00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերահսկողության սահմանափակում և մահերի աճ. ե՞րբ կկարգավորվի շինարարական ոլորտը ՀՀ–ում

© Sputnik / Asatur YesayantsՇինհրապարակում
Շինհրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2024
Բաժանորդագրվել
ՀՀ շինհրապարակներում միայն 2023-ին 13 շինարար է մահացել։ Յուրաքանչյուր դեպքից հետո կողմերը սկսում են միմյանց մեղադրել, պետությունը` կառուցապատողին, կառուցապատողը` կապալառուին, մահացածի հարազատները` բոլորին։ Sputnik Արմենիան զրուցել է պատասխանատուների հետ։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Երևանում նորակառույց շենքերի աճին զուգահեռ ավելանում է նաև շինհրապարակներում անվտանգության կանոնների խախտման հետևանքով դժբախտ դեպքերի թիվը։ Շինհրապարակներում շինարարն անվտանգային նվազագույն կանոնները պահպանելու համար պետք է սաղավարտ դնի, ունենա ամրագոտի, հագնի համապատասխան համազգեստ, այդ թվում՝ կոշիկներ, մինչև ընկերությունում աշխատանքի անցնելն ունենա նախնական բուժզննման փաստաթուղթ։
Սակայն բազմաթիվ շինհրապարակներում այսպարտադիր կանոններն անտեսվում են` էլ ավելի ռիսկային դարձնելով շինարարի աշխատանքը։ Այն, որ ոլորտը կարգավորող օրենքներ են անհրաժեշտ, ակնհայտ է, քանի որ այն պարտականություններն ուվերահսկողական մեխանիզմները, որ դրված են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վրա, բավարար չեն։
Ինչպես տեղեկացնում ենՆԳՆ ոստիկանությունից, 2023 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 355–րդ հոդվածի (շինարարական, լեռնահանքային կամայլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները խախտելու հիմքով) հատկանիշներով 181 դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, որից 39–ի դեպքում արձանագրվել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։
Չնայած նրան, որ շինարարության ոլորտում պատահարների և մահերի մասին վիճակագրություն չի վարվում, որոշակի թվեր արձանագրում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Ըստայդմ` 2023 թվականին դժբախտ դեպքերի հետևանքով գրանցված մահերից 13–ը եղել է շինհրապարակներում։ Համեմատության համար նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 355–րդ հոդվածով 2019–ից 2022 թվականներին հարուցվել է 19 քրեական գործ։ 8 դեպքով գրանցվել է մահ կամ այլ ծանր հետևանք։
Այս և այլ խնդիրների վերհանման համարա Sputnik Արմենիան զրուցել է վերջին տարիներին շինհրապարակներում դժբախտ դեքերի հետ առնչություն ունեցող կառուցապատողների ու կապալառու ընկերությունների, տեսչական մարմնի աշխատակիցների հետ։
Հարկ է նշել, որ կառուցապատող ընկերությունների շինհրապարակներ այցելել ենք առանց զգուշացման։
Երևանում գործող «Սպիտակ տնակ» ՍՊԸ տնօրեն Տիգրան Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերհիշեց 2023 թվականի սեպտեմբերի 22-ին իրենց նորակառույց շենքի 16–րդ հարկից ընկած ու մահացած 30-ամյա Անդրանիկ Հարթենյանի պատմությունը։ Նշենք, որ դեպքով հարուցվել է քրեական գործ։
Դժբախտ դեպք երևանյան շինհրապարակներից մեկում. տղամարդու վրա «խառաչոյի» տախտակներ են ընկել
«Մեծ ցավով ենք հիշում, քանի որ երիտասարդ, նոր ընտանիք կազմած, փոքր երեխաներ ունեցող տղա էր։ Բայց անգամ նման դժբախտ դեպքերը առիթ չեն հանդիսանում մյուսներին` ավելի անվտանգ վարքագիծ դրսևորելու համար։ Մենք ազգովի օրենք հարգող մարդիկ չենք։ Շինարարները չեն գիտակցում վտանգի չափը, վստահ են, որ իրենց հետ ոչ մի բան չի պատահի։ Անվտանգության գոտիներ, սաղավարտներ չեն կրում, որը շատ դեպքերում կօգնի մարդուն ողջ մնալ կամ գոնե քիչ վնասվել»,–ասաց Սահակյանը։
Նրա խոսքով` այժմ իրենց գործիքակազմը ներառում է բացատրական աշխատանք, որը 90 % դեպքերում անօգուտ է, և աշխատանքից ազատում, բայց այդ պարագայում, շինարարարական ընկերությունը կարող է առհասարակ առանց աշխատողներ մնալ։ Իսկ շինարարը հեշտությամբ մեկ այլ տեղում գործ կգտնի, քանի որ մասնագետների խիստ պահանջարկ կա։
