00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Խաղաղ ատոմը ոչ խաղաղ պայմաններում. ատոմակայանները ռազմական գործողությունների գոտում

© Sputnik / Константин Михальчевский / Անցնել մեդիապահոցԶապորոժիեի ատոմակայան
Զապորոժիեի ատոմակայան - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2024
Զապորոժիեի ատոմակայան
Բաժանորդագրվել
Որոշ մասնագետներ պնդում են, որ ուկրաինական հարձակումը Կուրսկի մարզում ուներ մի գլխավոր նպատակ՝ հնարավորինս արագ, մոտ մեկ շաբաթվա ընթացքում գրավել Կուրսկի ատոմակայանը։ Ահա թե ինչ է ասել բրիտանացի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը. «Գոյություն ունի ընդամենը մեկ օբյեկտ, որի գրավումը ուկրաինացիների կողմից իսկապես հիմնավոր ազդեցություն կունենար ռազմական գործողությունների վրա և կարդարացներ նրանց ձեռնարկած օպերացիան։ Դա Կուրսկի ատոմակայանն է»։
Օգոստոսի 14-ին ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականներից մեկն էլ պնդել է, թե ուկրաինացիները ծրագրում էին մինչև օգոստոսի 11-ն իրենց վերահսկողությունը հաստատել Կուրսկի ատոմակայանի նկատմամբ։
Ձախլիկները լավ գիտեն, թե որքան դժվար է ստեղծել այնպիսի աշխարհ, որը հարմար լինի բոլորին
Իսկապես, ասում են վերլուծաբանները, եթե հաջողվեր գրավել Կուրսկի ատոմակայանը, ուկրաինացիները կկարողանային միանգամից մի քանի խնդիր լուծել։ Նախ` եթե կարելի է այսպես ասել, հավասարություն կհաստատվեր. Զապորոժիեի ատոմակայանը ռուսաստանցիների ձեռքին է, Կուրսկինն էլ կլիներ ուկրաինացիների ձեռքին։ Իսկ այդ կայանի կորուստը հսկայական ռիսկեր կստեղծեր ողջ տարածաշրջանի համար, որովհետև այն ոչ միայն ամբողջովին ապահովում է մարզի բոլոր կարիքները, այլև արտահանում է էլեկտրականության 70 տոկոսը, քանզի էներգիա արտադրող ամենախոշոր ձեռնարկությունն է Ռուսաստանի ողջ կենտրոնական սևահողային գոտում։ Եթե Կուրսկի ատոմակայանի աշխատանքը նույնիսկ կարճ ժամանակով սառեցվի, բազմաթիվ արդյունաբերական հսկաներ պարզապես կհայտնվեն կաթվածահար վիճակում։
Երևի նկատեցիք, որ դիտմամբ աշխատում եմ կենտրոնանալ զուտ արտադրական, տեխնիկական կողմի վրա, այնինչ ռազմական գործողությունների ժամանակ ամենակարևորը, բնականաբար, վտանգավոր գոտում հայտնված միջուկային ռեակտորների անվտանգության հարցն է։ Այդ անհանգստությունը մի քանի օր առաջ կտրուկ աճեց, երբ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը սկսելուց հետո առաջին անգամ տագնապալի իրադարձություն տեղի ունեցավ Զապորոժիեի ատոմակայանում՝ ռուսաստանյան կողմը հաղորդեց, որ ուկրաինական անօդաչու սարքը հարվածել է ռեակտորի սառեցնող համակարգին, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Ճիշտ է` այն հաջողվեց բավական արագ մարել, բայց տարատեսակ ենթադրությունների հոսքը մինչև հիմա էլ չի նվազում՝ իսկ ի՞նչ կլինի, եթե Զապորոժիեում կատարվի նույնը, ինչ եղավ Չեռնոբիլում։
