https://arm.sputniknews.ru/20240819/baqun-rd-hartaky-ynduneli-e-hamarum-erevani-het-banakcelu-hamar-bajramvov-79630765.html
Բաքուն ՌԴ հարթակը ընդունելի է համարում Երևանի հետ բանակցելու համար. Բայրամով
Բաքուն ՌԴ հարթակը ընդունելի է համարում Երևանի հետ բանակցելու համար. Բայրամով
Sputnik Արմենիա
Ադրբեջանի արտգործնախարարը կրկնել է Բաքվի դիրքորոշումը։ 19.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-19T15:41+0400
2024-08-19T15:41+0400
2024-08-19T15:44+0400
ադրբեջան
հայաստան
ջեյհուն բայրամով
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0c/24875836_0:94:1600:995_1920x0_80_0_0_1c1d9ea2ea4eae955e9533d46e9f4ba8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը երբեք չի հրաժարվել Հայաստանի հետ բանակցելու տարբեր հարթակներից, իսկ ռուսական հարթակը միշտ ընդունելի է եղել Բաքվի համար։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։Նա կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է վերացնի ապագայում երկրների միջև տարածքային հարցին վերադառնալու բոլոր հնարավոր ռիսկերը:Բայրամովը կրկնել է Բաքվի դիրքորոշումը` գործընթացի ավարտի հիմնական խոչընդոտն այն է, որ Հայաստանի անկախության մասին փաստաթղթում և երկրի Սահմանադրության մեջ մինչ օրս տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ:Հիշեցնենք` հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը: Երևանը առաջարկությունների պատասխան փաթեթ է պատրաստում։Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 7-ին հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։Պատրաստ ենք աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում. Պուտին
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0c/24875836_75:0:1495:1065_1920x0_80_0_0_9e318eb260c457c0716a87f283644d1d.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, հայաստան, ջեյհուն բայրամով, խաղաղության պայմանագիր
ադրբեջան, հայաստան, ջեյհուն բայրամով, խաղաղության պայմանագիր
Բաքուն ՌԴ հարթակը ընդունելի է համարում Երևանի հետ բանակցելու համար. Բայրամով
15:41 19.08.2024 (Թարմացված է: 15:44 19.08.2024) Ադրբեջանի արտգործնախարարը կրկնել է Բաքվի դիրքորոշումը։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը երբեք չի հրաժարվել Հայաստանի հետ բանակցելու տարբեր հարթակներից, իսկ ռուսական հարթակը միշտ ընդունելի է եղել Բաքվի համար։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ռուսական
«Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։
«Մենք բաց ենք հայկական կողմի հետ հանդիպումների համար, բանակցային գործընթացի բուն ձևաչափին։ Մենք դրա համար օգտագործում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև չմիջնորդավորված և երկկողմ ձևաչափը։ Մենք նաև երբեք չենք հրաժարվել տարբեր այլ հարթակներից։ Ռուսաստանի Դաշնության հարթակը մեզ համար միշտ էլ ընդունելի է եղել, և, բնականաբար, մենք պատրաստ ենք օգտագործել այդ հարթակը»,– ասել է արտգործնախարարը։
Նա կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է վերացնի ապագայում երկրների միջև տարածքային հարցին վերադառնալու բոլոր հնարավոր ռիսկերը:
Բայրամովը կրկնել է Բաքվի դիրքորոշումը` գործընթացի ավարտի հիմնական խոչընդոտն այն է, որ Հայաստանի անկախության մասին փաստաթղթում և երկրի Սահմանադրության մեջ մինչ օրս տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ:
Հիշեցնենք` հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ
Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը:
Երևանը առաջարկությունների պատասխան փաթեթ է պատրաստում։
Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ
նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 7-ին
հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։