«Շինհրապարակներում մեկ–երկու վերահսկողը չի կարող բոլորին հետևել։ Այդ պահին շինարարն անվտանգության միջոցներ կկիրառի, վերահսկողը գնաց` կհանեն։ Եվ անգամ երբ մենք սաղավարտով մտնում ենք շինհրապարակ, դա օրինակ չի ծառայում։ Անվտանգության մասով գիտակցություն չկա», – ասաց նա։
Սահակյանը վստահ է, որ անհրաժեշտ են օրենսդրական պարտադիր, բայց խելամիտ փոփոխություններ, որոնցից մեկն էլ աշխատողների պարտադիր ապահովագրությունը պետք է լինի։
Նշենք, որ շինարարական ընկերությունն առաջիններից է, որ պարտադրում է իր աշխատակիցներին առողջապահության ապահովագրություն կատարել։

«Քանի որ հիմնական վտանգը երկաթբետոնյա կոնստրուկցիաների շինարարության ժամանակ է լինում, այդ աշխատակիցների մեծ մասին ապահովագրել ենք։ Մոտ 1-1.5 ամիս բացատրական աշխատանք ենք տարել շինարարների հետ, որ հասկանան՝ իրենց համար ենք դա անում, բայց էլի մարդիկ կան, որ կողմ չեն ապահովագրությանը»,–ասաց նա։

Սահակյանը վստահ է, որ ոլորտում էական բարելավում կլինի այն դեպքում, երբ շինարարական ընկերությունից բացի շինարարն էլ տուգանվի օրենքը խախտելու համար` աշխատավարձից որոշակի գումար պահելու միջոցով։
Մենք այցելեցինք նաև Երևանի Ադոնցի փողոցում գտնվող «Երազ» թաղամաս, որտեղ վերջին տարիներին մի քանի դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Չնայած նրան, որ շինհրապարակ մուտք գործել չստացվեց, պարզեցինք, որ դեպքերից մեկով պատասխանատու է «Էս Թի Սերվիս» շինարարական և արտադրական ընկերությունը։ Պատասխանատուները համաձայնեցին պատասխանել մեր գրավոր հարցերին։
«2022 թվականին 64–ամյա Հուսիկ Խաչատրյանը եղել է «Էս ԹԻ Սերվիս» ՍՊ ընկերության կապալառու կազմակերպության աշխատակից: Դեպքը տեղի ունենալուց անմիջապես հետո, մինչ շտապօգնության ժամանումը, նրան առաջին օգնություն ցուցաբերել է շինհրապարակում գտնվող բուժաշխատակիցը։ Այնուհետև ժամանել է շտապօգնության խումբը։ Դժբախտաբար, նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Այս պահին փորձաքննությունը դեռևս շարունակվում է», –նշել է «Էս Թի Սերվիսի» տնօրեն Ստեփան Խաչատուրյանը։
© Sputnik / Asatur YesayantsՇինհրապարակում
Стройплощадка - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2024
Շինհրապարակում
Ընկերությունից տեղեկացրին, որ առնվազն 3 ամիսը մեկ իրականացնում են հրահանգավորում, ինչից հետո աշխատակիցները ստորագրում են համապատասխան փաստաթուղթ։ Բացի այդ, յուրաքանչյուր աշխատանքային օրվա սկզբին աշխղեկները կամ պատասխանատուները բացատրական աշխատանքներ են իրականացնում շինհրապարակում գտնվող աշխատակիցների հետ, ստուգում անվտանգային միջոցների առկայությունը։
Խաչատուրյանի խոսքով` ոլորտում համակարգային է կադրային խնդիրը։
«Քիչ են մասնագիտական գիտելիքներ ունեցող աշխատակիցները, որոնք ճշգրիտ և բարեխիղճ կերպով կկատարեն իրենց վստահված գործը: Ուսումնական հաստատություններն իրենց հերթին պետք է խրախուսեն շինարարության բնագավառում նեղ մասնագիտական առարկանների պրակտիկ կիրառումը, օրինակ՝ արտադրական փորձառության անցկացումը շինհրապարակներում»,–ասաց Խաչատուրյանը:
2024 թվականի հունվարի 19-ին 69–ամյա շինարար էր մահացել Աղբյուր Սերոբի փողոցի 44/48 հասցեում գտնվող շինհրապարակում, որտեղ շինարարություն է իրականացնում «Արտքոմփանի» ՍՊԸ–ն։ Ընկերությունից հորդորեցին բոլոր հարցերով դիմել կապալառու կազմակերպության տնօրեն Միքայլել Միքայելյանին։ Վերջինս սկզբում խոստացավ մեկնաբանություն տալ, հետո փոխեց միտքը։ Իսկ թե ինչպես և ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել, կպարզի հարուցված քրեական գործը։
Sputnik Արմենիան զրուցեց նաև մի քանի շինարարների հետ, որոնք չցանկանալով ներկայանալ՝ մի քանի դիտարկումներ արեցին։
