00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ալիևի հետ թեկուզ սահմանին, բայց չի բացառում այլ ձևաչափերը

Բաժանորդագրվել
Նա հայտարարել է՝ եթե խոսում եմ երկկողմ ձևաչափի մասին, դա դեռ չի նշանակում, որ ես բացառում եմ այլ ձևաչափով աշխատանք։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Միջազգային գործընկերների ջանքերը հայ–ադբեջանական խաղաղության գործընթացի համար հայկական կողմը արդյունավետ է գնահատում։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը ասել էր, որ ուրախ կլինի, եթե ինչ–որ բան կարողանա անել հայ–ադրբեջանական գործընթացի համար, Փաշինյանն ասաց, որ այս պահին Ադրբեջանի հետ շփումներն ընթանում են երկկողմ ձևաչափով, ու այն որոշակի արդյունավետություն է արձանագրել։
«Ընդհանուր ըմբռնումը եղել է այն, որ այս փուլում երկկողմ ձևաչափով ենք աշխատում։ Եթե դեռ այսպես կարողանում ենք առաջ գնալ, ապա այն ճիշտ ձևաչափ է, ես այդ մասին ասել եմ ՌԴ նախագահին մեր վերջին հեռախոսազրույցի ժամանակ։ Եթե խոսում եմ երկկողմ ձևաչափի մասին, դա դեռ չի նշանակում, որ ես բացառում եմ այլ ձևաչափով աշխատանք. առանձին դեպքում առանձին հարցի համատեքստում առանձին ժամանակաշրջանում պետք է դիտարկել նաև այլ ձևաչափեր` արդյունքին միտված տրամաբանությամբ»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ Լոնդոնում փորձ արվեց ներկայացնել, թե հայկական կողմը հրաժարավել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից։
«Ես ինքս Ադրբեջանի նախագահին դիվանագիտական խողովակներով առաջարկել եմ երկկողմ ձևաչափով հանդիպել։ Ես կարծում էի, որ այդ տրամաբանությունը կարող ենք շարունակել, քանի որ այն արդյունավետ է ու երբ հասունանա պահը բարձրագույն ձևաչափով հանդիպում անցկացնել, ապա չեմ բացառում, որ ՀՀ–Ադրբեջանի սահմանին կարող ենք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում ունենալ, այսինքն` այնտեղ, որտեղ սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպում»,– հայտարարեց Փաշինյանը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել էր Մեծ Բրիտանիայում Նիկոլ Փաշինյանի հետ չկայացած հանդիպմանը:
Ելույթ ունենալով Շուշիում կայացած գլոբալ մեդիաֆորումում՝ նա ասել էր, որ այդ հանդիպումը բրիտանական կառավարության նախաձեռնությունն ու առաջարկն էր՝ նման այն հանդիպմանը, որ կազմակերպել էր Գերմանիայի կանցլեր Շոլցը այս տարվա փետրվարի 17–ին Մյունխենում։
«Նախատեսվում էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը կմասնակցի դրան, իսկ հետո կհեռանա այնտեղից` թողնելով մեզ երկուսով։ Սակայն վարչապետ Փաշինյանը հրաժարվեց։ Հարց․ եթե նա չէր ուզում ինձ հետ խոսել, ապա ի՞նչ խաղաղությանպայմանագրի մասին կարող է խոսք լինել։ Եթե նա չէր ցանկանում խոսել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, ապա ինչո՞ւ եկավ Լոնդոն»,- ասել է Ալիևը։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հունիսի 19-ին մեկնել են Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին: Նրանց մեկնելուց առաջ Լոնդոնում հանդիպման հնարավորության մասին տեղեկատվությունը չի հաստատվել և նույնիսկ չի հայտնվել ոչ պաշտոնական ամփոփագրերում:
Նշենք, որ հուլիսի 20-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայկական կողմն առաջարկել է առաջնորդների հանդիպում անցկացնել Օքսֆորդում, սակայն Բաքուն մերժել է առաջարկը: Նախքան այդ Ադրբեջանն էր հայկական կողմին մեղադրել հանդիպումից հրաժարվելու մեջ։
Լրահոս
0