00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակամարտությունը նախորդում է «հիշողության պատերազմը». «Հայոց պատմության» դասագրքի մասին

© SputnikИсторик Ваге Аветисян во время круглого стола "Ошаканская битва: Итоги" (27 августа 2024). Еревaн
Историк Ваге Аветисян во время круглого стола Ошаканская битва: Итоги (27 августа 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2024
Բաժանորդագրվել
Արևելագիտության ինստիտուտի դասախոսը կարծում է, որ ըստ պատմության դասագրքերի կարելի է կանխատեսել միջնաժամկետ հեռանկարում սպասվող քաղաքական հակամարտությունները:
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Ամբողջ աշխարհում պատմության դասագրքերն ավելի ու ավելի հաճախ են մտավոր, տեղեկատվական պատերազմների գործիք դառնում։ Այս մասին «Օշականի ճակատամարտը. արդյունքներ» կլոր սեղանի ժամանակ հայտարարեց ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Վահե Ավետիսյանը՝ մեկնաբանելով հայոց պատմության նոր դասագրքի շուրջ ծագած սկանդալը, որում նշված է եղել, թե Ռուսաստանը «բռնակցել» է Արևելյան Հայաստանը:
«Դեռևս 1866 թվականին Լայպցիգից աշխարհագրության պրոֆեսոր Օսկար Պեշելը մի արտահայտություն է արել, որին վիճակված էր թևավոր դառնալ։ Ավստրո-Պրուսական պատերազմի ամենամեծ ճակատամարտի` Քյոնինգգրեթցի մասին էր․ «Սա պրուսացի դպրոցական ուսուցչի հաղթանակն էր ավստրիացի դպրոցական ուսուցչի նկատմամբ»: Հետագայում արտահայտությունը սխալմամբ վերագրվել է Բիսմարկին, բայց այն հենց Պեշելն է ձևակերպել։ Այսօր պատմության դասագրքերի գործոնն առանցքային է դարձել պետական գաղափարախոսության ձևավորման հարցում»,-ընդգծեց պատմաբանը։
Նրա խոսքով՝ պատմության դասագրքերով կարելի է նույնիսկ կանխատեսել միջնաժամկետ հեռանկարում սպասվող քաղաքական հակամարտությունները: Սկզբում խաղարկվում են այսպես կոչված «հիշողության պատերազմները», որին հաջորդում են քաղաքական պատերազմները։
Որպես օրինակ նա նշում է պատմության դասագրքերը Ուկրաինայում 1990-2000-ականներին, որոնցից մի քանիսը ուղղակիորեն ստեղծվել էին Արևմուտքում։ Ավետիսյանի խոսքով՝ հենց պատմության դասագրքերից սկսվեց Ուկրաինայի ազգայնականացումը։
Նա հավելեց, որ ԽՍՀՄ փլուզումը սկսվեց անցյալի «սպիտակ բծերի» վերացման արշավից, և շատ շուտով այդ «բծերը» դարձան «սև»: Նրա կարծիքով՝ նման գործընթացի օրինակներ կարելի է տեսնել նաև հայոց պատմության դասագրքի պարագայում։
«Տիրակալներից մեկն ասում էր՝ յուրաքանչյուր սխալ անուն և ազգանուն ունի։ 2024 թվականի դասագրքում՝ Սմբատ Հովհաննիսյանի, Ալլա Խառատյանի և Զարուհի Հակոբյանի խմբագրությամբ, Օշականի 1827 թվականի ճակատամարտի մասին որևէ հիշատակում չկա: Ավելին, «Հայոց պատմության» դասագրքում առաջին անգամ 19-րդ դարասկզբի ճակատագրական իրադարձությունները վերնագրված են «Արևելյան Հայաստանի բռնակցում»։ Իհարկե, ՌԴ ԱԳՆ դիմումից հետո պաշտոնապես հայտարարվեց, որ դա արդեն փոխել են և վերնագրել «Ռուս-պարսկական պատերազմներն ու Արևելյան Հայաստանը»։ Բայց ես երեկ ստուգեցի, կայքում դեռ հին տարբերակն է դրված»,-նկատեց Արևելագիտության ինստիտուտի դասախոսը։
Ի դեպ, այսօրվանից Ավետիսյանը գլխավորում է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությանը կից նոր Պատմության ակումբը:
Ակումբի հիմնական խնդիրն է Ռուսաստանի պատմության և մշակույթի ուսումնասիրությունը, համաշխարհային մշակույթի և գիտության մեջ նրա ներդրման մասսայականացումը, ռուսական արտերկրի պատմական ժառանգության պահպանումը:
Ընդհանուր պատմությունը վերաշարադրելու փորձ է. ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է հայկական դասագիրքը
Լրահոս
0