https://arm.sputniknews.ru/20240817/israjeli-banaky-hajtnel-e-libanani-haravum--hzbvollahi-zinapahestin-harvatselu-masin-79573544.html
Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի հարավում «Հզբոլլահի» զինապահեստին հարվածելու մասին
Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի հարավում «Հզբոլլահի» զինապահեստին հարվածելու մասին
Sputnik Արմենիա
Նշվում է, որ իսրայելական բանակը հարվածներ է հասցրել նաև Լիբանանի հարավում գտնվող Ռմեյշ, Լաբունե, Կֆարչուբա և Այթա աշ-Շաբ գյուղերի շրջաններում: 17.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-17T12:10+0400
2024-08-17T12:10+0400
2024-08-17T12:30+0400
հզբոլլահ
իսրայել
լիբանան
բեյրութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1e/78929617_0:102:721:507_1920x0_80_0_0_81f43918d69cd98bdf487fe482b3a8ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին և զինապահեստին: Այս մասին ասվում է ՑԱԽԱԼ-ի Telegram ալիքում։Բացի այդ, ինչպես հայտնում են ՑԱԽԱԼ-ից, հրետանին հարված է հասցրել նաև Լիբանանի հարավում գտնվող Ռմեյշ, Լաբունե, Կֆարչուբա և Այտա աշ-Շաբ գյուղերի շրջաններում՝ տեղերում առկա սպառնալիքը վերացնելու համար։«Հզբոլլահը» հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսըԻսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ ՑԱԽԱԼ-ը և «Հզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր սահմանի երկայնքով գնդակոծում են միմյանց դիրքերը։ Լիբանանի ԱԳՆ–ի տվյալներով ՝ երկրի հարավում Իսրայելի գնդակոծությունների հետևանքով մոտ 100 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները: Իսրայելական կողմը հայտնել է, որ նման իրավիճակում է հայտնվել Իսրայելի հյուսիսի մոտ 80 հազար բնակիչ:Իսրայելին ուղղված պատասխանը կլինի իրական և շատ մտածված. «Հզբոլլահի» ղեկավար
իսրայել
լիբանան
բեյրութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1e/78929617_0:34:721:574_1920x0_80_0_0_132423f34b854a1703a3bee35820132b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հզբոլլահ, իսրայել, լիբանան, բեյրութ
հզբոլլահ, իսրայել, լիբանան, բեյրութ
Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի հարավում «Հզբոլլահի» զինապահեստին հարվածելու մասին
12:10 17.08.2024 (Թարմացված է: 12:30 17.08.2024) Նշվում է, որ իսրայելական բանակը հարվածներ է հասցրել նաև Լիբանանի հարավում գտնվող Ռմեյշ, Լաբունե, Կֆարչուբա և Այթա աշ-Շաբ գյուղերի շրջաններում:
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին և զինապահեստին: Այս մասին ասվում է ՑԱԽԱԼ-ի Telegram ալիքում։
«Երեկ Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Հանինի և Մարոն էլ-Ռաս բնակավայրերի ռազմական ենթակառուցվածքներին։ Դրանից բացի, գիշերը Նաբաթիա քաղաքի շրջանում հարված է հասցվել «Հզբոլլահի» զինապահեստին», - հայտնում է իսրայելական բանակը:
Բացի այդ, ինչպես հայտնում են ՑԱԽԱԼ-ից, հրետանին հարված է հասցրել նաև Լիբանանի հարավում գտնվող Ռմեյշ, Լաբունե, Կֆարչուբա և Այտա աշ-Շաբ գյուղերի շրջաններում՝ տեղերում առկա սպառնալիքը վերացնելու համար։
Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ ՑԱԽԱԼ-ը և «Հզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր սահմանի երկայնքով գնդակոծում են միմյանց դիրքերը։ Լիբանանի ԱԳՆ–ի տվյալներով ՝ երկրի հարավում Իսրայելի գնդակոծությունների հետևանքով մոտ 100 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները: Իսրայելական կողմը հայտնել է, որ նման իրավիճակում է հայտնվել Իսրայելի հյուսիսի մոտ 80 հազար բնակիչ: