00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նուբարաշեն» ՔԿՀ–ում դատապարտյալ է մահացել. նա հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալներից էր

© Photo : Criminal Executive Service«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2024
Բաժանորդագրվել
Աշոտ Կնյազյանի ինքնազգացողությունը վատացել է, սակայն շտապօգնությունն արձանագրել է նրա կենսաբանական մահը։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված, 1959 թվականին ծնված Ա․Կ․-ն մահացել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
«Ինքնազգացողությունը վատացել է, օգոստոսի 26-ին` ժամը 19։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։ Ժամը 19։35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է Ա․Կ․-ի կենսաբանական մահը»,– հայտնեցին քրեակատարողական ծառայությունից։
Հայկական լրատվամիջոցներы գրում են, որ մահացածը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ազգային ժողովում իրականացված ահաբեկչության գործով մեղադրյալներից մեկն է` Աշոտ Կնյազյանը։
Հիշեցնենք` 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
Ի՞նչ էր կատարվում 99–ի հոկտեմբերի 27-ին և դրանից հետո. 20–ամյա ողբերգության տեսախրոնիկա
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը (այդ թվում Համլետ Ստեփանյանը) մահացան տարբեր հանգամանքներում. Նորայր Եղիազարյանը մինչև դատավճռի հրապարակումը հոսանքահարվեց ՔԿՀ-ում: Վռամ Գալստյանը կախվեց մենախցում, Էդիկ Գրիգորյանը մահացավ, 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը վճռից 7 տարի անց մահացավ սրտի կաթվածից: Աշոտ Կնյազյանը 5–րդն է։
Հավելենք, որ այս գործո ազատազրկման դատապարտվածներից ներկայում ՔԿՀ–ում իրենց պատիժն են կրում միայն Նաիրի Հունանյանն ու Դերենիկ Բեջանյանը։ Հունանյանի եղբայրը` Կարեն Հունանյանը, հոգեբուժարանում է։
Լրահոս
0