ուրեմն ստացել է մասնագիտական դրական եզրակացություն։ Սա նշանակում էր, որ սեպտեմբերից դպրոցական սեղաններին կլիներ դասագիրք, որում Թուրքմենչայի պայմանագիրը (ստորագրվել է 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո) ներկայացված էր լինելու որպես Ռուսական կայսրության կողմից օկուպացիա։
«Դասագրքի նշված վերնագրի ձևակերպման վերաբերյալ հեղինակների կողմից ներկայացվել է խմբագրման առաջարկ, և ըստ այդմ՝ առաջիկայում կիրականացվի փոփոխություն»,–հայտնում են նախարարությունից։
ԿԳՄՍՆ–ից նաև նշել են, որ «Հայոց պատմություն 8» դասագիրքը ԿԳՄՍ նախարարի` 2022 թ. հունիսի 9-ի հրամանով ուղարկվել է կրկնակի փորձաքննության, քանի որ չի համապատասխանել հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված գնահատման սանդղակին։
«Կրկնակի փորձաքննության արդյունքների հիման վրա դասագիրքը համապատասխանել էր չափորոշչի պահանջներին, սակայն գիտականության վերաբերյալ ներկայացվել էին դիտարկումներ, որոնք լրամշակելու նպատակով ներկայացվել էր հեղինակին: Այնուհետ լրամշակված դասագիրքը կրկին ներկայացվել էր փորձաքննության, որի արդյունքում այն հաղթահարել է գնահատման համար սահմանված անցողիկ շեմը»,– ասված է գերատեսչության պատասխանում։
ԿԳՄՍՆ–ից նշել են, որ դասագրքերի ստեղծման մրցույթի ընթացքում ներկայացված ուսումնական նյութերի փորձաքննության փուլերը հաղթահարած ուսումնական նյութերը հրապարակվում են ԴՇՀ պետական հարթակում՝ հնարավորություն տալով տվյալ առարկայի ուսուցիչներին հրապարակման օրվանից հաշված 14 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնական նյութի վերաբերյալ կարծիք ներկայացնելու: Վերոնշյալ ժամկետի ավարտից հետո հավաքագրված կարծիքների հիման վրա հնարավորություն կտրվի հեղինակին իրականացնել շտկումներ` ըստ անհրաժեշտության:
ՀԻշեցնենք` երեկ` օգոստոսի 15-ին, դասագրքի տվյալ գլխի վերաբերյալ հայտարարություն էր տարածել ՌԴ արտգործնախարարությունը` ընդգծելով, որ գրքում խեղաթյուրվում են 18–րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի իրադարձությունները:
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հայտարարեց, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունն առայժմ հայաստանյան պատասխանատու գերատեսչությունների հետ չի քննարկել 8-րդ դասարանի պատմության դասագրքի հարցը։
Լրահոս
0