https://arm.sputniknews.ru/20240905/kamaz-y-vraerti-e-entarkel-34-amja-hetivotnin-verjiny-teghum-mahacel-e-80271300.html
«ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել 34-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
«ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել 34-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
Sputnik Արմենիա
Վրաերթի ենթարկված կնոջ ամուսինը զոհվել էր, խնամքին էլ 2 անչափահաս երեխա ուներ։ 05.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-05T15:00+0400
2024-09-05T15:00+0400
2024-09-05T15:48+0400
արարատի մարզ
վրաերթ
մահ
կին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/02/60553517_0:129:1601:1029_1920x0_80_0_0_53d91dd4348f5822da36455422e775d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. «ԿամԱԶ»-ը Արարատի մարզի Սիս գյուղում վրաերթի է ենթարկել 34-ամյա հետիոտնին, որը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Միջադեպի մասին ահազանգը ստացվել է սեպտեմբերի 5-ին, ժամը 11:35-ի սահմաններում։Վրաերթի ենթարկվածը 2023 թվականին Արցախից էր տեղահանվել, ամուսինը զոհված էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա։Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/02/60553517_7:0:1431:1068_1920x0_80_0_0_94b8f8cd7219dbccdb770f7124b579ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատի մարզ, վրաերթ, մահ, կին
արարատի մարզ, վրաերթ, մահ, կին
«ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել 34-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
15:00 05.09.2024 (Թարմացված է: 15:48 05.09.2024) Վրաերթի ենթարկված կնոջ ամուսինը զոհվել էր, խնամքին էլ 2 անչափահաս երեխա ուներ։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. «ԿամԱԶ»-ը Արարատի մարզի Սիս գյուղում վրաերթի է ենթարկել 34-ամյա հետիոտնին, որը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։ Միջադեպի մասին ահազանգը ստացվել է սեպտեմբերի 5-ին, ժամը 11:35-ի սահմաններում։
«Երևանի բնակիչ 51-ամյա Ռուդիկ Խ.-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով Սիս գյուղի Սայաթ-Նովա փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Լյուդմիլա Բ.-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, սակայն դեպքի վայր ժամանած «Մասիս» ԲԿ–ի շտապօգնության բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը»,– գրում է կայքը։
Վրաերթի ենթարկվածը 2023 թվականին Արցախից էր տեղահանվել, ամուսինը զոհված էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։