00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվան չի հրաժարվել Երևանի և Բաքվի բանակցություններում արդար միջնորդի դերից. դեսպան

© Sputnik / StringerՍերգեյ Կոպիրկին
Սերգեյ Կոպիրկին - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2024
Սերգեյ Կոպիրկին
Բաժանորդագրվել
Կոպիրկինը հայտարարել է, որ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում վերսկսել ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի լիարժեք աշխատանքը։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվան երբեք չի հրաժարվել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացում արդար միջնորդի իր դերից։ Այս հայտարարությունն արել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա նշել է` հայ և ադրբեջանցի գործընկերների հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին շփումները, որոնց ընթացքում շեշտադրված քննարկվել են հայ–ադրբեջանական կարգավորմանն առնչվող հարցեր, դրա վառ ապացույցն են։
«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք, որ բանակցությունները հաջողության հասնեն, մեր մերձավոր հարևանների, գործընկերների և դաշնակիցների տարածքում բարեկեցություն և խաղաղություն հաստատվի։ Մենք մեր երկու դաշնակիցների միջև հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը դիտարկում ենք որպես անբաժանելի անվտանգության ճարտարապետության կառուցման անփոխարինելի նախապայման», – «Դաշնակիցներ։ ՀԱՊԿ» պարբերականին տված հարցազրույցում ասել է դիվանագետը։
Կոպիրկինը հայտարարել է նաև, որ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում վերսկսել ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի լիարժեք աշխատանքը ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային և հաղորդակցության համակարգերի ապաշրջափակման, այլև ամբողջ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։ Ընդ որում` Մոսկվան հանդես է գալիս ոչ թե կոնկրետ մեկ երթուղու ստեղծման, այլ տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների լիարժեք ապաշրջափակման օգտին։
Անդրադառնալով անվտանգության հետ կապված իրավիճակին` դիվանագետը նշել է, որ ՀԱՊԿ–ին Հայաստանի լիարժեք մասնակցությունը բուն երկրի շահերից է բխում։ Ավելին` մի շարք ռիսկեր հնարավոր էր նվազեցնել, եթե 2022 թվականի սեպտեմբերին Երևանը համաձայներ ՀԱՊԿ գծով իրականացնել Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված համալիր միջոցառումները։ Իսկ սահմանին տեղակայված ԵՄ առաքելությունը ոչ թե պաշտպանում է երկիրը, այլ զբաղվում է հետախուզական տվյալների հավաքմամբ։ Դեսպանը համոզված է, որ Հարավային Կովկասի ճակատագիրը պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրներն ու հարևան գործընկեր պետությունները։
Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ալիևի հետ թեկուզ սահմանին, բայց չի բացառում այլ ձևաչափերը
Լրահոս
0