00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
3 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
40 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
30 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Հայկ Գասպարյան
«ԱրԲատ» գումարտակի հրամանատարն արձագանքել է ՀՀ–ում հեղաշրջման փորձ անելու մեղադրանքին
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Հայկ Գասպարյան
«ԱրԲատ» գումարտակի հրամանատարն արձագանքել է ՀՀ–ում հեղաշրջման փորձ անելու մեղադրանքին
19:47
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհը, այո՛, շուռ է գալիս. Երկրի մագնիսական բևեռները «որոշել են» տեղափոխվել

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցԱրկտիկա
Արկտիկա - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2024
Բաժանորդագրվել
«Աշխարհը բազմաբևեռ է դառնում». ամենատարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի անխտիր բոլոր վերլուծաբանների սիրած այս խորիմաստ նախադասությունը ոչ միայն վաղուց հոգնեցրել է մարդկանց, այլև պարզապես չի համապատասխանում իրականությանը։
Երկիր մոլորակն իր 4,5 միլիարդ տարվա պատմության ընթացքում միշտ էլ ունեցել է առնվազն 4 բևեռ։ Բոլորովին այլ հարց է, որ դրանցից երկուսը՝ մագնիսական բևեռները, հանգիստ չեն մնում և անընդհատ շախմատային փոխատեղություն են կատարում. հյուսիսայինը դառնում է հարավային և՝ հակառակը։ Նման բան մեր Երկնագույն մոլորակի վրա պատահել է մոտ 200 անգամ, վերջինը՝ մոտ 780 հազար տարի առաջ։ Ընդ որում, այդ տեղափոխությունը հազարավոր տարիներ է տևում, այնպես որ, մենք այդ «մագնիսական գլուխկոնծին» հաստատ չենք տեսնի։ Բայց…
Պատահում են նաև, բևեռների, այսպես կոչված՝ «ժամանակավոր շրջագայություններ», երբ, ասենք, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում գտնվող մագնիսական բևեռը սկսում է արագորեն շարժվել և Արարատյան դաշտի արագիլների երամի պես ուղևորվում է դեպի հարավ, բայց՝ ի տարբերություն մեր արագիլների, որոնք նախընտրում են Իրաքի լճերը, բևեռը կտրում-անցնում է հասարակածը և հասնում Անտարկտիդա, հետո նույն արագիլների նման վերադառնում հյուսիս։ Արդյոք մենք հիմա նման հերթական ճանապարհորդության շեմին չե՞նք։ Հենց այս հարցն են վերջին տարիներին բարձրաձայնում տարբեր երկրների գիտնականները, որոնք փաստում են՝ հյուսիսային մագնիսական բևեռի շարժումը վերջին հարյուրամյակի ընթացքում մի քանի անգամ արագացել է։ Թե ինչի հետ է դա կապված՝ մինչև հիմա առեղծված է մնում։
Խաղաղ ատոմը ոչ խաղաղ պայմաններում. ատոմակայանները ռազմական գործողությունների գոտում
Հրաշալի իմանալով, թե ինչ քաղաքական աստառ են փնտրելու ոմանք իմ ասածի մեջ, այնուամենայնիվ, արձանագրեմ՝ փաստն այն է, որ բևեռն Ամերիկայից անշեղորեն տեղափոխվում է դեպի Ռուսաստան։ Խոսքը, բնականաբար, հյուսիսային մագնիսական բևեռի մասին է։ Իսկ դուք ի՞նչ մտածեցիք։ Ընդ որում, եթե դեռ 100 տարի առաջ այդ բևեռը, որը գտնվում էր Հյուսիսային Ամերիկայի՝ Կանադայի հյուսիս-արևելյան արշիպելագի մոտակայքում, դեպի արևելք էր շարժվում տարին 16 կիլոմետր արագությամբ, ապա այժմ այն ամեն տարի մոտ 60 կիլոմետրով է մոտենում Ռուսաստանի Նովայա զեմլյա և Ֆրանց Յոզեֆի երկիր կղզեխմբին։ Շատ ճիշտ եք՝ մի քիչ էլ որ հարավ թեքվի, կամաց-կամաց Հայաստանին էլ կհասնի՝ էլ ի՞նչ խաչմերուկ, միանգամից բևեռ կդառնանք։
Իհարկե, այս գործընթացը կարող է բավական երկար տևել ու զգալի ազդեցություն էլ չի թողնի, շատ-շատ կողմնացույցի վրա ազդի, բայց, համոզված եմ, այսօրվա երեխաների մեծ մասը կողմնացույց էլ չի տեսել, բջջայինում GPS ունի։ Այնինչ, որոշ գիտնականներ պնդում են, որ մագնիսական բևեռների վերջին այսպիսի «ժամանակավոր ճամփորդությունը», որը տեղի է ունեցել մոտ 40 հազար տարի առաջ, լավ էլ ազդել է մարդկության վրա։
Մասնագետները փաստում են, որ հենց այդ ժամանակ կտրուկ ավելացել է քարայրների պատերին արված նկարների քանակը, և դա դժվար թե կապված լինի այն բանի հետ, որ, չգիտես ինչու՝ նախնադարյան մարդկանց շրջանում ստեղծագործական պոռթկում է տեղի ունեցել, և բոլորը Պիկասո ու Վան Գոգ են դարձել։ Պարզապես, մագնիսական դաշտի էական թուլացման պատճառով ավելացել է արևի ճառագայթումը, և մեր նախնիները բնազդաբար զգացել են, որ եկել է դրսից՝ դաշտերից ու անտառներից քարանձավներ տեղափոխվելու պահը։
Ի դեպ, որոշ հետազոտողներ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ հենց այդ ժամանակ՝ մոտավորապես 40 հազար տարի առաջ են սկսել անհետանալ նեանդերթալցիները, որոնք պարզապես չեն կարողացել հարմարվել նոր պայմաններին։ Չնայած գոյություն ունի նաև ոչ պակաս հիմնավոր վարկած, որ հենց մենք՝ Homo sapiens-ներս ենք ոչնչացրել նեանդերթալյան մարդուն։ Սա շատ վիճահարույց հարց է, որովհետև բավարար տվյալներ չկան միանշանակ եզրակացություն անելու համար, որ մագնիսական բևեռների փոխատեղումն ուղեկցվում է որոշ տեսակների անհետացմամբ։
Սունիտա Ուիլյամս - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2024
«Տիեզերակայանի պատանդները». ուղեծրում «լռված» տիեզերագնացներն ու քաղաքականությունը
Համենայնդեպս հուսանք, որ գոնե մոտ ապագայում բևեռների փոփոխություն տեղի չի ունենա։ Հիմա, երբ մենք՝ հայաստանցիներս, ոչ մի կերպ չենք կարողանում գլուխ հանել հին քաղաքական բևեռների տրոհումից և նորերի ձևավորումից, մեզ միայն մագնիսական բևեռների մատուցած անակնկալներն էին պակաս։ Հո իզո՞ւր չէ, որ հենց այդպիսին է հին չինական անեծքը՝ ստիպված լինես ապրել փոփոխությունների ժամանակաշրջանում։ Երևի հենց բևեռների փոփոխությունը նկատի ունեին։
Լրահոս
0