https://arm.sputniknews.ru/20240828/degheri-ev-chgrancvats-ashkhatvoghneri-stugumneric-araj-nakhapes-chen-zgushacnum-aatm-ghekaar-79905420.html
Դեղերի և չգրանցված աշխատողների ստուգումներից առաջ նախապես չեն զգուշացվում. ԱԱՏՄ ղեկավար
Դեղերի և չգրանցված աշխատողների ստուգումներից առաջ նախապես չեն զգուշացվում. ԱԱՏՄ ղեկավար
Sputnik Արմենիա
ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանն ասում է, որ այն, թե տնտեսվարողները նախապես իմանում են ստուգումների մասին, այս դեպքերին չի վերաբերում։ 28.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-28T12:13+0400
2024-08-28T12:13+0400
2024-08-28T12:34+0400
հհ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (աատմ)
ստուգումներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1c/79903900_30:233:1480:1049_1920x0_80_0_0_f99992e8a2a0cfe743bacf79959f8dda.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Դեղերի և չգրանցված աշխատողների մասով ստուգումները Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) կատարում է առանց տնտեսվարողին նախապես ծանուցելու։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանը։Այն, որ տնտեսվարողները նախապես իմանում են ստուգման մասին, այս դեպքերին չի վերաբերում։Նշենք, որ, օրինակ, շինհրապարակներում պլանային ստուգումներն իրականացվում են ըստ տեսչական մարմնի տարեկան ծրագրի` տնտեսվարող սուբյեկտների ռիսկայնության աստիճանից ելնելով։ Յուրաքանչյուր տարի, մինչև դեկտեմբերի 1–ը սահմանվում և հրապարակվում է այն տնտեսվարող սուբյեկտների ցանկը, որոնցում հաջորդ տարի պետք է իրականացվեն պլանային ստուգումներ։Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ստուգման հարցի մեջ ներառված է չձևակերպված աշխատողների վերաբերյալ հարցերը։ Այդ դեպքում ստուգայցը կարող է կատարվել ծանուցումից անմիջապես հետո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1c/79903900_91:0:1490:1049_1920x0_80_0_0_4eb808f9608aee047856a734bb16fbcd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (աատմ), ստուգումներ
հհ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (աատմ), ստուգումներ
Դեղերի և չգրանցված աշխատողների ստուգումներից առաջ նախապես չեն զգուշացվում. ԱԱՏՄ ղեկավար
12:13 28.08.2024 (Թարմացված է: 12:34 28.08.2024) ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանն ասում է, որ այն, թե տնտեսվարողները նախապես իմանում են ստուգումների մասին, այս դեպքերին չի վերաբերում։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Դեղերի և չգրանցված աշխատողների մասով ստուգումները Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) կատարում է առանց տնտեսվարողին նախապես ծանուցելու։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանը։
Այն, որ տնտեսվարողները նախապես իմանում են ստուգման մասին, այս դեպքերին չի վերաբերում։
«Այո, ստուգումներից առաջ տնտեսվարող սուբյեկտը իմանում է, որ իր մոտ ստուգում է լինելու։ Դա առցանց երևում է, բայց մենք ոչ թե սպասում ենք իրենց համաձայնությանը, այլ մենք հանձնարարագիրը տալիս ենք տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին և միայն երեք օր հետո մենք կարող ենք մտնել ստուգման, ըստ օրենքի, բացառությամբ վերոհիշյալ դեպքերի»,– ասաց նա։
Նշենք, որ, օրինակ, շինհրապարակներում պլանային ստուգումներն իրականացվում են ըստ տեսչական մարմնի տարեկան ծրագրի` տնտեսվարող սուբյեկտների ռիսկայնության աստիճանից ելնելով։ Յուրաքանչյուր տարի, մինչև դեկտեմբերի 1–ը սահմանվում և հրապարակվում է այն տնտեսվարող սուբյեկտների ցանկը, որոնցում հաջորդ տարի պետք է իրականացվեն պլանային ստուգումներ։
Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ստուգման հարցի մեջ ներառված է չձևակերպված աշխատողների վերաբերյալ հարցերը։ Այդ դեպքում ստուգայցը կարող է կատարվել ծանուցումից անմիջապես հետո։