Տագնապը հասկանալի է. Զապորոժիեի ատոմակայանը խոշորագույնն է Եվրոպայում։ Ճիշտ է` այն շահեկանորեն տարբերվում է Չեռնոբիլի կայանից՝ ապահովված է անվտանգության նորագույն տեխնիկայով, ունի պաշտպանիչ գմբեթ և միջուկային ռեակտորի ակտիվ հատվածի սառեցման համակարգ, որը կկատարի իր դերը նույնիսկ այն դեպքում, եթե փոքր ինքնաթիռը մխրճվի հսկա ջրահովարաններից մեկի մեջ։ Եվ այնուամենայնիվ, մասնագետները չեն բացառում վատագույն սցենարը, քանզի իրավիճակն իրոք աննախադեպ է՝ ատոմակայանը հայտնվել է ռազմական գործողությունների գոտում։
Ապագա կա՞. ինչու էր ապագան ավելի պայծառ թվում առաջ
Իհարկե, անհնար է կանխատեսել, թե ինչ կկատարվի ատոմակայանին հասցված հարվածի դեպքում. ամեն ինչ կախված է բազմաթիվ գործոններից՝ հարվածի ուժից, ռեակտորի աշխատանքի վրա դրա ազդեցությունից, եղանակային և այլ պայմաններից։ Բայց սցենարներն այսպիսին են՝ եթե ատոմակայանում պայթյուն տեղի ունենա, մինչև հինգ կիլոմետր շառավղով շարքից դուրս կգան բոլոր ենթակառուցվածքները, այդ տարածքում գտնվող ամեն ինչ վայրկենապես մոխրի կվերածվի, իսկ ջերմությունն այնքան բարձր կլինի, որ ամբողջ տարածքում հրդեհներ կբռնկվեն։
Եթե հարվածն այնքան ուժգին լինի, որ ազդի ողջ ատոմակայանի վրա, ճառագայթման աստիճանը մահացու կլինի 10-ից 30 կիլոմետր շառավղով։ Չպաշտպանված յուրաքանչյուր մարդ կսկսի տառապել սուր և սրընթաց զարգացող հիվանդությամբ։ Այդ դեպքում անհրաժեշտ կլինի տարհանել ամբողջ բնակչությանը առնվազն 50 կիլոմետր շառավղով։ Չեռնոբիլի դեպքում մարդկանց տարհանեցին 30 կիլոմետր շառավղով, այն էլ բավական ուշացած, բայց այնտեղ պայթել էր ընդամենը մեկ ռեակտոր։ Զապորոժիեի ատոմակայանում կա 6 ռեակտոր, թեև դրանցից որևէ մեկն այսօր չի գործում։ Ինչևէ, ասում են մասնագետները, խոշոր վթարի դեպքում այսպես կոչված օտարման գոտին կազմելու է 50-ից 100 կիլոմետր, և ռադիոակտիվ փոշիով վարակված այդ հսկա տարածքը կյանքի համար պիտանի չի լինելու տասնամյակներ, միգուցե նույնիսկ հարյուրամյակներ շարունակ։
Կատարից հեռարձակվող «Al Jazeera»-ն ավելացնում է. «Բացի այդ, քամու և մթնոլորտային հոսանքների ազդեցության տակ ռադիոակտիվ ամպը կարող է տարածվել 200-300 կիլոմետր հեռավորության վրա։ Դրա հետևանքով ճառագայթային վարակման կարող են ենթարկվել ոչ միայն Ուկրաինայի, այլև Բելառուսի, Լեհաստանի և Ռումինիայի տարածքները։ Իսկ վատագույն դեպքում ռադիոակտիվ մասնիկները քամու միջոցով կտարածվեն Եվրոպայով մեկ, վարակելով խմելու ջուրն ու սնունդը»։
Միգուցե չարժե նման ապոկալիպտիկ պատկերներ ներկայացնել, մանավանդ մենք էլ ատոմակայան ունենք, որը գտնվում է մայրաքաղաքից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։ Բայց համաձայնե՛ք՝ մեր դժբախտությունների մի մասն էլ նրանից է, որ ամեն կերպ ուզում ենք վանել այն ամենը, ինչ անհանգստություն կարող է պատճառել՝ հույսը դնելով մեր ավանդական փրկարար արտահայտության վրա՝ «Մի բան կանենք, էլի»…
Լրահոս
0