Միջին տարիքի շինարարներից մեկը նշեց, որ իրեն ինչքան էլ ասեն սաղավարտ դիր, չի դնի, քանի որ դա փակում է իր տեսադաշտն ու մի քանի անգամ մեծացնում է բարձրությունից ընկնելու հավանականությունը։ Մյուս շինարարը կատակեց, թե լինելու բանը կլինի ու քայլեց դեպի շենքը։ Շինարարներից մյուս էլ նշեց, որ խստիվ հետևում է բոլոր կանոններին, քանի որ միայն այդպես կարող է պահպանել իր անվտանգությունը։
Տեղեկացնենք, որ շինհրապարակներում անվտանգային կանոնների խախտման համար տուգանքը կազմում է 50.000–400.000 դրամ, իսկ կիրառվող վարչական միջոցները համաչափ չեն այն հետևանքներին, որոնք կարող են առաջանալ անվտանգային նորմերի խախտման հետևանքով։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը Sputnik Արմենիայի հեզ զրույցում ընդգծեց, որ կիրառված տուգանքը չի կատարում իր կանխարգելիչ դերը. համակարգային փոփոխություններ են պետք։
© Sputnik / Aram NersesyanԱշոտ Հարությունյան
Начальник отдела охраны здоровья и безопасности работников Управления по надзору за соблюдением трудового законодательства Инспекционного органа здравоохранения и труда РА, инспектор Ашот Арутюнян - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2024
Աշոտ Հարությունյան
Նշենք, որ այսօր շինհրապարակներում պլանային ստուգումներն իրականացվում են ըստ տեսչական մարմնի տարեկան ծրագրի` տնտեսվարող սուբյեկտների ռիսկայնության աստիճանից ելնելով ։ Յուրաքանչյուր տարի, մինչև դեկտեմբերի 1–ը սահմանվում և հրապարակվում է այն տնտեսվարող սուբյեկտների ցանկը որոնցում հաջորդ տարի պետք է իրականացվեն պլանային ստուգումներ։
«Տնտեսվարող սուբյեկտները օրենքով սահմանված կարգով ծանուցվում են, որից առնվազն 3 աշխատանքային օր հետո սկսվում է ստուգումը։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ստուգման հարցի մեջ ներառված է չձևակերպված աշխատողների վերաբերյալ հարցերը։ Այդ դեպքում ստուգայցը կարող է կատարվել ծանուցումից անմիջապես հետո»,–նշեց Հարությունյանը։
Երևանի շինհրապարակներից մեկում դիակ է հայտնաբերվել
Ստացվում է՝ ցանկացած դեպքում տնտեսվարողը ժամանակ ունի իր աշխատակիցներին նախազգուշացնելու տեսչական մարմնի այցի մասին։
Հարությունյանի խոսքով` շինհրապարակներում իրականացված վերահսկողական այցերի արդյունքում հայտնաբերվում են բարձրության վրա աշխատանքի անվտանգության սահմանված կանոնների չպահպանելու շատ դեպքեր։ Շինարարները անհատական պաշտպանական միջոցներ չեն կրում, շինարարական ընկերությունները շինհրապարակները չեն կահավորում անվտանգային նորմերին համապատասխան։
Աշտարակային կամ այլ տեսակի կռունկները, ամբարձիչները սպասարկող աշխատողները չունեն համապատասխան որակավորում։ Մարդիկ ընդունվում են աշխատանքի առանց նախնական բժշկական զննություն անցնելու։ Բացի այդ, չեն ապահովվում սանիտարակենցաղային նորմերը (հանդերձապահարաններ, ցնցուղատարներ և այլն)։
Բացի այդ, շինհրապարակներում աշխատանքայինի փոխարեն հաճախ գործում են ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական հարաբերություններ։ Գործատուն այդ դեպքում պարտականություն չունի աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պահանջներին հետևելու, աշխատողներն էլ զրկվում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված բոլոր երաշխիքներից։
Խնդիր է նաև այն, որ օրվա բոլոր` այդ թվում մութ ժամերին շինարարությունում աշխատանքներ են ընթանում։ Իսկ վերահսկողություն սահմանվում է աշխատանքային ժամերին և օրերին։
Չնայած նրան, որ շինարարական ընկերությունները և տեսչական մարմինը պարբերաբար բարձրացնում են ոլորտում առկա խնդիրները, լուծումներ ու օրենսդրական փոփոխություններ դեռ առկա չեն։ Փոխարենը հարուցված քրական գործերի քննությունը երբեմն տարիներ են տևում։
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի` այս պահին ՀՀ քրեական օրենսգրքի 355–րդ հոդվածով (նախկին քրեական օրենսգրքի 230 հոդվածով) 21 գործ կա դատարանում։
Լրահոս
0